ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս վեց ամիսների ընթացքում չեն ընդունվել երկրի քաղաքական և տնտեսական մենաշնորհները վերացնելու ուղղությամբ ո՛չ հայեցակարգ և ո՛չ էլ օրենքներ. «Երկիր Ծիրանի». Հայտարարություն 11/01/2018 14:43 | Քաղաքական
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարությամբ է հադես եկել, որում ասվում է.
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է կեղծ (fake) հեղափոխությունը և Նիկոլ Փաշինյանի կեղծ (fake) պաշտոնավարումը (մաս 1-ին Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման գնահատականը)
Ժամանակակից թվային հասարակությունում Հայաստանի Հանրապետության հետխորհրդային ավտորիտար քաղաքական համակարգի շահառուները կարիք ունեին այդ համակարգի նորացման` արդիականացման և կառավարման վերնախավի երիտասարդացման: Քառորդդարյա ավտորիտարիզմը ներկայացնող գլխավոր պաշտոնյաներից և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը առանձին և/կամ միասնաբար սպասարկելով Հայաստանի Հանրապետության քաղաքական անկախության և արդի Հայկական պետականության շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությունները (անգործությունը)` պաշտոնավարումից հետո կարիք ունեին թե՛ իրենց և թե՛ իրենց ապօրինի ձեռք բերած ունեցվածքի անձեռնմխելիության և անվտանգության երաշխիքների ապահովագրման ներդրման (նրանցից յուրաքանչյուրն իր պաշտոնավարումից հետո փորձել է ապահովել իր անվտանգությունը):
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը վերջին վեց ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները գնահատում է վերը նշված համատեքստից ելնելով և արձանագրում հետևյալը:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շուրջ վեց ամիսները և նրա հրաժարականը գնահատում է որպես Հայաստանի Հանրապետությունում առկա քառորդդարյա ավտորիտարիզմի կյանքի երկարաձգում` իր բոլոր բացասական և ազգային անվտանգությանը սպառնացող անկանխատեսելի հետևանքներով: Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը ոչ միայն կրկնել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում արատավոր երևույթները, այլև ավելի նենգաբարո` հեղափոխության փոխակերպման (իմիտացիայի) անվան տակ խեղաթյուրել է իրողությունները:
Այս ընթացքն ապահովել է Սերժ Սարգսյանի լիարժեք անվտանգությունը և անձեռնմխելիությունը: Այս վեց ամիսների ընթացքում չեն ընդունվել երկրի քաղաքական և տնտեսական մենաշնորհները վերացնելու ուղղությամբ ո՛չ հայեցակարգ և ո՛չ էլ օրենքներ, մինչդեռ դրա համար առկա էին ժողովրդի թե՛ արդար պահանջը և թե՛ անվերապահ աջակցությունը: Չեն կրճատվել սուպերվարչապետական լիազորությունները: Չեն ընդունվել տնտեսական մենաշնորհները վերացնելու ուղղությամբ օրենքներ:
Չի փոխվել (չի բարելավվել) հարկային և մաքսային օրենսդրությունը: Չի ընդունվել օրենք Լյուստրացիայի (գաղտնազերծման/մաքրազերծման) մասին, որը կվերաբերեր նախորդ քառորդդարյա ավտորիտար ռեժիմի կողմից իրականացված մարդու իրավունքների ոտնահարումներին, ապօրինի հարստացումներին և օտարերկրյա կառույցներին ծառայությունների մատուցմանը:
Չի ընդունվել ժողովրդավարական կառուցվածք ապահովող սահմանադիր ընտրական օրենսդրություն` պահպանվել է օլիգարխիկ ընտրական (ռեյտինգային) համակարգը և կուսակցական մենաշնորհը: Չի ընդունվել Կուսակցությունների մասին սահմանադիր օրենք, որը կսահմանափակեր օլիգարխիայի մուտքը խորհրդարան և կստեղծեր պայմաններ մրցակցային քաղաքական դաշտ ստեղծելու համար:
Չի վերադարձվել արցախցիներին համապետական ընտրություններում ընտրելու և ընտրվելու իրավունքը: Չի ապահովվել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ընտրելու իրավունքի իրացումը: Չի ընդունվել Արցախում Հայկական զինված ուժերի ներկայության իրավական հիմքերը հաստատող փաստաթուղթ:
Ընդունվել է կոռուպցիոն օրենք, որով պարտադիր կենսաթոշակային վճարումների անվան տակ Հայաստանի Հանրապետության բյուջեի 5-6 տոկոսը (տարեկան առնվազն 60 մլրդ դրամ) 45 տարով հանվում է` փոխանցվում է օտար երկրներում գտնվող անհայտ ծագման ֆոնդերին (օրենքը մշակվել է և ֆոնդերի ընտրությունը կատարվել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում):
Ավտորիտար ռեժիմի գլխավոր դերակատարներից Վալերի Օսիպյանը և Հունան Պողոսյանը, ովքեր բազմիցս ոտնահարել են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները և կոծկել են հանցագործություններ, նշանակվել են երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոններում: Վերանշանակվել են նախորդ իշխանության այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսիք են ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Սերժ Սարգսյանի խորհրդական Վարուժան Ներսեսյանը, ով սատարել և աջակցել էր հայ-թուրքական արձանագրությունների իրագործմանը և «Մարտի 1-ի» ոճրագործության կոծկմանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան:
Սերժ Սարգսյանի կողմից կեղծիքով նշանակված Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով թույլ էր տվել պաշտոնական կեղծիք (կեղծ փաստաթուղթ էր ներկայացրել իր` բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ), ստացել է հովանավորություն նաև գործող իշխանության կողմից, մասնավորապես` ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հարցերում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները, որոնց ղեկավարներին նշանակել է Նիկոլ Փաշինյանը (ոստիկանապետ, ՀՔԾ պետ, ԱԱԾ տնօրեն և ՔԿ պետ), հիմնականում շարունակել են նախորդ իշխանության արատավոր գործելակերպը:
Աղմկահարույց հանցագործությունների վերաբերյալ չեն իրականացվել մանրակրկիտ հետաքննություններ, համակողմանի և անաչառ նախաքննություններ, բաց դատավարություններ, յուրաքանչյուր անձ պատասխան չի տվել իր արարքների համար: Հիմնականում դրսևորվել են անձնական վրեժխնդրության փորձեր: Ձերբակալությունները և կալանավորումները կրել են ընտրովի և ցուցադրական (բեմադրական) բնույթ:
Չեն արդարացվել քաղաքական հալածյալները, բանտերի դռները քաղաքական հալածյալների համար արդարացման հիմքով չեն բացվել, նրանց մի մասը հանիրավի շարունակում է գտնվել բանտախցերում, իսկ մյուս մասը` քրեական հետապնդվողի կարգավիճակում ազատության մեջ: Սպանությունների թիվը Հայկական Զինված ուժերում գրեթե նույնն է` նախորդ իշխանությունների պաշտոնավարման տարիների հետ համեմատ:
Երևան քաղաքի ավագանու ընտրություններն անցկացվել են ավտորիտար ընտրական օրենսդրությամբ: Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ` անձամբ է իրականացրել Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որի ընթացքում, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, հրապարակավ բռնության կոչերով, հասարակությանը բաժանելով «սևերի ու սպիտակների» և ներկայացնելով այդ ընտրությունները որպես հեղափոխության նկատմամբ վստահության հանրաքվե` խեղաթյուրել է տեղական ինքնակառավարման մարմնի ընտրական գործընթացը:
Իսկ այդ ընտրություններից շուրջ մեկ ամիս անց քաղաքապետ Հայկ Մարությանի միջոցով, դատապարտելու փոխարեն, շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքային նախորդ` Հանրապետական կուսակցության հանցավոր իշխանությանը:
Կոռուպցիա ստեղծող սահմանադրական դրույթները և օրենքները չվերացնելով` Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել կեղծ հայտարարությամբ` հայտնելով հետևյալը. «Ես կարող եմ ասել, որ այժմ Հայաստանում կոռուպցիա չկա»:
Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վեց ամիսների ընթացքում մեր Հայրենիքի նախիջևանյան սահմանում թշնամին, իրականացնելով հսկայածավալ ինժեներական աշխատանքներ, երեք կարևոր կետերից մոտեցել է Երևան-Վայք-Գորիս-Կապան մայրուղուն` արձանագրելով Արենիի հատվածում շուրջ 500 մետր հեռավորություն (նախկինում այդ հեռավորությունը շուրջ 5 կիլոմետր էր):
Ոստիկանական զորքը չի վերակազմակերպվել` չի դարձել սահմանապահ-դիրքապահ զորամիավորում: Հայկական զորախումբն ուղարկվել է Սիրիա: Ինչպես նախկինում` բնական գազը երկիր էր մտնում շուրջ 150 դոլարով և սպառողներին վաճառվում շուրջ 300 դոլարով, այդ նույն իրավիճակն այսօր էլ մնացել է։ Ահռելի տարբերություն կազմող գումարները թե՛ առաջ և թե՛ այսօր փաստացի շարունակում են յուրացվել: Էլեկտրաէներգիայի արտադրությունն ու վաճառքը շարունակում են գերեկամուտներ ապահովել արտադրողին: 2019 թվականի պետական բյուջեի նախագծով տնտեսական աճի կանխատեսումն ավելի ցածր է, քան 2018 և նույնիսկ 2017 թվականի փաստացի աճի հետ համեմատ: Բյուջեն չի նախատեսում կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում:
2018 թվականի սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ բնակիչների հետ հանդիպման ընթացքում կեղծ հայտարարություն է արել, որ իբրև 2019 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների նվազագույն չափն ավելանալու է: 2018 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում Կառավարության 100-օրյա գործունեության հաշվետվության անվան տակ հանդես է եկել կեղծ հայտարարությունով, որ իբրև «Մարտի 1-ը» բացահայտված է:
Հայոց հերոսները Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան իշխանավորների կողմից շարունակվել են արժանանալ նույն արհամարհանքին` ինչպես նախորդ իշխանությունների օրոք: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում օլիգարխներ չկան և օլիգարխներից Գագիկ Ծառուկյանի հետ կնքել է համագործակցության հուշագիր: Բաղրամյան 26-ի դռները թեպետ բացվել են, սակայն այն շարունակում է գործել որպես կառավարության առաջին պաշտոնյայի նստավայր` Հանրապետության հրապարակի Կառավարության շենքի օգտագործման պայմաններում:
Բաղրամյան 19-ի դարպասները նույնպես բաց են, սակայն դա չի նշանակում, որ խորհրդարանի որոշումներն ընդունվում կամ ընդունվելու են ազգային համաձայնությամբ և ի շահ հայ ազգի:
Այս բաց դռների և դարպասների փոխարեն` փակ են Երևանի Պռոշյան փողոցում գտնվող Կոնդի առանձնատների և՛ դարպասը, և՛ օդային տարածքը` Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի համատեղ բնակավայրը, որտեղ էլ որոշվում են ընթացիկ կառավարման հարցերը` նախարարների, քաղաքապետերի (փաստացի), մարզպետների, ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի և այլ նշանակումներ, կամ` որևէ անձի կալանավորման վերաբերյալ հարցեր և այլն: Այս տարածքը վերահսկվում է բազմաթիվ ոստիկանական ծառայողների կողմից` թե՛ գետնից, թե՛ օդից հատուկ պաշտպանվող օդային հովանոցի միջոցով:
Այս տարածք են պարբերաբար այցելում տարբեր իրավապահ կառույցների ծառայողական ավտոմեքենաներ: Իսկ թե ինչ են քննարկում և որոշում այդ փակ տարածքում` հասարակությունն իմանում է Նիկոլ Փաշինյանից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից