Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Տեսչական մարմինը ընկերությանը չի հանձնարարել դադարեցնելու ձուլարանի գործունեությունը. պարզաբանում է ներկայացրել Ալավերդու ձուլարանում իրականացրած ստուգումների մասին 10/30/2018   13:39  |  ԼՐԱՀՈՍ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է ներկայացրել Ալավերդու ձուլարանի գործունեությունը դադարեցնելու հետ կապված  «Արմենիան քափըր փրոգրամ» ընկերության հայտարարության վերաբերյալ: 

Ներկայացնում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած պարզաբանումը. 

«Ալավերդու ձուլարանի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲ ընկերության հայտարարության մեջ, որպես գործարանի փակման պատճառներից մեկը, նշվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի Տեսչական մարմնի իրականացրած ստուգման արդյունքները: Հայտարարության անհստակ ձևակերպումները շատերի մոտ շփոթմունք են առաջացրել և տպավորություն ստեղծել, թե Տեսչական մարմինը հանձնարարել է դադարեցնել ձուլարանի գործունեությունը, ուստի հարկ ենք համարում Տեսչական մարմնին վերաբերող մասով հանրությանը տրամադրել որոշակի պարզաբանումներ:

Ընկերության պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորապես, առանձնացված է Տեսչական մարմնի գործունեությանն առնչվող երկու գործոն՝ սահմանված տուգանքի չափը և մոտ երկամսյա ժամկետում արտանետումները նվազեցնելու վերաբերյալ հանձնարարության կատարման անհնարինությունը:

1) Նախ նշենք, որ ստուգումն իրականացվել է Տեսչական մարմնի համար սահմանված՝ տարեկան պլանային ստուգման շրջանակներում: Այսինքն՝ Տեսչական մարմինն ուներ պարտավորություն ընթացիկ տարում Ալավերդու ձուլարանում իրականացնել ստուգում: Ստուգման գործընթացը, այդ թվում վնասի հաշվարկի մեխանիզմը խստորեն կանոնակարգված է օրենսդրական ակտերով, և Տեսչական մարմինը չունի հայեցողականություն ստուգվող բաղադրիչների ընտրության (ծծմբի անհիդրիդ, պղնձի օքսիդ, անօրգանական փոշի և այլն) կամ վնասի չափը հաշվարկելու հարցում և պարտավոր է առաջնորդվել օրենսդրությամբ սահմանված թույլատրելի արտանետումների չափաքանակներով և լիազոր մարմնի կողմից (ՀՀ բնապահպանության նախարարություն) ընկերությանը տրված թույլտվության պայմաններով: Ստուգմամբ վեր հանված խախտումների արդյունքում սահմանվել է 300 հազար դրամի չափով վարչական իրավախախտման տուգանք և մոտ 378 միլիոն դրամի չափով՝ շրջակա միջավայրին պատճառված վնաս, որը հաշվարկվել է ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումներով սահմանված վնասի հաշվարկման բանաձևերի միջոցով:

Վարչական իրավախախտման տուգանքի և շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման պահանջին զուգահեռ ընկերությանը ներկայացվել է հանձնարարություն արտանետումների ծավալները հասցնել լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության պայմաններին, ինչը ևս տեսչական մարմնի համար պարտականություն է, և այս հարցում մենք ևս չունենք հայեցողական մոտեցման հնարավորություն, քանի որ թույլտվություն տրամադրող մարմինը Տեսչական մարմինը չէ և չի կարող սեփական հայեցողությամբ փոփոխել ընկերությանը տրված թույլտվության պայմանները, այլ պարտավոր է ստուգել թույլտվության պայմանների պատշաճ իրականացումը և պարտավորեցնել դրանք պահպանել: Գործող օրենսդրության համաձայն՝ արտանետումների ծավալների և առհասարակ թույլտվության պայմանների ցանկացած փոփոխություն կարող է իրականացվել բացառապես լիազոր մարմնի՝ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:

2) Սույն թվականի օգոստոսի 13-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 2012-2017 թվականների ընթացքում պարտավոր էր թույլտվության մեջ ամրագրված գործողությունները կատարելու միջոցով աստիճանաբար նվազեցնել հիմնական բաղադրիչների արտանետման ծավալները (թույլտվության տեքստը կցված է): Օրինակ՝ արտանետվող ծծմբային անհիդրիդի արտանետման քանակը հեռացվող գազերի մաքրման համակարգի ներդրման միջոցով մինչև 2016 թվականի հոկտեմբերի 1-ը պետք է նվազեցվեր 50 տոկոսով, իսկ մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը՝ 90 տոկոսով: Նմանատիպ միջոցառումներ էին նախատեսվել նաև այլ նյութերի արտանետումների համար: Ընկերությունը, որպես ոլորտում պրոֆեսիոնալ գործունեություն իրականացնող կազմակերպություն, ստանձնել է այդ բոլոր պարտավորությունները՝ համաձայնելով թույլտվության պայմանների հետ և չի առարկել դրանց իրատեսական լինելու հարցում: Այնուհանդերձ, ընկերությունը չի կատարել անհրաժեշտ գործողություններ կամ դրանք եղել են խիստ անարդյունավետ, ինչի արդյունքում փաստացիորեն նույնիսկ փոքր չափով չեն ապահովվել թույլտվությամբ սահմանված պայմանները: 

Ավելին, նախքան արտանետումները նվազեցնելու վերաբերյալ հանձնարարականի տրամադրումը, Տեսչական մարմինը սեփական նախաձեռնությամբ դիմել է «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲ ըկերությանը՝ առաջարկելով համաձայնեցնել ընկերությանը տրվելիք հանձնարարականի առանձին բաղադրիչներ, որպեսզի դրանք լինեն իրատեսական և իրականանալի, սակայն ընկերության ներկայացուցիչները պնդել են, որ արտանետումները օրենսդրության և իրենց տրված թույլտվության պահանջներին համապատասխանեցնելը անհնարին է և հարցի միակ լուծումը նոր գործարանի կառուցումն է: 

Այս պայմաններում Տեսչական մարմինն անիմաստ է համարել արտանետումները նվազեցնելու վերաբերյալ երկարաժամկետ հանձնարարականներ տրամադրելը և փոխարենը ընկերությանն առաջարկել է Ալավերդիում կազմակերպել հանրային քննարկում և հասարակությանը ներկայացնել ամբողջ ճշմարտությունը, ինչն էլ տեղի ունեցավ սույն թվականի հոկտեմբերի 1-ին: Արտանետումները նվազեցնելու վերաբերյալ հանձնարարականում մոտ երկամսյա ժամկետի տրամադրումը պայմանավորված է նաև նրանով, որ օրենքի համաձայն այդ ժամկետի ավարտից հետո Տեսչական մարմինն իրավասու է իրականացնել վերստուգում՝ պարզելու համար հանձնարարականի կատարման ընթացքը և ըստ իրավիճակի կարող է հաջորդիվ հանձնարարականներ տրամադրել: 

Տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կոռեկտությունից ելնելով՝ մենք զերծ ենք մնում ընկերության գործունեությանն առնչվող մանրամասներ հաղորդելուց, որոնք հանդիսանում են գործարանի փակման իրական պատճառներ: Միաժամանակ, ընկերությանը հորդորում ենք պետական մարմիններին և մասնավորապես Տեսչական մարմնին չվերագրել սեփական անարդյունավետ գործունեության հետևանքով գործարանի աշխատանքները դադարեցնելու պատճառները, այլապես մենք կնախաձեռնենք ևս մեկ հանրային քննարկում՝ առավել լայն օրակարգային հարցերով:

Որքան էլ խնդիրը զգայուն է, հանրությանը և հատկապես ձուլարանի աշխատակիցներին խնդրում ենք հարցը դիտարկել ռացիոնալ մակարդակում: Հենց դրա համար էր Տեսչական մարմինը Ալավերդիում նախաձեռնել հանրային քննարկում, որի ընթացքում հանրությանն է ներկայացվել հնարավոր ամենալայն տեղեկատվություն՝ թյուրընկալումներից և պարզունակ մանիպուլյատիվ հնարքներից խուսափելու, փաստացի տեղեկատվության հիման վրա իրականությունը գնահատելու և համարժեք հետևություններ անելու նպատակով:

Այսպիսով, Տեսչական մարմնի բոլոր գործողությունները բխել են իր պարտավորություններից և իրականացվել են օրենսդրությամբ սահմանված մեխանիզմներով: Ընկերությունը չի ապահովել իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները արտանետումները նվազեցնելու հարցում և չի ներկայացրել որևէ առաջարկություն արտանետումների ծավալը թույլատրելի սահմանաչափերին հասցնելու վերաբերյալ: Տեսչական մարմինը ընկերությանը չի հանձնարարել դադարեցնելու ձուլարանի գործունեությունը, այլ պահանջել է գործունեությունն իրականացնել թույլտվության պայմաններին համապատասխան: Մեզ հայտնի չէ նաև, թե արդյոք ըկերությունը լիազոր մարմնին ներկայացրել է նոր պայմաններով թույլտվություն ստանալու հայտ»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:31 23/10/2018  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը Ալավերդու պղնձաձուլական գործարանին մեկ տարվա աշխատելու թույլտվությո՞ւն է տվել. 168.am
17:54 22/10/2018  |  ԼՐԱՀՈՍԱլավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները պատրաստ են կրկին դիմելու կտրուկ գործողությունների. 168.am
14:35 20/10/2018  |  ԼՐԱՀՈՍԱլավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները դեռ չգիտեն՝ ինչի՞ պատճառով է գործարանը դադարեցրել աշխատանքները. 168.am
11:57 20/10/2018  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Ավինյանը և «Վալլեքսե խմբի ընկերությունների նախագահը քննարկելու են Ալավերդու պղնձաձուլարանի փակման խնդիրը
13:55 19/10/2018  |  ԼՐԱՀՈՍԱլավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է. Շարմազանովը դիմել է Փաշինյանին
12:54 19/10/2018  |  ԼՐԱՀՈՍԱլավերդիի պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են ճանապարհը և աշխատանք են պահանջում (տեսանյութ)
10:25 11/10/2018  |  ՄամուլԱլավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները զգուշացրել են, որ եթե փակվի գործարանը, ապա կքանդեն Վրաստան տանող երկաթգիծը. «Ժամանակ»
09:53 10/10/2018  |  ՄամուլԱլավերդու պղնձաձուլական գործարանն առաջիկայում կդադարեցնի գործունեությունը. «Ժողովուրդ»
15:43 21/07/2018  |  Բնապահպանական իրավունքԱլավերդու պղնձաձուլական գործարանի թափոնները լցվում են Դեբեդ գետը. ահազանգ

Արխիվ

[]