ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սամվել Մայրապետյանի հարցով Հ2-ի աշխատակիցները բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին 11/06/2018 16:46 | ԼՐԱՀՈՍ
«Հ2» հեռուստաընկերության ավելի քան 100 աշխատակից բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
«Ուղիղ մեկ ամիս է, ինչ գործարար, բարերար, Հայկական Երկրորդ Հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանն անազատության մեջ է: Գործարար Սիլվա Համբարձումյանի ակնհայտ կեղծ ցուցմունքով և օրինական ապացույցների իսպառ բացակայությամբ ՀՔԾ կողմից Մայրապետյանին առաջադրվել է ՀՀ ՔՕ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով կաշառքին օժանդակելու մեղադրանք՝ 10 տարվա վաղեմության պատմությամբ:
Սամվել Մայրապետյանը հոկտեմբերի 6-ին անհիմն և ապօրինի կերպով ձերբակալվել է, ապա հոկտեմբերի 9-ին կալանավորվել է 2 ամսով՝ այն դեպքում, երբ հավանական կաշառատուն և ստացողը կալանավորված չեն: Իրեն առաջադրված մեղադրանքը Սամվել Մայրապետյանը չի ընդունում:
Հոկտեմբերի 14-ից ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Հր. Մուշեղյանի որոշմամբ արգելվել են տեսակցությունները Սամվել Մայրապետյանի հետ, իսկ հոկտեմբերի 19-ին կալանք է դրվել է Սամվել Մայրապետյանի գույքի և դրամական բոլոր միջոցների վրա: Զուգահեռաբար ՀՔԾ քննիչ Էդ. Հակոբյանի կողմից առգրավվել են Սամվել Մայրապետյանի հիմնարկների փաստաթղթերը ստեղծման օրվանից առ այսօր, երբ քրեական գործով խոսք է գնում ընդամենը 2008 թվականի կոնկրետ ամիսների մասին: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ իրական ապացույցների իսպառ բացակայության պայմաններում հոգեբանական ու ֆինանսական ակնհայտ ճնշման գործադրում կեղծ ցուցմունք կորզելու նպատակով:
Անցած՝ արդեն մեկ ամսվա ընթացքում Սամվել Մայրապետյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում քննչական որևէ գործողություն նրա հետ չի իրականացվել:
Սամվել Մայրապետյանի պաշտպանությունն իրականացնող իրավաբանների խումբը Գլխավոր Դատախազություն բողոքներ է ուղղել տեսակցությունների արգելման ու գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքի մասով, սակայն օրենքով սահմանված ժամկետներում որևէ պատասխան չի ստացել:
Սամվել Մայրապետյանի ձերբակալման առաջին իսկ օրից փաստի առնչությամբ հրապարակավ իրենց անհամաձայնությունը, տարակուսանքն ու զայրույթն են հայտնել ավելի քան հինգ տասնյակ մտավորականներ. հայտնի բժիշկներ, հոգևորականներ, գիտնականներ, գործարարներ, արվեստի և մշակույթի գործիչներ, ինչպես նաև ԱԺ մի շարք պատգամավորներ: Մտավորականները հոկտեմբերի 19-ին իրենց խնդրանքն ու պահանջն են հղել նաև անձնական երաշխավորությունների տեսքով պատկան մարմիններին՝ փոխելու Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը: Մտավորականների անձնական երաշխավորությունների վրա հիմնված միջնորդությունից բացի փաստաբանական խումբը ՀՀ Գլխավոր դատախազություն է ներկայացրել նաև առողջական վիճակի մասին արված բժշկական հարցման արդյունքները ի գիտություն ընդունելու համար: Նոյեմբերի 2-ին միայն հ2-ի Լրաբեր լրատվականի բանավոր հարցմանն ի պատասխան ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ կալանքը փոխելու միջնորդությունը չի բավարարվել «կալանքի հիմքերը պահպանվում են» հիմնավորմամբ:
Հոկտեմբերի 27-ին ՀՀ Վերաքննիչ դատարանում քննվել և մերժվել է Սամվել Մայրապետյանի փաստաբանների՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը, որի պատասխանը փաստաբանները ստացել են միայն նոյեմբերի 5-ին: Դատավորը նշել է, որ, չնայած Սամվել Մայրապետյանը կամավոր է ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, վատառողջ է, ունի մշտական բնակության վայր, ընտանիք, բնութագրվում է դրականորեն, ամուսնացած է, մի շարք հայնրահայտ ընկերությունների սեփականատեր է, նախկինում դատապարտված չի եղել և ունի բարձրագույն կրթություն, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ թվարկված հանգամանքները բավարար չեն, որ Սամվել Մայրապետյանը ազատության մեջ լինելու դեպքում չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից և չի խոչնդոտի վարույթում գործի քննությանը: Մնում է եզրակացնել, որ դատավորին կարող է բավարարել միայն Սամվել Մայրապետյանի ֆիզիկական ոչնչացումը կամ մա՞հը, որից հետո նա այլևս չի թաքնվի և չի խոչընդոտի՝ լրացնելով հայտնի Սերգեյ Մագնիցկու, Լևոն Հայրապետյանի և Հաց բերող Արթուր Սարգսյանի շարքը...
Նոյեմբերի 2-ին Արմավիր քրեակատարողական հիմնարկ Սամվել Մայրապետյանին այցելել է Մարդու Իրավունքների Պաշտպան Արման Թաթոյանը: Սամվել Մայրապետյանի հետ մանրամասն զրուցելուց հետո Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:
Դիմում ենք Ձեզ որպես լրագրողի և մի մարդու, որը կարողացավ հայ ժողովրդին, այդ թվում՝ մեզ, տալ հույս և հավատ, որ մենք կարող ենք ապրել ազատ և արդար երկրում՝ Նոր Հայաստանում: Սակայն վերջին մեկ ամսվա իրողությունները՝ մեր՝ ավելի քան 120 հոգանոց կոլեկտիվի նկատմամբ հոգեբանական և ֆինանսական անուղղակի ճնշումները՝ պայմանավորված մեր ղեկավարի անհիմն կալանավորմամբ, լուրջ վտանգներ են ի ցույց դնում ժողովրդավարության և արդարության, մարդու իրավունքների և խոսքի ազատության սկզբունքների նկատմամբ: Առջևում համապետական ընտրություններ են. Հայկական Երկրորդ Հեռուստաալիքը բոլոր ընտրությունների ժամանակ արժանացել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների դրական գնահատականին ընտրություններն անկողմնակալ և անաչառ լուսաբանելու համար, և մենք չենք ցանկանում, որ Հայկական Երկրորդ Հեռուստաալիքի և տնօրենի շուրջ ստեղծված իրավիճակը որևէ կերպ ստվերի Նոր Հայաստանի որդեգրվող կարևորագույն սկզբունքներից մեկը՝ ազատ խոսքի իրավունքը:
Չնայած մեր կոլեկտիվի արդար զայրույթին, նաև՝ անսալով Ձեր հորդորներին՝ առայժմ չենք ուզում դիմել ծայրահեղ միջոցների ու մեթոդների՝ գիտակցելով, որ դեռ հույս կա վերականգնել արդարությունը այլ՝ ավելի մեղմ ձևերով: Վստահ ենք, որ ամենևին չխառնվելով դատական համակարգի անկախությանը՝ Ձեր ենթակայությամբ գործող իրավապահ մարմիններին կարող եք հորդորել չվտանգել այդքան սպասված ժողովրդավարության և արդարության, մարդու իրավունքների և խոսքի ազատության սկզբունքները՝ կասկածի մթնոլորտ չստեղծելու համար համամարդկային այդ արժեքների նկատմամբ, որոնց ծիլերը նշմարվում են Նոր Հայաստանում», - ասված է Հ2-ի աշխատակիցների՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ