ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի համար ԸՕ նախագծի քվեարկությանը պակասող մեկ ձայնն ապահովելը խնդիր չէր լինի․ «Ժողովրդին կհաներ պառլամենտի շուրջ». Արագած Ախոյան. «Հրապարակ» 10/30/2018 12:00 | Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է, որ նախկին ԲՀԿ-ական, Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությանն անդամագրված Արագած Ախոյանի կարծիքով՝ իշխանությունը շահագրգռված չէր նոր օրենսգրքով գնալ ընտրությունների, այլապես Նիկոլ Փաշինյանի համար ԸՕ նախագծի քվեարկությանը պակասող մեկ ձայնն ապահովելը խնդիր չէր լինի․ «Ժողովրդին կհաներ պառլամենտի շուրջ»։
-Պարոն Ախոյան, ԸՕ նախագծի տապալումը փոխեց ձեր խաղաքարտերը, կկարողանա՞ք ռեյտինգային մոդելով թեկնածուներ գտնել, մասնակցել ընտրություններին։ Եվ ընդհանրապես՝ ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանում տեղի ունեցածը։
-Ճիշտն ասած՝ մենք չէինք սպասում, որ նոր ԸՕ-ն չի ընդունվի խորհրդարանում, որովհետեւ վերջին շրջանում մենք տեսել ենք, թե ինչպիսի միջոցներ եւ գործիքներ կան խորհրդարանում՝ ցանկացած օրենք անցկացնելու համար։ Իմ անձնական կարծիքով, շատ-շատ կուսակցությունների ձեռնտու էր, որ գործող ԸՕ-ով, ռեյտինգային մոդելով մասնակցեին ընտրությունների։ Մենք այլ ռազմավարություն ունեինք։
Հաշվի առնելով այն աշխատանքը, որը տարվել է կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի կողմից խորհրդարանում, մենք բավականին լավ էլեկտորատ ունեինք, բայց այդ ոհմակային ընտրակարգի դեպքում արդեն պատկերն այլ է լինելու։
Քանի որ քաղաքական պայքարի մասին այդ մոդելի դեպքում խոսք լինել չի կարող, գործելու է ծանոթ-բարեկամ-խնամի մոտեցումը։ Ոչ մեկ չի մտածելու որեւէ ուժի ծրագրին ու գաղափարախոսությանը կողմ քվեարկի, այլ ասելու է՝ սա իմ ծանոթն է, նա՝ իմ խնամին, եղբայրը, շեֆը, ու այսպես սկսվելու է քաոսային շարժում։ Երիտասարդ կուսակցությունները, որոնք կարող էին քաղաքական արդյունավետ գործունեություն ծավալել խորհրդարանում եւ պիտանի լինել երկրի կառավարմանը, այլեւս քիչ շանսեր ունեն այս պարագայում։
Եվ այն մտայնությունը, թե նոր իրողություն է, կկանխվի ընտրակաշառքը, ես կարող եմ ասել, որ ամբողջ երկիրը չեն կարող լինել օպերատիվնիկներ ու վերահսկեն՝ ով ինչ արեց եւ այլն։
-Ուզում եք ասել՝ իշխանությունը կարող էր այդ մեկ ձայնն ապահովել, բայց չարե՞ց, ի՞նչ գործիքների մասին էիք խոսում։
-Ես կարծում եմ՝ այո, եթե ուզենային… ուղղակի համոզված լինելով, որ խորհրդարանական մեծամասնությունն իրենցն է, իրենք չկարեւորեցին երեւի այդքան, եթե իշխանությունը շատ ուզենար, այդ ԸՕ-ն կընդունվեր։ Բայց պետք է չմոռանալ, որ նույն կառավարության ծրագրում է ամրագրված, որ բարեփոխված ԸՕ-ից հետո միայն պետք է ընտրություն անցկացնել։
Իսկ գործիքներից՝ օրինակ, խորհրդարանի շենքը շրջափակելու, ինչպես արվեց հոկտեմբերի 2-ին։ Իշխանությունները շատ մակերեսորեն նայեցին սրան։ Իհարկե, քվեարկությունը հակառակն է փաստում, բայց մենք տեսանք, որ 15 րոպեում շաբաթներ առաջ ինչքան մարդ հավաքեցին, պաշարեցին ԱԺ շենքը․ եթե ուզենային, հիմա էլ կանեին, բայց կարծես իրենց համար միեւնույն էր՝ այս ԸՕ-ն կանցնի, թե չի անցնի։ Գործող ԸՕ-ն ձեռնտու է նախկին ռեժիմին մաս կազմող բոլոր ուժերին, սա ուղղված էր նոր, երիտասարդ ուժերի դեմ, որոնք բավականին լուրջ հայտ էին ներկայացրել։
Իհարկե, մենք չենք վախենում, եւ խոսք լինել չի կարող չմասնակցելու մասին, բայց պատրաստվելու, ժամանակի խնդիր կա, հատկապես այդ վայրի ընտրակարգի դեպքում։ Ես՝ ինքս, նախորդ ընտրություններին ռեյտինգայինով մասնակցել եմ եւ իմ փորձից եմ ասում, որ դա անվերահսկելի, անկանխատեսելի մոդել է։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»-ի՝ 30.10.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից