Թեմաներ
Ուրբաթ 01 / 10 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/10/2025   14:44 Ռուս տիեզերագնացը Կալիֆոռնիայի սարսափելի հրդեհից կադրեր է հրապարակել՝ արված տիեզերից 01/10/2025   14:41 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը՝ 35 լեզուներով թարգմանված 01/10/2025   14:38 Ռուբեն Ռուբինյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 01/10/2025   14:32 Մոխրացած տներից մարմիններ են գտնում. Կալիֆոռնիայում բնակիչները սկսել են ընդվզել նահանգային իշխանությունների դեմ 01/10/2025   14:26 Չեմ կարծում, որ խաղաղության գործընթացին կարող են խանգարել առկա իրավական վեճերը, հակառակը՝իրավական վեճերի իմաստն խաղաղության հաստատումն է. Կիրակոսյան 01/10/2025   14:24 17-ամյա աղջկա մարմինը գտել են զուգարանում՝ մոտը էլեկտրոնային ծխախոտ. ողբերգական դեպք՝ Բուրյաթիայում 01/10/2025   14:23 Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ՄԻՊ Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով եղել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 01/10/2025   14:15 ՀՀ օրհներգի քառատողերի տեղերը կփոխվեն. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին 01/10/2025   14:06 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նախագահին 01/10/2025   14:03 Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Դանիելյան 01/10/2025   14:03 Պեսկովն ասել է, որ Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ առանց նախապայմանի 01/10/2025   13:56 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն» 01/10/2025   13:47 Լոս Անջելեսի շերիֆը հրդեհի հետեւանքները համեմատել է ատոմային ռումբի պատճառած վնասների հետ 01/10/2025   13:41 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են․ հրդեհն այլևս հետաքննվում է որպես հրկիզում 01/10/2025   13:36 Թալանել են լրագրողի տունը՝ գողացել ոսկեղեն, թանկարժեք իրեր. ահազանգ 01/10/2025   13:01 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում . կան տուժածներ 01/10/2025   12:49 Շիրակի մարզում. բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 վիրավոր 01/10/2025   12:39 Տարադրամի փոխարժեքները հունվարի 10 -ին 01/10/2025   12:30 Սա տիպիկ օրինակ է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում. Առաքելյան 01/10/2025   12:23 Պլաստիկ վիրահատությունից հետո 56-ամյա կնոջ մահվան հանգամանքները դեպքից ամիսներ անց դեռ չեն պարզվել 01/10/2025   12:19 Փաշինյանն իր ճաշակով որոշել է ու օրհներգի տողերի տեղը պիտի փոխվի, արդեն օրենք է խախտվել. Գեղամ Մանուկյան 01/10/2025   12:10 Մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին ավանդների փոխհատուցում կտրամադրվի 01/10/2025   12:05 Եվրախորհրդարանի պատգամավորը ողջունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ Հայաստանի կառավարության որոշումը 01/10/2025   11:58 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ 01/10/2025   11:54 Անհետ կորած զինծառայողների ծնողներից մի քանիսն ԱԺ-ում են՝ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպման 01/10/2025   11:44 ՊԵԿ-ը Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր 01/10/2025   11:41 Հիմնահատակ ավերված Փասադենան՝ Կալիֆոռնիայում մոլեգնած ուժգին հրդեհներից հետո 01/10/2025   11:26 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 01/10/2025   11:15 Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է. Վահե Հովհաննիսյան 01/10/2025   11:15 ԱԺ-ն սկսում է աշխատանքները. պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստը. ուղիղ 01/10/2025   10:52 ԵՄ-ից տվյալներով՝ 2018-ից ի վեր ՀՀ-ից դեպի ԵՄ օդային տրանսպորտով ուղևորահոսքը աճել է շուրջ 400 %-ով. Փաշինյան 01/10/2025   10:30 Մոսկվայից զգուշացրել են, որ չեն պատրաստվում այլևս «աչք փակել» Հայաստանի՝ եվրոպացիների հետ խորացող «խաղերի» վրա. Աբրահամյան 01/10/2025   10:21 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի 01/10/2025   10:06 Զգուշացում վարորդներին. Շիրակի մարզում, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում և Չարենցավան քաղաքում մառախուղ է 01/10/2025   10:04 Այրվել է ավտոմեքենա 01/10/2025   08:36 Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան փարթին . «Ժողովուրդ» 01/10/2025   08:33 Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» 01/10/2025   08:31 ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը. այն կքննվի առաջնահերթության կարգով. «Ժողովուրդ» 01/10/2025   08:28 218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» 01/09/2025   23:52 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/09/2025   23:43 ՑԱԽԱԼ-ը Գազայում ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի գումարտակի հրամանատարին 01/09/2025   23:29 Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով․ ՀՀ ԱԳՆ 01/09/2025   23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/09/2025   23:09 Ու էս խելքով էլ տղերքը «գեոպոլիտկա են խաղում» ու «գեոպոլիտիկա են վերլուծում»․ քաղաքագետ 01/09/2025   23:00 Տղամարդկանց բացատրել են ամանորյա տոներից հետո պոտենցիայի հետ կապված խնդիրների թաքնված պատճառը 01/09/2025   22:51 Հայաստանին նախազգուշացրել են ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքների մասին 01/09/2025   22:44 Բերման են ենթարկվել նախկին պատգամավոր «Հոկտեմբերյանցի Նովոյի» որդին և ևս մի քանի հոգի 01/09/2025   22:34 Հայաստանի կողմից ԵՄ-ին միանալու օրինագծի քննարկումը Ռուսաստանը համարում է ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալու սկիզբ 01/09/2025   22:28 Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ 01/09/2025   22:12 Հերթական բուռն քննարկումը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
01/09/2025   17:22 Ուշագրավ դեպք Աստղիկ բկ-ում․ ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» միամատոզ հանգույց․․․ 01/08/2025   20:49 Հրդեհը մոտենում է Գլենդելին. տեսանյութը՝ Գայանե Ասլամազյանի էջից 01/09/2025   19:35 Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով 01/08/2025   17:20 Փետրվարի 1-ից 100 դրամանոց տոմս չի լինելու. Սուրեն Գրիգորյան 01/08/2025   20:30 Կնոջս հետ հերթապահելով ենք քնում, որպեսզի ոստիկանությունից զանգելու դեպքում անմիջապես արթնացնենք երեխաներիին ու դուրս գանք. Մարկոսյան 01/09/2025   08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ» 01/09/2025   17:19 Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին 01/09/2025   17:02 Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան 01/08/2025   23:38 Բաքվում ջղագրգիռ են արձագանքել Արարատ Միրզոյանի հայտարարություններին ու փաստացի ապացուցել ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումները 01/08/2025   23:54 Ինչ է կատարվում Փասադենայում. իրավիճակը ներկայացնում է Հովհաննես Հալաջյանը 01/08/2025   20:04 Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը 01/08/2025   23:23 Հրդեհը շարունակվում է տարածվել, մի շարք ընտանիքներ տարհանվել են․ Արամ Ա-ն կապ է հաստատել Լոս Անջելեսի Հայոց Թեմի առաջնորդի հետ 01/09/2025   12:08 Մե՞նք ենք մեղավոր, որ թոշակները բարձրացրել ենք՝ 35 000 ա դարձել, ուրեմն ինչքան քիչ ա եղել. Փաշինյան 01/08/2025   17:01 Կալիֆոռնիայում բռնկված հրդեհը խնդիրներ է ստեղծել նաեւ հայաբնակ մի շարք բնակավայրերի համար. Հայկական կազմակերպությունները հայտարարություն են տարածել 01/09/2025   20:32 Արևելյան Հայաստանը այսօր Ադրբեջանի տարածքում գտնվող տարածքներն են՝ Շուշի մայրաքաղաքով. Իսագուլյան (Տեսանյութ) 01/09/2025   20:42 Սրբազանը կոչով դիմել է հայությանը 01/08/2025   23:16 Վրաստանում սուգ է 01/08/2025   16:13 Արգիշտի Քյարամյանի սանիկը դատական համակարգից վերադարձավ քննչական մարմին․ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ 01/09/2025   23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/08/2025   20:14 Կա՛մ քննիչն է ստում, կա՛մ Նիկոլ Փաշինյանը․ ինչ պատասխան է ստացել Հովիկ Աղազարյանի փաստաբանը

Օհանյան. Բանակից առողջական խնդիրներով ազատված պաշտոնյաների տվյալներն ուսումնասիրելու որևիցե ցուցում, հանձնարարական չենք ստացել (տեսանյութ) 11/02/2018   16:52  |  Հարցազրույց

«Փաստինֆո» գործակալությունը զրուցել է Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանի հետ:

-Պարոն Օհանյան, որո՞նք են մեր երկրում այն տարածված հիվանդությունները, որոնց պատճառով զինծառայողներն ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից, կամ որոնց ի հայտ գալուց հետո դադարեցվում է քաղաքացու զինվորական ծառայությունը։

-Նախ՝ ուզում եմ ներկայացնել, որ ռազմաբժշկական փորձաքննությունն իրականացվում է 2018 թվականի ապրիլի 12-ի կառավարության N404 և N405 որոշումների համաձայն:  N404-ը նվիրված է ամբողջ այն հիվանդությունների ցանկին, ինչով որ փորձաքննվում են, իսկ N405-ը վերաբերում է ռազմաբժշկական և բժշկական փորձաքննություն իրականացնող այն մարմիններին, ով որ այս տարիների ընթացքում զբաղվում է ռազմաբժշկական փորձաքննությամբ։ Փորձաքննական հոդվածագիրքն ինքը բաղկացած է մի քանի մասերից, համապատասխան օրգան համակարգերից, այսինքն՝ հոգեբուժություն, նյարդաբանություն, թերապևտիկ վիրաբուժական, վնասվածքաբանական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջ, մաշկային և գինեկոլոգիական: Կարող եմ ասել, որ վաղաժամ զորացրվածների թվաքանակի վերլուծության ժամանակ ի հայտ է գալի, որ ոչ թերապևտիկ պրոֆիլի հիվանդներն են մեծամասամբ վաղաժամ զորացրվում, դառնում ոչ պիտանի հետագա զինվորական ծառայությանը, ի հաշիվ նրա, որ զորակոչի ժամանակ թերապևտիկ հիվանդությունները շատ ավելի դժվար է հայտնաբերել, քան մնացած նշած հիվանդությունները, որովհետև ակնհայտ աչքի են ընկնում և հնարավորինս քիչ ենք ունենում զորակոչվածներ, որոնք հետագայում բացի թերապևտիկ պրոֆիլից, որ հետագայում զորացրվում են, իսկ թերապևտիկ պրոֆիլի հիվանդներն ուղղակի ավելի խորը հետազոտման կարիք են ունենում և հետազոտության պարտադիր ցանկի մեջ նաև ներգրավված չեն լինում դժվարամատչելի բժշկական հետազոտությունները, ինչի կատարման արդյունքնում հետագայում այդ զինծառայողները հնարավոր է` վաղաժամ զորացրվեն։

- Տոկոսային հարաբերությամբ ինչքա՞ն է։

- Գրեթե 40 տոկոս վաղաժամ զորացրվածները և, երևի թե, 40 տոկոս զինվորական ծառայության չներգրավելու պատճառը լինում են թերապևտիկ պրոֆիլի հիվանդությունները՝ սրտային և այլն։

- Իսկ այս տարվա ընթացքում կարո՞ղ ենք ասել՝ քանի քաղաքացի է ազատվել։

-Բացարձակ թվերը չեմ հրապարակի, որովհետև իրենք որոշակի գաղտնիություն ունեն, բայց կարող եմ ասել, որ նախկին տարիների համեմատ մենք նվազում ունենք, մոտակա 3-4 տարվա մեջ մենք բավականին նվազում ունենք, ամեն տարի նվազել է թիվը։

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված։

- Պայմանավորված է երևի իրավիճակի փոխվելու հետ, շատ կարևոր եմ համարում դրա մասին ասել. պարոն վարչապետի կոչից հետո, եթե բժիշկները որոշում կայացնելուց առաջ նաև շատ կարևորում են զինծառայողի, տվյալ պահին փորձաքննվողի կարծիքը, մենք շատ ժամանակ այդ կարծիքն էլ ենք հաշվի առնում, իր ցանկությունը հետագա ծառայությունը շարունակելու, և, եթե բժիշկները տեսնում են, որ հետագա ծառայությունը շարունակելով իր հիվանդությունը չի վատթարանալու, շատ ժամանակ զինծառայողները պնդում են, որ ուզում են շարունակել զինվորական ծառայությունը, մենք էլ այդ պահին ընդունում ենք զինծառայողի համար բարենպաստ որոշում։

-Հուլիսին վարչապետի խոսնակը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով նախկին ու ներկա պաշտոնյաների, ինչպես նաև վերջիններիս զավակների պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերն ու դրանց օրինականությունն ուսումնասիրվում է։ Այս պահին հայտնի է միայն Սուրիկ Խաչատրյանի որդու դեպքը, հիվանդությունը կեղծելով բանակից ազատվելու փաստը։ Այլ բացահայտումներ կա՞ն և ովքեր են, եթե կարող եք ասել։

-Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը, ընդհանրապես, զբաղվում է զինծառայողների և այն քաղաքացիների փորձաքննությամբ, ովքեր պայմանագրային հիմունքներով ուզում են ծառայության անցնել:  Երբևիցե քաղաքացիների ռազմաբժշկական փորձաքննությամբ մենք չենք զբաղվել, բայց քրեական գործի շրջանակներում լինում են դեպքեր, երբ որ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձագետնները ներգրավվում են տարբեր կարգի փորձաքննություններին՝ համալիր դատահոգեբուժական, զուտ մասնագիտական կարծիք հայտնելու առումով։ Այսինքն, կարող է լինել քրեական գործ, որով նշանակված լինի դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները հետո, առանձին գրությունով, այսինքն՝ ի հայտ եկած հիվանդության ախտորոշումը, առանց փորձաքննվողի անուն ազգանունը նշելու, ուղղակի զուտ նշելով քրեական գործի համարը, ինչը շատ ճիշտ է, որովհետև գտնում եմ, որ փորձաքննություն իրականացնող անձը պետք է չիմանա` ում փաստաթղթերն է այդ պահին ուսումնասիրում: Դա էլ որոշակի կոռուպցիոն ռիսկերի նվազում է բերում: Այդպիսի քրեական գործերի շրջանակներում, եթե վարույթ իրականացնող մարմինը գտնում է, որ ԿՌԲ-ի փորձագետների կարծիքը շատ կարևոր է, մենք ստանում ու պատասխանում ենք:  Խաչատրյան Սուրիկի որդու հետ կապված` ինչքան հիշում եմ` առաջին փորձաքննության գրությունն ու ախտորոշումը մեզ եկել է, մենք պատասխանը գրել ենք, բայց մամուլից տեղեկացա, որ երկրորդ դատաբժշկականն է նշանակվել, իսկ երկրորդի վերաբերյալ տեղեկություն չունեմ:

- Հրապարակվեց բանակում չծառայած պաշտոնյաների ցանկը, որոնց 99 տոկոսի հիմքն առողջական խնդիրներն էին: Քանիսի՞ հիվանդության պատմությունն եք ուսումնասիրել, ապօրինություններ կա՞ն հայտնաբերված:

- Որևիցե ցուցում, հանձնարարական չենք ստացել ձեր հնչեցրածի վերաբերյալ, բայց որպես փորձաքննություն իրականացնող հիմնարկի ղեկավար` մեջբերում անեմ, որ ռազմաբժշկական փորձաքննությունը կարող է որոշում կայացնել ոչ պիտանի զինվորական ծառայության համար, բայց դա չի կարող լինել պատճառ, որ տվյալ մարդը հանրային այլ ծառայության մեջ չկարողանա ընդգրկվի: Մենք ունենք Կառավարության որոշումը, որտեղ հստակ գրված է այն հիվանդությունների ցանկը, որոնցով արգելված է հատուկ ծառայության, քաղաքացիական ծառայության, հայեցողական պաշտոններ զբաղեցնելը. Դա Arlis կայքում հրապարակված է, դուք էլ կարող եք ծանոթանալ, վերջերս էլ, որքան հիշում եմ, թարմացվել է, լուրջ փոփոխությունների չի ենթարկվել, բայց 2000թ-ի կառավարության որոշումով այդ հիվանդության ցանկը տրված է:

-Զորակոչի համար ոչ պիտանի համարվող հիվանդությունների ցանկում առաջիկայում փոփոխություններ նախատեսվու՞մ են:

-2017-18թթ-ին հրամանը բավականին մեծ փոփոխությունների ենթարկվեց, մեծ խումբ էր աշխատում` նախկինում Պաշտպանության նախարարի N410 հրամանի փոփոխությունների վրա: Ասեմ, որ հրամանագիրքը վերանայելու անհրաժեշտությունն առաջացավ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում, որովհետև Սահմանադրության փոփոխությունից հետո մենք փորձաքննությունը կարող էինք անցկացնել միայն այն փաստաթղթով, որը հաստատված է Կառավարության կողմից: Դրա համար այս ընթացքում տվյալ հրամանի վրա աշխատում էր բժշկական ու նաև բժշկական կառավարիչների մեծ խումբ, ու աշխատանքի հիմունքներից ելնելով` մենք գնացինք որոշակի խստացման: Մենք պետք է քաջ գիտակցենք, որ մեր հայրենիքն ունեցել է, ունի և ունենալու է պաշտպանության կարիք. մեր բնակչության ռեսուրսները բավականին քչացել են: Եվ մաքսիմալ պետք է անել այնպես, նաև մեր վարչապետն է այդ կոչը արել, որ անհրաժեշտ է երիտասարդները մոռանան նախկինում ունեցած մոտեցումները և հասկանան, որ էս երկիրը լուրջ վտանգների առաջ է կանգնած, ու չի կարող հանրության մի հատվածը գնա իր հայրենիքը պաշտպանի, իսկ մյուս հատվածը չգնա, հորինված, այս կամ այն ձևով ձեռք բերված հիվանդության մասին փաստաթղթերով խուսափեն ծառայությունից: Մեր ընտանիքները, մեր ապագան, մեր երաշխավորված կյանքը սկսվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմաններից: Դրա համար գտնում եմ, որ, այո, այդ խստացումը պետք է: Նաև զորակոչվելու հետ միասին ստեղծվելու են համապատասխան պայմաններ,պարզ է, որ լիակատար առողջ և առողջական խնդիրներ ունեցող զինծառայողները չեն կարող հավասար խնդիրներ լուծել, դրա համար այս հրամանում խիստ հստակեցվել են բոլոր այն սահմանափակումները, որոնք հրամանատարների կողմից պետք է կատարվեն ու պահպանվեն, ինչը կբերի որոշակի առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների նորմալ ծառայելուն, առանց որևէ խնդիրների ու վիճակի վատթարացման ծառայությունն անցկացնելուն:

- Այս ընթացքում հաջողվե՞լ է համակարգից արմատախիլ անել կոռուպցիան:

-Եկեք այսպես պատասխանեմ ձեր հարցին. չեմ ուզենա ասել այո, որովհետև ձեր տված հարցն այս կառույցի և իմ ամենօրյա խնդիրն է, և պետք չէր երկրում հեղափոխություն լիներ, որ մենք որոշեինք, որ այսօրվանից այլևս կոռուպցիոներ չենք, այլ երկրի նվիրյալներ ենք: Մենք միշտ եղել ենք այս երկրի նվիրյալները ու ամեն ինչ արել ենք, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ով Կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննության հետ երբևէ առնչություն է ունենում, այս սենյակից բավարարված դուրս գա: Վստահ եմ, որ Հայաստանում այսօր չի գտնվի մի մարդ, ով թեկուզ հետադարձ հայացք գցելով` կարող է կոռուպցիայի հետ կապված որևէ հայտարարություն անել:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

12/25/2024   13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել Ադրբեջան

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]