ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վաչոյի «Յանս»-ում հայտնաբերվել է ավելի քան 1 մլրդ դրամի հարկային չարաշահում 11/09/2018 16:59 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Սելենա» ՍՊ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Բազմակողմանի քննության արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել` առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունից խուսափելու վերաբերյալ։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրինության կողմից 2017թ. կատարվել են ներքին ստուգումներ, որի արդյունքում իրավապահ մարմիններին են ուղարկվել ֆինանսական չարաշահումների վերաբերյալ նյութեր՝ առերևույթ թույլ տրված ընկերության հաշվապահի և մենեջերի կողմից։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում։
Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` հանցավոր այլ դրսևորումների վերաբերյալ, որոնց հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 1 մլրդ 163 մլն 516 հազ 352 ՀՀ դրամ։
Մասնավորապես՝ ՀՀ ՊԵԿ ՀՎՍՎ թիվ 1 բաժնում հաշվառված «Սելենա» ՍՊ ընկերությունը Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 76 (74) հասցեում իրականացրել է շահույթ հետապնդող առևտրային գործունեություն, այն է՝ նշված հասցեում գործող «Յանս» համալիրում իրականացրել է հանրային սննդի գործունեություն, որը ներառել է ռեստորան, երաժշտական ակումբ և սեզոնային բացօթյա սրճարան, որոնց փաստացի սպասարկման սրահ հանդիսացող տարածքների մակերեսը 2013 թվականից գերազանցել է 600 քառակուսի մետրը:
Քննության տվյալներով՝ օրենքով սահմանված կարգով պետական բյուջե վճարվող առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով ՍՊ ընկերությունն ընդհանուր հարկման դաշտում գործելու փոխարեն, «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի թիվ 8 հավելվածի 4-րդ կետի 1.1 ենթակետի /գործել է մինչև 01.01.2018թ./ համապատասխան չհանդիսանալով որպես արտոնագրային վճար վճարող, իրականում գործել է որպես արտոնագրային հարկ վճարող։ 2014թ. ապրիլ ամսից մինչև 2018թ. մայիս ամիսը ներառյալ ընկերության կողմից հանրային սննդի սպասարկման մակերեսի վերաբերյալ հարկային մարմին ներկայացվել են սխալ տվյալներ, այն է՝ ավելի քիչ քառակուսի մետրի վերաբերյալ արտոնագրային վճար վճարող հանդիսանալու մասին հայտարարություններ ու, խախտելով հարկային օրենսդրության պահանջները, 2014թ.-ի շահութահարկի հաշվարկում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում 2015-2017թթ., համար շահութահարկի հաշվարկ չներկայացնելու, 2014-2018թթ. համար ներկայացված եկամտային հարկի հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում 2014թ. հունվար ամսից մինչ 2018թ. մայիս ամիսը ներառյալ ԱԱՀ-ի ամսական հաշվարկներ և 2015-2018թթ. ԱԱՀ-ի տարեկան հաշվարկներ չներկայացնելու միջոցով խուսափել առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունները կատարելուց։ Նախնական հաշվարկներով՝ պետությանը պատճառվել է 1.163.516.352 ՀՀ դրամի վնաս:
Քրեական գործով ձեռք բերված նոր փաստական տվյալների հիման վրա՝ այսօր հարուցվել է նոր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշենք, որ «Սելենա» ՍՊ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում ավելի վաղ տվյալներ էին ձեռք բերվել՝ առերևույթ հանցավոր այլ դրսևորման վերաբերյալ ևս։ Մասնավորապես՝ «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրերում, վերջինիս ավտոտնակում կատարված խուզարկությունների արդյունքում, ի թիվս այլ թանկարժեք իրերի, հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափերի կանխիկ գումար՝ 1.110.400 ԱՄՆ դոլար, 35.000.000 ՀՀ դրամ, 230.500 եվրո, ինչը ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ կպարզվի դրանց ծագումը։
Նկատի ունենալով, որ Ռ.Բեգլարյանի ամուսինը՝ Վ.Ղազարյանը, ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքի, 2008 թվականի հունիսի 19-ից մինչև 2018թ. մայիսի 17-ը հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, հետևաբար՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ պարտավոր է եղել օրենքով նախատեսված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագրեր: Սակայն ինչպես Վ.Ղազարյանի, այնպես էլ վերջինիս կնոջ՝ Ռ.Բեգլարյանի հայտարարագրերում բացակայել են նշումներ՝ խուզարկությամբ հայտնաբերված, վերը թվարկված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների և թանկարժեք իրերի վերաբերյալ, և ձեռք բերված տվյալների հիման վրա՝ Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԵ քննիչի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 հոդվածով և 314.3 հոդվածի 2-րդ մասով, որը, ըստ քննչական ենթակայության, ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Քրեական գործով պարզված փաստական տվյալների և ապացույցների համակցությամբ կայացնող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից