Թեմաներ
Կիրակի 01 / 26 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/26/2025   10:31 Բելառուսում մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկությունը 01/26/2025   10:15 Փակ ավտոճանապարհ կա 01/26/2025   10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել 01/26/2025   10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ 01/25/2025   23:14 Հրդեհ Միրաքյան փողոցում 01/25/2025   23:09 Մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին․ Փաշինյան 01/25/2025   22:53 Բաքվի դատավարությամբ սպառնալիքներ են գեներացվում ՀՀ-ի դեմ․ Փաշինյան 01/25/2025   22:42 Ոչ ոք մեզ զենք չի վաճառի, եթե ասենք, գնալու ենք Արարատ գրավենք, Մուշ ու Արդահան գրավենք, դառնալու ենք թիրախ․ Փաշինյան 01/25/2025   22:24 Բանակի բարեփոխման համար շատ կարևոր է Արարատի և Արագածի դիսկուրսը․ Փաշինյան 01/25/2025   22:09 Մեր ռազմավարությունը էսկալացիա թույլ չտալն է․ Փաշինյան 01/25/2025   22:04 Մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան․ Փաշինյան 01/25/2025   21:58 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը` Պետրոս Ղազարյանին .ուղիղ 01/25/2025   21:13 Լիտվայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը տեղափոխվել է Փյունիկ 01/25/2025   20:59 Իսակովի պողոտայում «Opel»-ը բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե հատվածին ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. վարորդը տեղում մահացել է 01/25/2025   20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան 01/25/2025   20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան 01/25/2025   19:59 Սեուլի շրջանային դատարանը հրաժարվել է երկարաձգել նախագահ Յուն Սոկ Յոլի կալանքի ժամկետը. արդեն երկուշաբթի նա կարող է ազատ արձակվել 01/25/2025   19:23 Որ հիվանդությունների դեպքում չի կարելի բանան ուտել 01/25/2025   19:10 7-8 հոգով՝ իմ գլխավորությամբ, իբր, պետք է ճեղքեինք 6-7 շարք ոստիկանական պատնեշը, մտնեինք կառավարության շենք, «ոչնչացնեինք» վարչապետին ու զավթեինք իշխանությունը. Բազեյանը մանրամասներ է հայտնել 01/25/2025   18:56 Ազատան գյուղի «Լեդի» գիշերային ակումբում ՌԴ քաղաքացի 41-ամյա կինը մոխրամանով հարվածել է 29-ամյա կնոջ քթին, ով տեղափոխվել է հիվանդանոց 01/25/2025   18:42 Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք 01/25/2025   18:35 Փաշինյանի կառավարությունը չի հանդուրժում ինքնուրույն նկարագիր ունեցող որեւէ կառույց. Քաղաքական հետապնդման հերթական զոհը «Սահակյանց» ստուդիան է 01/25/2025   18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան 01/25/2025   18:15 Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կյանքի մասին ֆիլմ կնկարահանի 01/25/2025   18:04 Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ 01/25/2025   17:56 Իսրայելը բանտերից ազատ է արձակել 200 պաղեստինցի բանտարկյալների ՝ չորս կին պատանդ զինծառայողների դիմաց 01/25/2025   17:45 Սա մտավարժանք չէ, Հետախուզական տվյալներ կան. արգելված հոգեներգործության միջոցներով օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան (տեսանյութ) 01/25/2025   17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին 01/25/2025   16:54 Ան-24 ինքնաթիռը թռիչքի ժամանակ չի կարողացել օդ բարձրանալ գետնից ու դուրս եկել թռիչքուղուց (տեսանյութ) 01/25/2025   16:04 95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը 01/25/2025   15:53 Սեփական ձեռքով կտրում ենք այն ճյուղը, որի վրա նստած ենք. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/25/2025   15:44 Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը 01/25/2025   15:24 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին 01/25/2025   15:17 Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով 01/25/2025   15:14 Բախվել են ավտոմեքենաներ. տուժածներ չկան 01/25/2025   15:09 Ալիևը չի կարողանում մոռանալ հոր նվաստացումները. որն ամեն օր զանգում ու հաշտություն էր խնդրում. Բորիս Առուշանյան (տեսանյութ) 01/25/2025   15:05 Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը 01/25/2025   14:58 Թուրքիայում շենք է փլուզվել. կան տուժածներ ու զոհ (տեսանյութ) 01/25/2025   14:53 ԱՄՆ-ի Սենատը երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատել է Փիթ Հեգսեթին 01/25/2025   14:49 Դատարկախոսության, ինքնաբազմացող մակաբույծության մրցույթում հաղթող կլինեիք․․․ 01/25/2025   14:45 ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է փոխանցել ևս 4 իսրայելցի պատանդների 01/25/2025   14:37 Չինուհին ռեկորդ է սահմանել մեկ րոպեում ձգումների քանակով եւ Գինեսի գրքի հավաստագիր ստացել 01/25/2025   14:30 ՊՆ-ն չի հերքում Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև սակրավորի վիրավորման մասին լուրերը 01/25/2025   14:29 Կոնգրեսը կոչ է արել չեղարկել այլ երկրներին ամերիկյան օգնությունը դադարեցնելու մասին հրամանագիրը 01/25/2025   14:23 Մեքսիկան հրաժարվել Է ընդունել ԱՄՆ-ի ռազմատրանսպորտային ինքնաթիռը ՝ անօրինական ներգաղթյալներով 01/25/2025   14:05 Ադրբեջանական քարոզչության օգտին աշխատող կազմակերպությունն ակտիվացել է Սյունիքում 01/25/2025   13:45 Եթե 2018-ին խնդիր դնեինք Կաթողիկոսին փոխելու, կհաջողեինք. եկեղեցին մոմ է վաճառում, ինչի՞ պիտի ՀԴՄ չտա. Փաշինյան 01/25/2025   13:35 Երևանում բախվել են Հայաստանում հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն 01/25/2025   13:26 Հայոց Ցեղասպանության պատմությանը պետք է վերադառնանք, ինչպես ենք ընկալել եւ ում միջոցով. Փաշինյան 01/25/2025   13:14 Հայտարարագրման միջոցով փորձում են վերահսկողություն սահմանել յուրաքանչյուր քաղաքացու վրա. Բագրատ Սրբազան
01/25/2025   14:05 Ադրբեջանական քարոզչության օգտին աշխատող կազմակերպությունն ակտիվացել է Սյունիքում 01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/25/2025   12:59 Էստեղ էլ հո մեր դավաճան կառավարությունը չկա, ինչո՞ւ եք վատ արևմտահայերեն խոսում. Փաշինյանը՝ շվեյցարահայերին 01/25/2025   08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ» 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/25/2025   15:09 Ալիևը չի կարողանում մոռանալ հոր նվաստացումները. որն ամեն օր զանգում ու հաշտություն էր խնդրում. Բորիս Առուշանյան (տեսանյութ) 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/25/2025   08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ» 01/25/2025   17:45 Սա մտավարժանք չէ, Հետախուզական տվյալներ կան. արգելված հոգեներգործության միջոցներով օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան (տեսանյութ) 01/25/2025   19:10 7-8 հոգով՝ իմ գլխավորությամբ, իբր, պետք է ճեղքեինք 6-7 շարք ոստիկանական պատնեշը, մտնեինք կառավարության շենք, «ոչնչացնեինք» վարչապետին ու զավթեինք իշխանությունը. Բազեյանը մանրամասներ է հայտնել 01/24/2025   18:50 Ազատի զինվորական կացարանի հրդեհից առաջ, 1 տարվա ընթացքում, հրդեհի մոտ 30 դեպք է եղել, զինծառայողներին հաջողվել է դուրս գալ, այս դեպքն անհասկանալի է․ վկան դեպքի վայրում սև խոռոչ է տեսել 01/25/2025   13:26 Հայոց Ցեղասպանության պատմությանը պետք է վերադառնանք, ինչպես ենք ընկալել եւ ում միջոցով. Փաշինյան 01/25/2025   13:35 Երևանում բախվել են Հայաստանում հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն 01/25/2025   15:24 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին 01/25/2025   11:45 Տարադրամի փոխարժեքները հունվարի 25 -ին 01/25/2025   10:46 Ոստիկանները հայտնաբերել են 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված և Հայաստան տեղափոխված, Արցախի ՊԲ-ի հաշվեկշռում կցված «Ուրալ»-ը 01/24/2025   18:54 Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին. այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ 01/24/2025   18:08 Խոշոր հրդեհ է բռնկվել Ստամբուլում (տեսանյութ) 01/25/2025   08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ» 01/25/2025   19:23 Որ հիվանդությունների դեպքում չի կարելի բանան ուտել

Վաղարշապատի տնտեսության կառավարման ոլորտում արձանագրված չարաշահումների հետևանքով  պատճառվել է 590 մլն.  ՀՀ դրամի վնաս 11/05/2018   17:53  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վաղարշապատի համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ մի շարք խախտումներ են արձանագրվել Վաղարշապատի տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում։

Մասնավորապես՝ պարզվել է, որ Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետարանում 2015-2018թթ. ընթացքում գնումների գործընթացն իրականացվել է ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումներով, ինչի արդյունքում գործարքներ են կնքվել նախկին քաղաքապետին փոխկապակցված որոշ ընկերությունների հետ և պայմանագրերի սկզբնական արժեքները, մի շարք դեպքերում առանց համապատասխան հիմնավորումների, ավելացվել են 20 տոկոսով՝ համայնքապետարանին պատճառելով էական վնաս:

Խախտումներ են արձանագրվել նաև հողի աճուրդային կարգով օտարումների գործընթացում։ ՊՎԾ-ի կողմից փաստաթղթերի ընտրանքային ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ աճուրդներին մասնակցելու հայտ են ներկայացրել միայն երկու մասնակից, աճուրդը կայացված է համարվել  աճուրդային երկու քայլից հետո, իսկ մեկնարկային գինը սահմանվել է հողի կադաստրային արժեքից մի քանի անգամ պակաս։ Արդյունքում՝ հողերը վաճառվել են դրանց կադաստրային արժեքի 50%-ից պակաս արժեքով՝ էական  վնաս պատճառելով համայնքապետարանին:

Համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից 2013-2018թթ. պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել՝ համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվությունների և այդ գործունեության  համար նախատեսված տուրքերը գանձելու ուղղությամբ:

Բացի այդ, չարաշահումներ են ի հայտ եկել նաև համայնքապետարանին և ենթակա հիմնարկներին պատկանող տրանսպորտային միջոցների համար հատկացվող գազի տնօրինման գործընթացում. ընտրանքային կարգով  չափագրման արդյունքում պարզվել է, որ գազի ծավալի ծախսի գերագնահատումից համայնքի կրած վնասը կազմել է մոտ 71.864.000 ՀՀ դրամ, իսկ գնի գերագնահատումից՝ շուրջ 13.542.000 ՀՀ դրամ:

Խախտումներ են արձանագրվել նաև  թիվ 2 երաժշտական դպրոցի շինարարական աշխատանքներում. տեղազննության արդյունքներով պարզվել է, որ կատարողական ակտերով ներկայացված աշխատանքների համեմատ առկա են էական անհամապատասխանություններ և այս դեպքում ևս առանց հիմնավորման պայմանագրային արժեքն ավելացվել է 20 տոկոսով:

Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ համայնքապետարանը պատշաճ միջոցներ չի ձեռնարկել նաև՝ ապօրինի շինարարությունը կասեցնելու, (հայտնաբերվել է նման 5 դեպք), անհրաժեշտության դեպքում վարչական տույժ նշանակելու ուղղությամբ:

Բացի այդ, համայնքապետարանին ենթակա «Բարեկարգում» ԲՀ-ում, «Բնակ-Կոմունալ» ԲՀ-ում տարբեր հաստիքներում 2015-2018թթ. ընթացքում գրանցվել են տարբեր անձինք, ովքեր փաստացի աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անունով հաշվարկվել և վճարվել է աշխատավարձ:

Արձանագրված խախտումների հետևանքով համայնքապետարանին պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, ընդհանուր առմամբ կազմում է 590 մլն. ՀՀ դրամ։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են  Վաղարշապատի համայնքապետարանի առանձին պաշտոնատար անձանց կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով  պետության շահերին էական վնաս պատճառելու, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու ուղղությամբ միջոցներ դիտավորությամբ չձեռնարկելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու վերաբերյալ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 315.2-րդ հոդվածով։

Մշակվել է քննչական պլան և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:36 01/11/2018  |  Քրեական խրոնիկոնՄեղադրանք է առաջադրվել Մեղրիի նախկին քաղաքապետին և նրա տեղակալին
17:31 26/10/2018  |  Քրեական խրոնիկոնՅուրացման դեպք Գյումրիի մանկապատանեկան մարզադպրոցում
17:23 26/10/2018  |  Քրեական խրոնիկոնԽոշոր չափերի յուրացման դեպք Արմավիրի մարզում 
18:38 24/10/2018  |  Քրեական խրոնիկոնՍյունիք համայնքի ղեկավարն ամողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը
13:36 22/10/2018  |  Քրեական խրոնիկոնՀամայնքապետարանում աշխատակցին չեն հաշվառել և աշխատավարձի մի մասը խարդախությամբ հափշտակվել
14:07 20/10/2018  |  Քրեական խրոնիկոնՅուրացում կատարելու համար Ազատամուտ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
12:55 09/10/2018  |  Քրեական խրոնիկոնԳյուղապետը տիրացել է համագյուղացի կնոջ առանձնատանը
16:10 08/10/2018  |  Քրեական խրոնիկոնԿոռուպցոն չարաշահումներ՝ Գուսանագյուղի համայնքապետարանում
13:40 05/10/2018  |  ԼՐԱՀՈՍԼարված իրավիճակ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում
18:07 07/09/2018  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել են Վարդենիսի նախկին քաղաքապետի յուրացումները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արխիվ

[]