ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագահի «ախրանայի պետը» կյանքս կերավ բառի բուն իմաստով. Արթուր Մեսչյանն իր հրաժարականի մասին 11/06/2018 16:38 | ԼՐԱՀՈՍ
21 տարի անց Արթուր Մեսչյանը խոսել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից 1997 թվականին հրաժարական ներկայացնելու պատճառների մասին։
«Ես ինչո՞ւ դիմումը գրեցի ու դուրս եկա: Նախագահի «ախրանայի պետը» կյանքս կերավ բառի բուն իմաստով: Իմ կաբինետից դուրս չէր գալիս: Ասում էր՝ պիտի տաս, ասում էի՝ յա՞, իսկականի՞ց, ինչի՞ պիտի տամ, չեմ տալիս: Նա գնում բողոքում էր բոլոր ատյաններին, որտեղից ինձ զանգ էին տալիս, թե պարոն Մեսչյան, դուք գիտե՞ք՝ ում եք ասել ոչ: Ասեցի՝ ով ուզում է լինի, ի՞նչ տարբերություն, իմ գլխին Աստվածն ու իմ քաղաքն են», - այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում պատմեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Հիշեցնենք, որ նշված պաշտոնը նա զբաղեցրել է նաեւ 1997 թվականին, երբ երկրի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր։
Նրա խոսքերով՝ մինչեւ այսօր գլխավոր ճարտարապետերը 100 տոկոսով կախված էին քաղաքապետի քաղաքականությունից։
«Եթե քաղաքապետն ասում էր՝ էսինչ տեղում էսինչ տղուն հողահատկացում արեք, ինքն այդտեղ շենք է կառուցելու, ապա այդտեղ գլխավոր ճարտարապետն անելիք չուներ: Այն իրավասությունները, որը դուք վերագրում եք նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, այդքան չէր: Ուղղակի հիշեք, թե ինչ իշխանությունների և որ քաղաքապետերի ժամանակ է ինքն աշխատել: Այն ժամանակ ամեն ինչ լուծվում էր հեռախոսով», - նշեց բանախոսը:
Ավելին՝ նա ձեռնպահ մնաց Նարեկ Սարգսյանի հասցեին քննադատական խոսքեր հնչեցնելուց։
«Մի հետաքրքիր բան ասեմ. հաճախ եմ լսում, որ բոլորը բողոքում են Հյուսիսային պողոտայից, բայց այդ բողոքողների 90 տոկոսը երեկոյան քայլում է այդ փողոցում: Եկեք ազնիվ լինենք՝ Հյուսիսային պողոտան այսօր դարձել է Երևանի ամենասիրված վայրերից մեկը: Այնինչ, Նարեկ Սարգսյանի դեմ առաջին մեծ լարվածությունը սկսվել է այս պողոտայի կառուցումից: Հանրության բողոքը հասկանալի կլիներ, եթե հիմա այդ փողոցում ոչ ոք չքայլեր », - նկատեց Արթուր Մեսչյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ