ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խեղդամահ է արել «Կիտինա» մականունով մարմնավաճառին ու նրա անունից նամակ ուղարկել ընկերոջը՝ «Մոռացիր» 11/04/2018 14:35 | ԳՈՐԾ #
«Կիտինա» մականունով հայտնի մարմնավաճառի սպանության համար Երևանի բնակիչ, 45-ամյա Գարեգին Եղիազարյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման և շարունակում է պատիժը կրել քրեակատարողական հիմնարկում։
Դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 27-ին, սակայն տուժողի դին հայտնաբերվել է միայն 2017 թվականի հունվարի 13-ին։ Քրեական խրոնիկոնում հայտնված լուրը տոնական օրով սառը ցնցուղ էր՝ Արարատի մարզում՝ ձորակի մեջ, հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի։ Ապա հայտնի դարձավ, որ աղջիկը դարձել էր դաժան բռնության զոհ, իսկ նրա կորելու մասին ահազանգել էր ընկերուհին։
«Կիտինա» մականունով հայտնի Քրիստինե Արզումանյանը Երևան էր տեղափոխվել Սիսիանից՝ 2007 թվականին, ու մայրաքաղաքում ապրել վարձակալական հիմունքներով։ Այստեղ սկսել էր զբաղվել մարմնավաճառությամբ, ինչի մասին իմանալով նրա ընտանիքը կտրել էր կապը նրա։
«Կիտինա» իրա ապագա բռնարարին վճարել օրական 10-13 հազար դրամ
Իր կյանքը խլած տղամարդու հետ աղջիկը ծանոթացել էր Երևանում՝ իր «մասնագիտության» շնորհիվ՝ 2014 թվականին։
Գարեգին Եղիազարյանը տաքսի է վարել, իսկ աղջիկն էլ տաքսու անհրաժեշտության դեպքում օգտվել է նրա ծառայությունից՝ յուրաքանչյուր օր վճարելով 10.000-13.000 ՀՀ դրամ: Ք.Արզումանյանը մտերիմ է եղել նաեւ վարորդի ընտանիքի անդամների հետ։ Նրանց միջեւ այնքան վստահություն է եղել, որ անգամ միասին «լատարե» են խաղացել: Ընդ որում՝ առաջարկի հեղինակը եղել է Գարեգին Եղիազարյանը։ 2016թվականի դեկտեմբերի վերջերին «լատարեի» գումարը՝ 540.000 ՀՀ դրամ, պետք է ստանար Քրիստինեն, սակայն նա այն չէր վերցրել՝ խնդրելով, որ գումարը մի որոշ ժամանակ մնա վարորդի մոտ, իսկ վերջինս էլ դրանով վիճակախաղ էր խաղացել և 330.000 դրամը պարտվել։
Ինչ է տեղի ունեցել
2016թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20 :30-ի սահմաններում Գարեգին Եղիազարյանը Քրիստինեից պատվեր է ստացել Սիսիան քաղաք մեկնելու մասին : Երևան-Մեղրի ավտոճանապարհով երթևեկելիս ժամը 21։30-ի սահմաններում Արարատի մարզով երթեւեկելիս ճանապարհի մերկասառույցի պատճառով վարորդը կտրուկ արգելակել է, որից Ք.Արզումանյանը մարմնով առաջ գալով կպել է նրա ուսին և հայհոյել: Գ.Եղիազարյանը ձեռքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, որի հետևանքով Ք.Արզումանյանի շրթունքը վնասվել և արյուն հոսել: Այնուհետև՝ ավտոմեքենան կայանել է ճանապարհի աջակողմյան հատվածում և նստել սրահի հետնամասում՝ աղջկա կողքին՝ ասելով, որ նրա հետ կարևոր բան ունի խոսելու: Ք.Արզումանյանին ավտոմեքենայի մեջ պատմել է, որ լատարեի գումարի մեծ մասը ծախսել է և այն ամբողջությամբ չի կարող վճարել: Դրանից աղջիկը բարկացել, հայհոյել և պահանջել գումարն ամբողջությամբ վճարել: Այդ ժամանակ էլ վարորդը, ով գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է բռնություն գործադրել՝ բռունցքով հարվածել է նրա դեմքին, ապա ուժեղ սեղմել պարանոցը և խեղդամահ արելամահ արել, որից հետո Ք.Արզումանյանի դիակը թաքցնելու համար գցել է այն գցել է Արարատի մարզի Երասխավան գյուղի օղակաձև խաչմերուկին կից ձորակը և հեռացել:
Անպատասխան հեռախոսազանգեր, կասկածելի հաղորդագրություններ
Քրիստինեի հեռախոսազանգերին չպատասխանելն անհանգստացրել է նրա ընկերուհիներին, ընկերոջը, ով եւս ճանաչել է վարորդին։ Երևան վերադառնալու ճանապարհին նրա զանգահարել տուժածի ընկերը՝ Դավիթը, և նրանք հանդիպել են Երևան քաղաքի առաջին մասի օղակաձև խաչմերուկի մոտ: Դավիթն հարցուփորձ է արել Քրիստինեի մասին, սակայն Գարեգինը պնդել է, թե նրանից տեղեկություն չունի, քանի որ անծանոթ մեքենայով տուն է գնացել: Քրիստինեի սպանության մեջ կասկածներն իրենից հեռացնելու համար՝ դեպքից 1-2 օր անց, վարորդը զանգահարել է ՌԴ-ում բնակվող իր ընկերոջը և ասել, որ իր ծանոթ աղջիկներից մեկը ցանկանում է բաժանվել ընկերոջից ու խնդրել է իր ուղարկած հաղորդագրությունների տեքստը ՌԴ հեռախոսահամարից ուղարկի իր նշած հեռախոսահամարներին: Նա համաձայնվել է, որից հետո ինքը նրա հեռախոսահամարին է ուղարկել մեկը՝ «մոռացի ինձ», իսկ մյուսը` «ես լավ եմ, եթե ինձանից հարցնեն, ասա տեղյակ չես» բովանդակություններով հաղորդագրություններ՝ վերջում նշելով «Կիտինա» անունը։ Հաղորդագրություններից մեկն ուղարկվել է Քրիստինեի ընկեր Դավիթին, իսկ մյուսը ՝ ընկերուհուն «Կարիկի Լիլո» մականվամբ, ինչը վերջինիս կասկածահարույց է թվացել։
Ոճիր և պատիժ
Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել 45-ամյա Գարեգին Եղիազարյանին առաջադրված մեղադրանքը և նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ երիտասարդ աղջկա սպանության համար ու դատապարտել ազատազրկման 10 /տաս/ տարի ժամկետով։
Դատարանը միաժամանակ մասնակի բավարարել է տուժողի հոր ներկայացրաց քաղհայցի պահանջը և մեղադրյալից հօգուտ տուժողի իրավահաջորդի բռնագանձել 1.250.000 /մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումար, որից 1.000.000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամը որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնաս /հուղարկավորության ծախսեր/, 250.000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարը, որպես դատական ծախս՝ փաստաբանի ծառայության վճար:
Գարեգին Եղիազարյանն իր մեղավոր ճանաչել է սպանության համար ու դատավճիռը չի բողոքարկել։ Այն մտել է ուժի մեջ եւ Արմավիր ՔԿՀ-ում նա ներկայումս կրում է իր պատիժը։
Պատրաստեց՝ Քրիստինե Հարությունյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/10/2025 08:36 Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան փարթին . «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:33 Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:31 ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը. այն կքննվի առաջնահերթության կարգով. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:28 218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:25 Ինչ նվերներ են հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:22 Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/10/2025 17:40 Ձերբակալվել է փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ. գնում էին սնվելու
- 01/10/2025 14:03 Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Դանիելյան
- 01/10/2025 12:30 Սա տիպիկ օրինակ է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում. Առաքելյան
- 01/10/2025 11:15 Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/10/2025 13:01 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում . կան տուժածներ
- 01/10/2025 12:49 Շիրակի մարզում. բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 վիրավոր
- 01/10/2025 10:04 Այրվել է ավտոմեքենա
- 01/09/2025 23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/10/2025 22:50 Բացահայտվել են շան՝ տիրոջ մահճակալի վրա քնելու ցանկության պատճառները
- 01/10/2025 15:43 Կինը երկվորյակներին լույս աշխարհ է բերել տարբեր օրերի
- 01/09/2025 16:36 Ճապոնիայում պոպուլյար է դարձել նախադպրոցական տարիքի երեխաներին լազերային էպիլիացիայի ենթարկելը
- 01/07/2025 12:52 Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ձևակերպել են ամուսնալուծությունը
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը