ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախարարությունը տեղեկանք է ներկայացրել Ամուլսարի շահագործման նախագծի լրացուցիչ գնահատման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ 11/09/2018 17:39 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի բնապահպանության նախարարությունը ներկայացրել է «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման» նախագծի լրացուցիչ գնահատման ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն:
Ներկայացնում ենք այդ ուղղությամբ նախարարության կատարած աշխատանքները.
Բնապահպանության նախարարության կողմից մի շարք քննարկումներ և բանակցություններ են իրականացվել տեղական և միջազգային մասնագիտական, խորհրդատվական և գիտական կազմակերպությունների լայն շրջանակների հետ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման նախագծի լրացուցիչ գնահատման ուղղությամբ։
Կապ է հաստատվել Շվեդական երկրաբանական ծառայության (Sw. Ge. AB) (http://www.msgroup.net/page/swedishgeological/), «Բնական ռեսուրսների կառավարման ինստիտուտի (NRGI)» ( https://resourcegovernance.org/), որն «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ)» խորհրդի (https://eiti.org/) անդամ է, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների, մասնագետների, Բրոնոզյանի և փորձագետների, դիվանագիտական ներկայացուցչությունների, պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ։
Վերոհիշյալ կազմակերպություններին ներկայացվել է Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը, Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման հետ կապված մտահոգությունները, տարբեր կառույցների կարծիքները։
NRGI-ի թիմի առաջարկով Բնապահպանության նախարարությունը կապ է հաստատել տարածաշրջանի գործող առաջատար կազմակերպություններից մեկի հետ, որը մասնագիտացած էր բնապահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, հիդրոերկրաբանական ուսումնասիրությունների ոլորտում։ Կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Հայաստան, հանդիպել բնապահպանության նախարարի և նախարարության բոլոր շահագրգիռ ստորաբաժանումների, «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի» ղեկավարի, Քննչական կոմիտեի, «Լիդիան Արմենիա» ընկերության, Հայաստանում գործող գիտական, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ։
Կազմակերպվել են մի քանի հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ Հարութ Բրոնոզյանի, դոկտոր Անն Մաեսթի և դոկտոր Անդրե Սոբոլովսկու հետ։
Զուգահեռ, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվում են Ամուլսարի գոտու մակերևութային ջրերի, գետերի հատակային նստվածքների և հողերի նմուշառման և իզոտոպային լաբորատոր փորձաքննություններ` ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի մասնագետների կողմից մշակված «Ամուլսարի գոտու էկոքիմիական հետազոտական մոնիթորինգի տեխնիկական առաջադրանքի» պահանջների համաձայն։ Նախատեսվում է փորձանմուշները փորձաքննության ուղարկել նաև արտերկրների լաբորատորիաներ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018թ․ հուլիս-օգոստոս ամիսներին իրականացվել էին ստուգումներ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում։ Տեսչական մարմնի ղեկավարը, ստուգումների արդյունքների մասին բնապահպանության նախարարին ուղղված գրությամբ առաջարկել էր ուժը կորցրած ճանաչել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին՝ բնապահպանության նախարարի կողմից 2016 թվականին տրված պետական փորձաքննական ԲՓ-35 եզրակացությունը, սակայն մինչ օրս բնապահպանության նախարարությունը տեսչական մարմնի կողմից չի ստացել որևէ հիմնավորում՝ մասնավորապես ստուգման արդյունքում կազմված որևէ ակտ, արձանագրությունները կամ գործընթացին առնչվող որևէ փաստաթուղթ, չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ պաշտոնական գրություններով դիմել էր իրենց։ Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու՝ նախարարության ունեցած միակ առաջարկը տեսչական մարմնի ղեկավարի գրությունն է։
Ստեղծված իրավիճակում Բնապահպանության նախարարությունն է ձեռնարկել լրացուցիչ ուսումնասիրություններ՝ վերոհիշյալ տեղեկատվությունը ճշտելու համար։ Այդ նպատակով նախարարի հրամանով ձևավորվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են ոլորտի անվանի գիտնականներ, նրանց թվում նաև ՀՀ կարմիր գրքում վերոհիշյալ բույսի և թիթեռի բաժինների հեղինակներ Մարինե Հովհաննիսյանը և Ալեքսանդր Դանչենկոն։ Հանձնաժողովը ներկայացրել է հաշվետվություն և արձանագրություններ, ըստ որոնց՝ հետազոտված տարածքում չի հայտնաբերվել ՀՀ Կարմիր գրքում գրանցված վերոհիշյալ բույսի որևէ առանձնյակ և դիտարկված տեղամասը չի համարվում <<Ապոլոն>> տեսակի թիթեռի բնակմիջավայր։
Բնապահպանության նախարարության կողմից այս բոլոր աշխատանքների և հետազոտությունների արդյունքում մշակվել է մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթ, տեխնիկական առաջադրանքներ, աշխատանքի շրջանակ, մասնակիցներին ներկայացվող մասնագիտական չափորոշիչներ և կարգ, որը ներկայացվել է ՀՀ կառավարություն։
ՀՀ քննչական կոմիտեի կողմից սույն թվականի նոյեմբերի 8-ին հայտարարվել է մրցույթ՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման միջազգային անկախ փորձագիտության նախաորակավորման ընթացակարգի վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ