ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Կոչ ենք անում չտրվել քաղաքական շահարկումներին, թույլ չտալ բուհը վերածել քաղաքական թատերաբեմի…». ԵՊՀ Ուսանողական խորհուրդ 11/12/2018 12:07 | ԼՐԱՀՈՍ
ԵՊՀ Ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ խոսվում է ԿԳՆ-ի լիազորությունների, չկատարած պարտականությունների, բացթողումների, ԵՊՀ-ում բացի ՈւԽ-ից այլ ուսանողական կազմակերպությունների առկայության, ինչպես նաև «Ռեստարտ» նախաձեռնության՝ որպես հասարակական-քաղաքական միավորման գործելաոճի և ԵՊՀ-ում նրանց գործունեության՝ ՀՀ օրենսդրությանը հակասելու մասին:
«Հարգելի՛ ուսանողներ,
Հաշվի առնելով վերջին օրերին ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակը և ՈւԽ իրավական կարգավիճակի վերաբերյալ շահարկումները՝ հարկ ենք համարում ներկայացնել ձեզ մեր մոտեցումները:
1. «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից: Այս իրավական կարգավորման բովանդակությունից հետևում է, որ Լիազոր մարմինը, այսինքն՝ Կրթության և գիտության նախարարությունը, ունի օրենքով սահմանված պարտականություն՝ հաստատելու ՈւԽ կանոնադրությունները: Միևնույն ժամանակ բացակայում է որևէ իրավական ակտով սահմանված՝ Ուսանողական խորհրդի պարտականությունն առ այն, որ վերջինս պետք է իր կանոնադրությունը ուղարկի ԿԳՆ՝ հաստատելու համար:
Ավելին՝ ԵՊՀ Ուսանողական խորհուրդը, վերը նշված պարտականությունը չունենալով հանդերձ, իր կանոնադրությունը ընդունելուց հետո այն հրապարակել է ԵՊՀ պաշտոնական կայքէջում: Այսինքն՝ ԵՊՀ ՈՒԽ կանոնադրության՝ ԿԳՆ-ի կողմից հաստատված չլինելու հանգամանքը պայմանավորված է ԿԳՆ-ի կողմից օրենքով սահմանված իր լիազորությունների չիրականացմամբ և ոչ թե ԵՊՀ ՈւԽ-ի կողմից դրսևորած ոչ իրավաչափ վարքագծով:
Միևնույն ժամանակ փաստենք, որ չնայած ԵՊՀ ՈՒԽ կանոնադրության՝ ԿԳՆ-ի կողմից հաստատված չլինելուն՝ վերջինս իր կոնկլյուդենտ գործողություններով ճանաչել է ԵՊՀ ՈւԽ-ի լեգիտիմ գործունեությունը: Մասնավորապես՝ ՀՀ վարչապետի 2015թ. մարտի 30-ի թիվ 229-Ա, 2015թ. դեկտեմբերի 11-ի 1206-Ա, 2017թ. հունվարի 31-ի 69-Ա որոշումներով հաստատել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի կազմը՝ ներառյալ Ուսանողական խորհրդի կողմից ներկայացված ուսանող-անդամներին:
2. «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ուսանողական խորհուրդների և ուսանողական գիտական ընկերությունների ստեղծման և գործունեության կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Այսինքն՝ ԿԳՆ-ն պետք է հաստատած լիներ ուսանողական խորհուրդների ստեղծման և գործունեության կարգ, որով կսահմաներ այն հիմնական չափանիշները, որոնց հիման վրա ուսանողական խորհուրդները կձևավորվեին և կծավալեին իրենց գործունեությունը, ներառյալ՝ կանոնադրությանը ներկայացվող հիմնական պահանջները:
Մինչդեռ ԿԳՆ-ի կողմից սահմանված նման կարգ գոյություն չունի, ինչն էլ հանգեցրել է Ուսանողական խորհրդի կանոնադրության հաստատման վերաբերյալ տարակարծությունների, որոնց իրավական լուծումը տեսնում ենք ԿԳՆ-ի կողմից վերոնշյալ կարգի սահմանումից հետո ԵՊՀ ՈՒԽ-ի կողմից իր կանոնադրության՝ ԿԳՆ-ի կողմից սահմանված կարգին համապատասխանեցման մեջ:
3. Ինչ վերաբերում է ԵՊՀ-ում ՈւԽ-ից բացի այլ ուսանողական կազմակերպությունների առկայությանը, ապա դրանց ստեղծումը և գործունեությունը ընդգրկվում է «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված «ուսանողական այլ կազմակերպություններ» եզրույթի մեջ: Մինչդեռ վերջիներս չեն կարող հանդիսանալ ԵՊՀ ուսանողների ընտրովի և ներկայացուցչական մարմին, քանի որ կարող են ներկայացնել միայն այդ կազմակերպության անդամների շահերը, չեն ապահովում բոլոր ուսանողների կողմից ընտրովիության չափանիշը, այսինքն՝ վերջիններիս առկայությունը թույլատրելի է, սակայն միակ ներկայացուցչական, ինքնակառավարվող և ընտրովի մարմինը, որը կներկայացնի ԵՊՀ բոլոր ուսանողների շահերը, ԵՊՀ ՈւԽ-ն է:
4. «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունները և միավորումները բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում չեն գործում, բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական և շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների: Ղեկավարվելով վերոնշյալ իրավակարգավորմամբ, հաշվի առնելով Ռեստարտ նախաձեռնության կողմից կազմակերպված քաղաքական ակցիաները, ինչպես նաև նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի պնդումն առ այն, որ բուհերը պետք է լինեն քաղաքական, կարծում ենք, որ «Ռեստարտ» նախաձեռնությունը դրսևորում է հասարակական-քաղաքական միավորման գործելաոճ և ԵՊՀ-ում նրանց գործունեությունը հակասում է ՀՀ օրենսդրությանը:
Հարգելի՛ ուսանողներ,
կոչ ենք անում չտրվել քաղաքական շահարկումներին, թույլ չտալ բուհը վերածել քաղաքական թատերաբեմի, լինել ձեր կողմից ընտրված ուսխորհրդականների կողքին հանուն համատեղ ստեղծված արժեքի և հանուն այն ԵՊՀ-ի, որի մասնիկն ենք բոլորս»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ