ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արսեն Թորոսյանի «ճարահատյալ մեծահոգությամբ» է պայմանավորված բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացումը. «Ժողովուրդ» 11/08/2018 09:16 | Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումով ՀՀ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվեցին:
Կհարցնեք՝ ինչպե՞ս, բացատրենք: Նոյեմբերի 1-ի համարում անդրադարձել էինք Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի ընկեր, Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի եւ նրա տեղակալների աշխատավարձերի բարձրացման փաստին (այն 350.000-ից դարձել է 710.000), ինչը, ի դեպ, մեզ հետ զրույցում հաստատել էր հենց Դավիդյանցը:
Որոշ տեղեկությունների համաձայն` նախարարի ընկեր Դավիդյանցը մեզ հետ խոսելուց անմիջապես հետո (օրաթերթի եւ Դավիդյանցի միջեւ զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին) աշխատավարձերի թեմայի մասին «զեկուցել է» Թորոսյանին, ինչից հետո նախարարը հետին թվով` հոկտեմբերի 30-ին, հրաման է արձակել իր ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկների տնօրենների աշխատավարձերը բարձրացնելու մասին:
Ու սա հիմք ունենալով՝ մեր հրապարակումից հետո առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ «Ուսումնասիրվել և վերանայվել են առողջապահության նախարարության ենթակայության բոլոր՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100% պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների ղեկավար անձնակազմի ամսական աշխատավարձերի դրույքաչափերը: Հիմք են ընդունվել կազմակերպությունների շրջանառության ծավալները:
Արդյունքում, բարձրացվել են ՀՀ ԱՆ ենթակայության 4 ՊՈԱԿ-ի և 8 ՓԲԸ-ի տնօրենների աշխատավարձերը»: Նկատենք, որ հայտարարության մեջ ոչինչ չկա գրված ամսաթվերի մասին: Քանի որ, ինչպես ասում են, շան գլուխը թաքնված է այդ թվերի մեջ: Բանն այն է, որ իրականում աշխատավարձերի բարձրացման գործընթացը իրավական առումով սխալ է: Էլ չասենք այն մասին, որ նախարարի ԺՊ-ն իր այս հրամանը էլեկտրոնային հասցեներով (մեյլերով) է ուղարկել հասցեատերերին: Ի՞նչ է ստացվում:
Եթե «Ժողովուրդ» օրաթերթը չտեղեկանար, որ նախարար Թորոսյանն իր ընկերների աշխատավարձը բարձրացրել է, թեման չէր բացվի, մյուս հիմնարկների՝ 4 ՊՈԱԿ-ների եւ 8 ՓԲԸ-ների տնօրենների աշխատավարձերը չէին բարձրանա:
Նկատենք, որ աշխատավարձերի բարձրացման հրամանը նախարարը ստորագրել է ս.թ. հոկտեմբերի 30-ին: Եվ հիմա մեր ձեռքի տակ է հայտնվել նախարարի կողմից կնքված համաձայնագրի մի օրինակ իր մեկ այլ ընկերոջ մասով: Խոսքը վերաբերում է Ս. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի տնօերն Արման Հովակիմյանին: Այդ համաձայանգիրը թվագրված է հոկտեմբերի 1-ով:
Այսինքն՝ նախարարը սկզբում համաձայնագիր է կնքել ընկերների հետ, տարբերակված մոտացմամբ բարձրացրել նրանց աշխատավարձերը: Իսկ հետո, երբ «բռնվեց», հրամանագիր արձակեց հոկտեմբերի 30-ով՝ բոլորի մասին: Մինչդեռ ակնհայտ իրողություն է, որ հրամանագիրը պիտի լիներ սկզբում, հետո նոր տնօրենների հետ կնքվեին աշխատավարձի փոփոխման, բարձրացման համաձայնագրեր: Համաձայնագիրը առանձին անհատներին վերաբերող փաստաթուղթ է, իսկ հրամանը՝ բոլորին է վերաբերում: Ինչեւէ, մենք ամենեւին դեմ չենք, որ հաստատությունների ղեկավարների աշխատավարձերը բարձրացվեն:
Պարզապես խնդիրն այստեղ արդարության սկզբունքի պահպանման կարեւորությունն է: Եւ վերջում հարց է մնում, թե ով բարձրացրեց բուժհիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը: Իհարկե, նախարարն արեց՝ «Ժողովուրդ» օրաթերթի շնորհիվ»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»-ի՝ 08.11.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ