ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը նախնական մտադրություն ունի սահմանել 23 տոկոս համահարթ եկամտահարկ՝ հետագայում այն ևս 3 տոկոսով նվազեցնելու պայմանով 11/01/2018 15:30 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորում է ներդրումները խրախուսելու և ներդրումների հոսք ապահովելու համար պարզ և ճկուն հարկային համակարգ ունենալու անհրաժեշտությունը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ՝ ներկայացնելով հարկային համակարգում սպասվող բարեփոխումները:
«Այս ճանապարհին մենք պատրաստվում ենք կիրառել հետևյալ գործիքները: Դուք գիտեք, որ 2018թ. հունվարի 1-ից ներդրվել է ԱԱՀ-ից գերավճարի վերադարձի ինստիտուտ, և քաղաքացիները, գործարարները ամեն վեց ամիսը մեկ կարող են հաշվանցում անել կամ հետ ստանալ ԱԱՀ-ի հարկի գերավճարները: Մենք հարկային օրենսգրքի փոփոխություններով պատրաստվում ենք այդ 6 ամիսը կրճատել և դարձնել երեք ամիս, հետագայում ընդհանրապես այս ժամանակահատվածը վերացնելու հեռանկարով»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Փաշինյանի գնահատմամբ՝ ամենակարևորը և ամենաքննարկվողը եկամտահարկի փոփոխությունն է:
«Ըստ էության, ներդրողների հետ մեր բոլոր շփումները ցույց են տալիս, որ չափազանց զգայուն հարց է եկամտահարկի հարցը, չափազանց զգայուն հարց է համահարթ եկամտային հարկ ունենալու հարցը: Համահարթ եկամտահարկ ասելով՝ մենք նկատի ենք ունենում ոչ միայն եկամտահարկի նույն սանդղակը բոլոր աշխատավարձերի համար, այլև նկատի ենք ունենում եկամտահարկ-շահութահարկ և դիվիդենտի հարկ բլոկների հավասարությունը: Կառավարության նախնական մտադրությունն այն է, որ մենք հարկային օրենսդրության փոփոխության արդյունքում սահմանենք 23 տոկոս համահարթ եկամտային հարկ՝ պայմանով, որ առաջիկա 5 տարվա ընթացքում մենք այս եկամտահարկի ցուցանիշը կիջեցնենք մինչև 20 տոկոս՝ էլի բոլորի համար: Սա չափազանց կարևոր փոփոխություն կլինի: Այդ փոփոխությունը կարևոր կլինի մի քանի նկատառումներով: Նախ` այն կարևոր կլինի ներդրումների տեսակետից: Երկրորդ՝ մենք ասում ենք, որ ուզում ենք զարգացնել տեխնոլոգիական ոլորտը, բայց մենք մի քանի տարի առաջ վերցրինք շատ կտրուկ բարձրացրինք եկամտահարկը, որն առաջին հերթին ազդեց բարձր տեխնոլոգիաների ոլորտի վրա, ինչը խոչընդոտեց ոլորտի զարգացմանը: Մենք հիմա պատրաստ ենք գնալ մի քայլի, որ 10-ից ավել տոկոսով եկամտահարկը նվազեցնենք բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցների համար, և հույս ունենք, որ սա կբերի տեխնոլոգիական ոլորտում ներդրումների ավելացման»,- մանրամասնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև եկամտահարկի համահարթ համակարգի թերությունները՝ շեշտելով, որ հիմնական ու ամենամեծ թերությունն այն է, որ այդ դեպքում մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար եկամտահարկի նվազեցում սկզբնական փուլում տեղի չի ունենում. «Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ կուտակային կենսաթոշակների վերաբերյալ օրենքի ընդունման ժամանակ մենք 206 հազար քաղաքացու համար դե ֆակտո արդեն որոշակիորեն կոմպենսացրել ենք այն ակնկալիքը, որ նրանք կարող էին ունենալ եկամտահարկի նվազեցման պարագայում:
Իսկ ի՞նչ է ստանում այդ քաղաքացին եկամտահարկի 23 տոկոսը 20 տոկոս դարձնելու պարագայում: Նա ստանում է երեք հազար դրամ, և կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններով 206 հազար քաղաքացու արդեն փոխհատուցել ենք այդ 2500-3000 դրամը, և պայման ենք դրել, որ եթե նրանց համար եկամտային հարկը փոխվի, նվազի, կուտակային համակարգի հին տարբերակը, երբ 5 տոկոս վճարում էր պետությունը 5 տոկոս՝ քաղաքացին, պետք է վերականգնվի»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը՝ շեշտելով, որ այս պարագայում էլ ստացվում է, որ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար եկամտահարկի նվազեցում չի լինում:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ է ակնկալում կառավարությունը եկամտահարկի համահարթ համակարգը ներդնելու արդյունքում: «Գիտեք, որ Հայաստանում կա ստվերային աշխատավարձ հասկացությունը, իսկ գործող հարկային համակարգը չի խրախուսում ստվերային աշխատավարձի տեղափոխումը դեպի ոչ ստվեր, որովհետև ամեն անգամ գործատուն, աշխատավարձ բարձրացնելիս, պետք է հասկանա, որ իր վրա հսկայական հարկային պարտավորություններ են առաջանում: Մենք հույս ունենք, որ այս փոփոխություններով աշխատողները և աշխատատեղերը ստվերից դուրս կգան, որի արդյունքում մենք միայն հնարավորություն կունենանք գնահատել, թե որքան մարդ է, որ ռեալ ցածր աշխատավարձ է ստանում:
Որովհետև կան մարդիկ, որ 80 հազար կամ 100 հազար դրամ աշխատավարձ են ստանում, բայց իրականում նրանց ստվերային աշխատավարձ է տրվում գործող հարկային համակարգի պատճառով: Որովհետև 200 հազար և ավել աշխատավարձի դեպքում եկամտահարկն ավելի բարձր է, քան շահութահարկը և դիվիդենտի հարկը: Գործատուին շատ ավելի ձեռնտու է այդ եկամուտը ձևակերպել որպես շահույթ, վճարել որպես դիվիդենտ, ինչից հետո կանխիկ վճարել աշխատողին, որի արդյունքում ինքն ավելի քիչ հարկեր է վճարում: Այս պարագայում մենք այդ խոչընդոտը վերացնում ենք և խթանում ենք բարձր աշխատավարձը»,- ասաց Փաշինյանը:
Նա շեշտեց, որ կառավարությունը պետք է խթանի, որ գործատուն աշխատողներին վճարի բարձր աշխատավարձ, պետք է խրախուսի կրթությունը, որպեսզի կրթություն ստացող ցանկացած մարդ իմանա, որ ինքը բարձր աշխատավարձ է ստանալու:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից