Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Փոխվարչապետի ՍՊԸ-ն 35 հազար ԱՄՆ դոլար գրանտ է ստացել չրի արտադրությունը զարգացնելու համար. պարզաբանում է Ավինյանի խոսնակը 10/30/2018   15:13  |  ԼՐԱՀՈՍ

Փոխվարչապետ Ավինյանի խոսնակը պարզաբանմամբ է հանդես եկել՝ լրատվամիջոցներում տեղ գտած լուրերի կապակցությամբ, համաձայն որոնց՝ փոխվարչապետի  ՍՊԸ-ն 35 հազար ԱՄՆ դոլար գրանտ է ստացել չրի արտադրությունը զարգացնելու համար:

Ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամ.
 
 
Սիրելի՛ գործընկերներ,

Այսօր երկու տարբեր վեբ-կայքերում՝ Politik.am և Hetq.am, տեղեկատվություն է հրապարակվել, որի միջոցով փորձ է կատարվում իբր թե կապ գտնել Գեղամ Գևորգյանի՝ Գյուղատնտեսության նախարար նշանակվելու և ժամանակին Տիգրան Ավինյանի կողմից ղեկավարված Իրիգեյթ ՍՊԸ-ին Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամի (ԳԶՀ) կողմից դրամաշնորհ տրամադրելու միջև:


Politik.am-ի դեպքում մեկնաբանություններն ավելորդ են. այս կայքը, իր «հավաստի աղբյուրներին» հղում տալով, շարունակում է հերթական ապատեղեկատվությունը տարածել:

 Բայց շատ զարմանալի էր նույն թեմայով Հետք-ի հրապարակած հոդվածը: Ինչպես գիտեք, Հետքը հայկական լրատվական դաշտում մեծ հարգանք ունի, և որևէ մեկը չէր էլ կարող մտածել այն Politik-ի հետ նույն հարթության վրա դնել: Այնուամենայնիվ, ունենք այն, ինչ ունենք: Չնայած Հետքի հոդվածը չի փորձում ուղղակիորեն մեղադրել փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին, ինչպես դա անում է Politik-ը, բայց փորձում է «խոսել» տողատակերով: Արդյունքում, ընթերցողի մոտ հոդվածի բովանդակությունից կարող է տպավորություն ստեղծվել, որ այստեղ մի բան այն չէ, և ինչ-որ մութ պատմություն է տեղի ունենում, հատկապես որ Politik.am-ը մի քանի ժամ ավելի շուտ կատարած իր հրապարակմամբ նեգատիվ ֆոն էր ցանկացել ստեղծել: Ու դրան էլ կարող ենք հավելել Հետքի հոդվածի հեղինակի՝ իր Ֆեյսբուքի պատին հոդվածի հետ միասին արված բազմանշանակ մեկնաբանությունը:


Այո՛, փաստ է, որ ԳԶՀ-ն դրամաշնորհ է տրամադրել Իրիգեյթին: Եվ այս գործընթացի մասին ԳԶՀ-ն, հարցմանը ի պատասխան, տրամադրել է ամբողջական տեղեկատվություն, ավելին՝ տրամադրել է նաև առևտրական գաղտնիք պարունակող տվյալներ, քանի որ Իրիգեյթը ցանկացել է հնարավորինս բաց ու թափանցիկ լինել: Սակայն Հետքի հոդվածում փաստերը ներկայացվել են ընտրողաբար՝ այդպիսով հնարավորություն ստեղծելով, որ ընթերցողի մոտ լինեն թյուրընկալումներ: Բայց մենք խոսենք փաստերով և ներկայացնենք ամբողջ պատմությունը:

Այսպես, Հետքի հոդվածն ընդամենը նշում է, որ Իրիգեյթին դրամաշնորհը տրվել է մայիսի 25-ին, երբ Տիգրան Ավինյանն արդեն փոխվարչապետ էր, սակայն մանրամասն չի անդրադառնում դրամաշնորհ ստացող ընկերությունների ընտրության գործընթացին: Իսկ այս պարագայում այդ գործընթացը, որը միջազգային բարձր չափորոշիչներին է համապատասխանում և նպատակ ունի առավել անաչառություն ապահովելու, ԱՌԱՆՑՔԱՅԻՆ դեր է կատարում: Եվ այն հետևյալն է.

• «Արժեշղթայի զարգացում» բաղադրիչի շահառուների, այդ թվում «Իրիգեյթ» ՍՊԸ-ի, կողմից 14.02.18թ. դրությամբ ներկայացվել են 62 հայտ-դիմումներ:

• «Արժեշղթայի զարգացման» քարտուղարության կողմից հայտ-դիմումների ուսումնասիրությունը և չափանիշների հետ համապատասխանության ստուգումը իրականացվել է 16.02.18թ.: Վերանայված ցուցակը ներկայացվել է Համաշխարհային բանկի դիտարկմանը:
Այս նախնական ընտրության փուլում դիմումը կարող է մերժվել տարբեր տեխնիկական պատճառներով, օրինակ հայտ-դիմումը ներկայացվել է ոչ սահմանված կարգով կամ պահանջվող գումարը չի համապատասխանում սահմանված նվազագույն և առավելագույն չափերին: Այսինքն պարզ, տեխնիկական ընտրություն է:

• Մրցույթի ժամանակացույցով սահմանված ժամկետում շահառուների կողմից ներկայացվել են 49 բիզնես-հայտեր, այդ թվում 15.03.18թ. «Իրիգեյթ» ՍՊԸ-ի կողմից: Ներկայացված բիզնես-հայտերի ցանկը ներկայացվել է Համաշխարհային բանկի դիտարկմանը:

• Վերոնշյալ 49 բիզնես-հայտերը 23.03.18թ. ներկայացվել են անկախ գնահատող կազմակերպության դիտարկմանը: Բիզնես-հայտերի տեխնիկական և ֆինանսական գնահատումն իրականացնելու նպատակով, Համաշխարհային բանկի ընթացակարգերով՝ մրցութային հիմունքներով ընտրված անկախ գնահատող կազմակերպությունը մանրամասն ուսումնասիրել է ներկայացված բոլոր բիզնես-հայտերի փաթեթները և կատարել գնահատում, ինչի արդյունքում 16 բիզնես-հայտեր մերժվել են վերջինիս կողմից:

• 25.05.18թ. տեղի է ունեցել Արժեշղթայի զարգացման հանձնաժողովի 10-րդ նիստը: Նշենք, որ Արժեշղթայի զարգացման հանձնաժողովը հանդիսանում է անկախ մարմին, կազմը բաղկացած է 9 անդամներից, որոնց մեծամասնությունը հանդիսանում են մասնավոր և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի արդյունքում ներկայացված 33 բիզնես-հայտերից հանձնաժողովի անդամների կողմից հաղթող են ճանաչվել 29-ը, որոնցից 2-ը չեն հավաստագրվել Համաշխարհային բանկի սննդի անվտանգության մասնագետի կողմից (փաստորեն, նույնիսկ այս վերջին փուլում Համաշխարհային բանկը վերահսկողության մեխանիզմ ունի), իսկ 1 հաղթող ճանաչված հայտատու հրաժարվել է համաձայնագիր կնքելուց: Վերջնական ցուցակը ներկայացվել է գյուղատնտեսության նախարարին։

• Արդյունքում, նպատակային ֆինանսավորման համաձայնագրեր են կնքվել բոլոր 26 շահառուների հետ, այդ թվում նաև «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հետ:

Այսինքն՝ ի՞նչ է ստացվում: Այս դրամաշնորհների մրցույթի գործընթացը համապատասխանում է Համաշխարհային բանկի կողմից սահմանված ընթացակարգերին և վերահսկվում վերջինիս կողմից: Հայտատու-ընկերություններին գնահատում են անկախ մարմինները և հանձնաժողովները: Այսինքն՝ ԳԶՀ-ն, որի տնօրենն էր այդ ժամանակ Գեղամ Գևորգյանը, որևէ կերպ չէր կարող ազդեցություն ունենալ անկախ հանձնաժողովների կողմից կայացված և Համաշխարհային բանկի վերահսկողությամբ իրականացված որոշումների վրա: ԳԶՀ-ն այս պարագայում ընդամենը ֆինանսավորում է տրամադրում հաղթող կազմակերպություններին, այսինքն՝ կատարում է զուտ տեխնիկական դեր:

Մի այլ կողմից էլ դիտարկենք հարցը: Արժեշղթայի զարգացման հանձնաժողովի քննարկման փուլ է հասել 33 հայտ, որոնցից դրամաշնորհ չեն շահել ընդամենը 4-ը, իսկ 2-ին Համաշխարհային բանկն է հանել, հաղթողներից 1-ն էլ կամովին է հրաժարվել դրամաշնորհից:

Կասկածամտությունը ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, եթե վերջին փուլ հասած լինեին 4-5 ընկերություններ և դրանցից հաղթողներ ճանաչվեին 1-2 ընկերություն, այդ թվում Իրիգեյթը: Բայց վերջին փուլ հասած 33 հայտատուների մեջ ճանաչվել 27 հաղթողներից մեկը այդքան էլ մեծ հերոսություն չէ:

Այսպիսով, ամբողջ գործընթացի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ այստեղ որևէ վտանգներ և ռիսկեր չկան, ու մրցույթի միջոցով Իրիգեյթին ընտրել է անկախ հանձնաժողովը: Փաստերը առավել քան խոսուն են և ներկայացնում են ամբողջ ճշմարտությունը:

Հավելեմ նաև, որ որքան էլ որ մենք ապրում ենք հետճշմարտության և ֆեյք նյուզի դարաշրջանում, շարունակելու ենք մեծ կարևորություն տալ ազատ մամուլին և պատասխանատու լրագրությանը, ինչպես նաև աշխատելու ենք մաքսիմալ թափանցիկ և բաց:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:16 24/10/2018  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց չինական պատվիրակությանը
11:59 08/10/2018  |  ԼՐԱՀՈՍՖրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովը վերջին շտկումներն է անում
16:25 16/09/2018  |  ԼՐԱՀՈՍԱՀ պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությանը
19:45 14/08/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե
18:19 07/08/2018  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Ավինյանը նորմալ է համարում Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ՀԴՅ-ի և «Ծառուկյան»-ի պատգամավորների միջնորդությունը
10:34 31/07/2018  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Ավինյանը ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Խորհրդատվական պալատի փոխնախագահին
16:08 25/07/2018  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Ավինյանը ընդունել է չինական գործարար շրջանակի ներկայացուցիչներ
19:27 18/07/2018  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հայտարարությունը՝ «Արմենիան Քափր Փրոգրամ» ՓԲԸ կողմից պղնձաձուլարանի կառուցման ծրագրի վերաբերյալ
13:40 14/07/2018  |  ԼՐԱՀՈՍՈրքա՞ն գումար է ծախսվել պետբյուջեից փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ և Կանադա կատարած այցի համար
23:22 25/06/2018  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարի հարցով ձևավորվելու է աշխատանքային խումբ. Ավինյանը կոչ է անում դադարեցնել անհնազանդության գործողությունները

Արխիվ

[]