Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Օհանյան. Բանակից առողջական խնդիրներով ազատված պաշտոնյաների տվյալներն ուսումնասիրելու որևիցե ցուցում, հանձնարարական չենք ստացել (տեսանյութ) 11/02/2018   16:52  |  Հարցազրույց

«Փաստինֆո» գործակալությունը զրուցել է Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանի հետ:

-Պարոն Օհանյան, որո՞նք են մեր երկրում այն տարածված հիվանդությունները, որոնց պատճառով զինծառայողներն ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից, կամ որոնց ի հայտ գալուց հետո դադարեցվում է քաղաքացու զինվորական ծառայությունը։

-Նախ՝ ուզում եմ ներկայացնել, որ ռազմաբժշկական փորձաքննությունն իրականացվում է 2018 թվականի ապրիլի 12-ի կառավարության N404 և N405 որոշումների համաձայն:  N404-ը նվիրված է ամբողջ այն հիվանդությունների ցանկին, ինչով որ փորձաքննվում են, իսկ N405-ը վերաբերում է ռազմաբժշկական և բժշկական փորձաքննություն իրականացնող այն մարմիններին, ով որ այս տարիների ընթացքում զբաղվում է ռազմաբժշկական փորձաքննությամբ։ Փորձաքննական հոդվածագիրքն ինքը բաղկացած է մի քանի մասերից, համապատասխան օրգան համակարգերից, այսինքն՝ հոգեբուժություն, նյարդաբանություն, թերապևտիկ վիրաբուժական, վնասվածքաբանական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջ, մաշկային և գինեկոլոգիական: Կարող եմ ասել, որ վաղաժամ զորացրվածների թվաքանակի վերլուծության ժամանակ ի հայտ է գալի, որ ոչ թերապևտիկ պրոֆիլի հիվանդներն են մեծամասամբ վաղաժամ զորացրվում, դառնում ոչ պիտանի հետագա զինվորական ծառայությանը, ի հաշիվ նրա, որ զորակոչի ժամանակ թերապևտիկ հիվանդությունները շատ ավելի դժվար է հայտնաբերել, քան մնացած նշած հիվանդությունները, որովհետև ակնհայտ աչքի են ընկնում և հնարավորինս քիչ ենք ունենում զորակոչվածներ, որոնք հետագայում բացի թերապևտիկ պրոֆիլից, որ հետագայում զորացրվում են, իսկ թերապևտիկ պրոֆիլի հիվանդներն ուղղակի ավելի խորը հետազոտման կարիք են ունենում և հետազոտության պարտադիր ցանկի մեջ նաև ներգրավված չեն լինում դժվարամատչելի բժշկական հետազոտությունները, ինչի կատարման արդյունքնում հետագայում այդ զինծառայողները հնարավոր է` վաղաժամ զորացրվեն։

- Տոկոսային հարաբերությամբ ինչքա՞ն է։

- Գրեթե 40 տոկոս վաղաժամ զորացրվածները և, երևի թե, 40 տոկոս զինվորական ծառայության չներգրավելու պատճառը լինում են թերապևտիկ պրոֆիլի հիվանդությունները՝ սրտային և այլն։

- Իսկ այս տարվա ընթացքում կարո՞ղ ենք ասել՝ քանի քաղաքացի է ազատվել։

-Բացարձակ թվերը չեմ հրապարակի, որովհետև իրենք որոշակի գաղտնիություն ունեն, բայց կարող եմ ասել, որ նախկին տարիների համեմատ մենք նվազում ունենք, մոտակա 3-4 տարվա մեջ մենք բավականին նվազում ունենք, ամեն տարի նվազել է թիվը։

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված։

- Պայմանավորված է երևի իրավիճակի փոխվելու հետ, շատ կարևոր եմ համարում դրա մասին ասել. պարոն վարչապետի կոչից հետո, եթե բժիշկները որոշում կայացնելուց առաջ նաև շատ կարևորում են զինծառայողի, տվյալ պահին փորձաքննվողի կարծիքը, մենք շատ ժամանակ այդ կարծիքն էլ ենք հաշվի առնում, իր ցանկությունը հետագա ծառայությունը շարունակելու, և, եթե բժիշկները տեսնում են, որ հետագա ծառայությունը շարունակելով իր հիվանդությունը չի վատթարանալու, շատ ժամանակ զինծառայողները պնդում են, որ ուզում են շարունակել զինվորական ծառայությունը, մենք էլ այդ պահին ընդունում ենք զինծառայողի համար բարենպաստ որոշում։

-Հուլիսին վարչապետի խոսնակը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով նախկին ու ներկա պաշտոնյաների, ինչպես նաև վերջիններիս զավակների պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերն ու դրանց օրինականությունն ուսումնասիրվում է։ Այս պահին հայտնի է միայն Սուրիկ Խաչատրյանի որդու դեպքը, հիվանդությունը կեղծելով բանակից ազատվելու փաստը։ Այլ բացահայտումներ կա՞ն և ովքեր են, եթե կարող եք ասել։

-Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը, ընդհանրապես, զբաղվում է զինծառայողների և այն քաղաքացիների փորձաքննությամբ, ովքեր պայմանագրային հիմունքներով ուզում են ծառայության անցնել:  Երբևիցե քաղաքացիների ռազմաբժշկական փորձաքննությամբ մենք չենք զբաղվել, բայց քրեական գործի շրջանակներում լինում են դեպքեր, երբ որ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձագետնները ներգրավվում են տարբեր կարգի փորձաքննություններին՝ համալիր դատահոգեբուժական, զուտ մասնագիտական կարծիք հայտնելու առումով։ Այսինքն, կարող է լինել քրեական գործ, որով նշանակված լինի դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները հետո, առանձին գրությունով, այսինքն՝ ի հայտ եկած հիվանդության ախտորոշումը, առանց փորձաքննվողի անուն ազգանունը նշելու, ուղղակի զուտ նշելով քրեական գործի համարը, ինչը շատ ճիշտ է, որովհետև գտնում եմ, որ փորձաքննություն իրականացնող անձը պետք է չիմանա` ում փաստաթղթերն է այդ պահին ուսումնասիրում: Դա էլ որոշակի կոռուպցիոն ռիսկերի նվազում է բերում: Այդպիսի քրեական գործերի շրջանակներում, եթե վարույթ իրականացնող մարմինը գտնում է, որ ԿՌԲ-ի փորձագետների կարծիքը շատ կարևոր է, մենք ստանում ու պատասխանում ենք:  Խաչատրյան Սուրիկի որդու հետ կապված` ինչքան հիշում եմ` առաջին փորձաքննության գրությունն ու ախտորոշումը մեզ եկել է, մենք պատասխանը գրել ենք, բայց մամուլից տեղեկացա, որ երկրորդ դատաբժշկականն է նշանակվել, իսկ երկրորդի վերաբերյալ տեղեկություն չունեմ:

- Հրապարակվեց բանակում չծառայած պաշտոնյաների ցանկը, որոնց 99 տոկոսի հիմքն առողջական խնդիրներն էին: Քանիսի՞ հիվանդության պատմությունն եք ուսումնասիրել, ապօրինություններ կա՞ն հայտնաբերված:

- Որևիցե ցուցում, հանձնարարական չենք ստացել ձեր հնչեցրածի վերաբերյալ, բայց որպես փորձաքննություն իրականացնող հիմնարկի ղեկավար` մեջբերում անեմ, որ ռազմաբժշկական փորձաքննությունը կարող է որոշում կայացնել ոչ պիտանի զինվորական ծառայության համար, բայց դա չի կարող լինել պատճառ, որ տվյալ մարդը հանրային այլ ծառայության մեջ չկարողանա ընդգրկվի: Մենք ունենք Կառավարության որոշումը, որտեղ հստակ գրված է այն հիվանդությունների ցանկը, որոնցով արգելված է հատուկ ծառայության, քաղաքացիական ծառայության, հայեցողական պաշտոններ զբաղեցնելը. Դա Arlis կայքում հրապարակված է, դուք էլ կարող եք ծանոթանալ, վերջերս էլ, որքան հիշում եմ, թարմացվել է, լուրջ փոփոխությունների չի ենթարկվել, բայց 2000թ-ի կառավարության որոշումով այդ հիվանդության ցանկը տրված է:

-Զորակոչի համար ոչ պիտանի համարվող հիվանդությունների ցանկում առաջիկայում փոփոխություններ նախատեսվու՞մ են:

-2017-18թթ-ին հրամանը բավականին մեծ փոփոխությունների ենթարկվեց, մեծ խումբ էր աշխատում` նախկինում Պաշտպանության նախարարի N410 հրամանի փոփոխությունների վրա: Ասեմ, որ հրամանագիրքը վերանայելու անհրաժեշտությունն առաջացավ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում, որովհետև Սահմանադրության փոփոխությունից հետո մենք փորձաքննությունը կարող էինք անցկացնել միայն այն փաստաթղթով, որը հաստատված է Կառավարության կողմից: Դրա համար այս ընթացքում տվյալ հրամանի վրա աշխատում էր բժշկական ու նաև բժշկական կառավարիչների մեծ խումբ, ու աշխատանքի հիմունքներից ելնելով` մենք գնացինք որոշակի խստացման: Մենք պետք է քաջ գիտակցենք, որ մեր հայրենիքն ունեցել է, ունի և ունենալու է պաշտպանության կարիք. մեր բնակչության ռեսուրսները բավականին քչացել են: Եվ մաքսիմալ պետք է անել այնպես, նաև մեր վարչապետն է այդ կոչը արել, որ անհրաժեշտ է երիտասարդները մոռանան նախկինում ունեցած մոտեցումները և հասկանան, որ էս երկիրը լուրջ վտանգների առաջ է կանգնած, ու չի կարող հանրության մի հատվածը գնա իր հայրենիքը պաշտպանի, իսկ մյուս հատվածը չգնա, հորինված, այս կամ այն ձևով ձեռք բերված հիվանդության մասին փաստաթղթերով խուսափեն ծառայությունից: Մեր ընտանիքները, մեր ապագան, մեր երաշխավորված կյանքը սկսվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմաններից: Դրա համար գտնում եմ, որ, այո, այդ խստացումը պետք է: Նաև զորակոչվելու հետ միասին ստեղծվելու են համապատասխան պայմաններ,պարզ է, որ լիակատար առողջ և առողջական խնդիրներ ունեցող զինծառայողները չեն կարող հավասար խնդիրներ լուծել, դրա համար այս հրամանում խիստ հստակեցվել են բոլոր այն սահմանափակումները, որոնք հրամանատարների կողմից պետք է կատարվեն ու պահպանվեն, ինչը կբերի որոշակի առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների նորմալ ծառայելուն, առանց որևէ խնդիրների ու վիճակի վատթարացման ծառայությունն անցկացնելուն:

- Այս ընթացքում հաջողվե՞լ է համակարգից արմատախիլ անել կոռուպցիան:

-Եկեք այսպես պատասխանեմ ձեր հարցին. չեմ ուզենա ասել այո, որովհետև ձեր տված հարցն այս կառույցի և իմ ամենօրյա խնդիրն է, և պետք չէր երկրում հեղափոխություն լիներ, որ մենք որոշեինք, որ այսօրվանից այլևս կոռուպցիոներ չենք, այլ երկրի նվիրյալներ ենք: Մենք միշտ եղել ենք այս երկրի նվիրյալները ու ամեն ինչ արել ենք, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ով Կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննության հետ երբևէ առնչություն է ունենում, այս սենյակից բավարարված դուրս գա: Վստահ եմ, որ Հայաստանում այսօր չի գտնվի մի մարդ, ով թեկուզ հետադարձ հայացք գցելով` կարող է կոռուպցիայի հետ կապված որևէ հայտարարություն անել:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]