ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փորձում են ցեխ շպրտել ՀԱՕԿ-ի և Գագիկ Ծառուկյանի անվան վրա, հանրությանը կներկայացվի պատվիրատուների բարոյազուրկ կերպարը. Հայտարարություն 11/10/2018 17:24 | Մարզական
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն է տարածել` արձագանքելով լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությանը, թե հայ մարզիկներն իրենց վնասվածքները բուժում են սեփական միջոցներով:
«Նման ստահոդ տեղեկատվության նպատակը մեկն է՝ փորձել արատավորել այն մարդու և կառույցի բարի համբավն ու հեղինակությունը, որը շուրջ երկու տասնամյակ անձնական միջոցների հաշվին միլիոնավոր դոլարներ է ներդրել Հայաստանում ոչնչացման եզրին գտնվող սպորտի ոլորտի վերակենդանացման և զարգացման համար: Գագիկ Ծառուկյանն այս տարիների ընթացքում կառուցել ու վերականգնել է մի քանի տասնյակ մարզադպրոցներ, կառուցել է աշխարհում նմանը չունեցող օլիմպիական ավանը, հաղթանակով Հայաստան վերադարձած մարզիկների, մարզիչների համար սեփական միջոցներից սահմանել է ամսական հազարավոր դոլարների աշխատավարձեր», - նշված է հայտարարության մեջ:
ՀԱՕԿ-ը հայտարարել է, որ օրենքով սահմանված կարգով պարզելու է «ակնհայտորեն ուղղորդված հրապարակման պատվիրատուներին և հանրության առջև պատռելու է նրանց դիմակները»:
«Պարզից էլ պարզ է, որ դրանք այնպիսի մարդիկ են, ովքեր իրենցից ոչինչ չեն ներկայացնում, պարզապես պատեհ պահն օգտագործելով հասցրել են թալանել երկիրը, սեփական գրպանները հաստացնելու հաշվին՝ երկիրը հասցրել են թշվառության ու ծայրաստիճան աղքատության, սեփական բիզնես շահերից բացի՝ ոչ մի անգամ չեն մտածել սեփական ազգի ու ժողովրդի բարեկեցության մասին: Իսկ հիմա էլ այն մարդու մասին, ով իր ամենօրյա աշխատանքով ու սեփական միջոցների հաշվին ամեն ինչ անում է բացարձակապես բոլոր ոլորտների զարգացման տնտեսության վերականգնման, տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծման, մարդկանց համար բարեկեցիկ կյանք ապահովելու համար՝ փորձում են ցեխ շպրտել և իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածել:
Նույն Արթուր Ալեքսանյանը Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներից յուրաքանչյուր ամիս 6000 դոլար աշխատավարձ է ստանում, իսկ ՀԱՕԿ-ը մշտապես հոգացել, որպեսզի բացարձակապես բոլոր մարզիկների հետ կապված ցանկացած հարց անմիջապես լուծում ստանա: Արթուր Ալեքսանյանը վերջին մրցումներից նույնիսկ Հայաստան չի վերադարձել և միանգամից մեկնել է ԱՄՆ:
Պատշաճ կերպով ՀԱՕԿ-ին խնդրի մասին տեղեկացնելու դեպքում՝ մեկ վայրկյան անգամ չկասկածեք, որ Գագիկ Ծառուկյանը լուծում էր տալու այս խնդրին ևս:
Պարզապես, որոշ մանրախնդիր մարդիկ այս չեղած առիթը փորձում են օգտագործել իրենց չարությունն ու նախանձը դուրս թափելու համար:
Սակայն Գագիկ Ծառուկյանի անունը արատավորելու ցանկացած նմանատիպ էժանագին փորձ դատապարտված է լինելու անհաջողության, քանզի մենք ոչ միայն պարզելու ենք այս հրապարակման պատվիրատուներին, այլևս խիստ հետևողականորեն հանրությանն ենք ներկայացնելու նրանց բարոյազուրկ կերպարներն ու երկիրը թալանելու վերաբերյալ բոլոր փաստերն ու ապացույցները», - ասված է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ