ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀԿ-ի մահվան և ՀՀԿ-ի ռևանշի մասին զրույցները չափազանցված են. «Փաստ» 11/06/2018 10:53 | Մամուլ
«Փաստ» թերթը գրում է, որ անցած շաբաթ օրը Մելիք-Ադամյան փողոցը հիշեցնում էր «հին ու բարի» ժամանակները, երբ ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակի դիմաց կայանված մեքենաների քանակը մի կողմից դանդաղեցնում էր երթեւեկությունն այդ մասում, մյուս կողմից՝ աչք էին ծակում մեքենաների մակնիշների առատությունն ու ճոխությունը:
Պաշտոնական որեւէ տեղեկություն չկա, թե ինչ էր այդ օրը տեղի ունենում ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, սակայն եղած ինֆորմացիան էլ բավարար է գուշակելու, որ ՀՀԿ-ն պատրաստվում է ընտրությունների, իսկ մեքենաների առատությունը հուշում էր, որ պատրաստվում են հանրապետականները հատկապես ռեյտինգային ընտրակարգով ընտրությունների:
«Ինչքան էլ որ քարոզչական ընկալումների, մեդիադաշտի ու քաղաքական հռետորաբանության մակարդակում կա քիչ թե շատ ընդհանուր կոմպրոմիս առ այն, որ ՀՀԿ-ն վերջնականապես սպառել է իրեն ու ընդհանրապես էլ որեւէ անելիք չունի, իրավիճակի առավել խորը վերլուծությունը, հատկապես ռեյտինգային ընտրակարգի պրիզմայով, այլ բան է ցույց տալիս:
Այլ բան ասելով նկատի չունենք ՀՀԿ-ի հնարավոր ռեւանշը: Այդ ռեւանշն անհնար է այս պահին առկա բոլոր սցենարներով ու բոլոր ընտրակարգերի դեպքում: Խոսքն այն մասին է, որ չնայած առաջին հայացքից ապրիլ-մայիսյան դեպքերը, դրանց հաջորդած զարգացումները հասարակական ընկալումները հողին են հավասարեցրել հանրապետականների քաղաքական հեռանկարը, սակայն գործնական մակարդակում եթե ոչ ռեւանշի, ապա ռեինկառնացիայի շանսեր կան:
Հանրապետականների կարկառուն դեմքերը վերջին օրերին, հատկապես Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ հաճախ էին մատնանշում իրենց կուսակցությունից «զորացրված» ռեյտինգային «հսկաներին»՝ նրանց դասալքությունը ներկայացնելով որպես փաստարկ առ այն, որ իրենց նպատակը ռեյտինգային ընտրակարգի պահպանումը չէ, քանի որ այդ ընտրակարգի իրենց առաջամարտիկները այլեւս լքել են շարքերը ու ամենայն հավանականությամբ այժմ էլ այլ շարքեր են համալրելու:
Իրականում, սակայն, Հանրապետական կուսակցությունն այս փուլում ռեյտինգային համակարգը առավել քան կարեւոր է համարում, ինչքան էլ որ առաջամարտիկների դասալքության մասին մեջբերումները իրականությանը համապատասխանում են:
Բանն այն է, որ առաջամարտիկներից բացի ռեյտինգային ընտրակարգում կան նաեւ, այսպես կոչված, երկրորդ գծի, թիկունքի մարտիկներ, որոնք ի տարբերություն կորցնելու բան ունեցող ռեյտինգային-առաջամարտիկների, ոչ բոլորն են լքել կուսակցությունը:
Ավելին, եթե պայմանական առաջամարտիկները լքել են, որովհետեւ ունեն կորցնելու բան կամ գոնե ունեն գնալու այլ տեղ, ապա բազմաթիվ հանրապետականներ թե՛ համամասնական ցուցակից, թե՛ մարզային կառույցներից որեւէ տեղ չեն հեռացել, որովհետեւ հեռանալու տեղ, ըստ էության, չունեն:
Հենց սա է հանրապետականների՝ ռեյտինգային ընտրակարգի հետ կապված հաշվարկը: Ոչ թե հասնել ռեւանշի, այլ ռեինկառնացիայի, ոչ թե հենվել կուսակցական շարքերը լքած խոշոր սեփականատերերի, այլ նախկինում ռեյտինգային ցուցակների երկրորդ, երրորդ, չորրորդ համարները ներկայացնողների, ինչպես նաեւ տեղերում որոշակի պաշտոններ զբաղեցրածների, նրանց վրա, որոնք պահպանում են որոշակի իմիջ եւ կապեր:
Գերակա տեղեկատվական ֆոնին այս նրբությունները մնում են աննկատ: Ավելին, իրենք՝ հանրապետականներն են թաքցնում այդ նրբությունները՝ զորացրված ռեյտինգայինների փաստարկը շրջանառելով ու իբրեւ թե ռեյտինգային համակարգի հարցում իրենց անաչառությունը ցույց տալով:
Թե ՀՀԿ-ի մահվան, թե ՀՀԿ-ի ռեւանշի մասին զրույցները, ըստ էության, չափազանցված են: Ավելի իրատեսական է պնդել, որ ՀՀԿ-ն պարզապես փորձում է մնալ քաղաքական դաշտում եւ այդ նպատակին հասնելու համար գործի է դնելու ձեռքի տակ եղած ու կիրառելի բոլոր ռեսուրսները»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ»-ի՝ 06.11.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից