Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

«Առավոտից երեկո Փաշինյանը խոսում էր հպարտ կեցվածքի, ինքնիշխան լինելու մասին. սա՞ է ինքնիշխանությունդ». Էդուարդ Շարմազանով 10/30/2018   16:59  |  Հարցազրույց

168.am-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը.

– Պարոն Շարմազանով, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց, որ Հայաստանը պետք է հրաժարվի «պատմական կաղապարներից», որին հետևեց ՌԴ ԱԳՆ կոշտ պատասխանը։ Այս փուլում հայ-ռուսական հարաբերություններն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ մտահոգություններ ունեք։

– Առհասարակ արտաքին հարաբերությունները և դիվանագիտությունը շատ ավելի լուրջ և խորքային են, քան կենացների մակարդակով հայտարարություններ անելը։ Հայ-ռուսական, հայ-ամերկիյան, հայ-եվրոպական, հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի համար շատ լուրջ նշանակություն ունեն, իսկ հայ-ռուսականը՝ առանձնահատուկ, որովհետև Ռուսաստանը մեր դաշնակիցն է։ Առնվազն անլուրջ է, երբ Նիկոլ Փաշինյանը՝ դեռ որևէ պայմանագիր չկնքած Ռուսաստանի հետ, ջնջում է Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի արածն ու հայտարարում, որ հայ-ռուսական հարաբերությունները երբևէ այսքան բարձր մակարդակի վրա չեն եղել, ինչ այսօր։ Դա ուղղակի ծիծաղելի է, դու այս 6 ամսվա մեջ հայ-ռուսական հարաբերությունների համար ի՞նչ ես արել, պարոն Փաշինյան։

 Տեր-Պետրոսյանը 1997թ. կնքել է Հայ-ռուսական մեծ համաձայնագիրը, Ռոբերտ Քոչարյանի օրոք մենք մտել և խորացրել ենք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ում, Սերժ Սարգսյանի ժամանակ խորացրել ենք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ում, նաև մտել ենք ԵՏՄ, ռուսական ռազմաբազայի ներկայությունը երկարաձգել ենք, օրենք ենք ընդունել, որ գործարանային գներով զենք ստանանք ՀՀ-ի համար, դու ի՞նչ ես արել։ Եթե երեք նախագահների իրականացրածի 5 %-ն անես, կասենք՝ ապրես, բայց բացի կենացներ ասելուց՝ այլ բան չես արել։

Ընդհակառակը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վրա քրեական գործ եք հարուցել, որը շատ լուրջ հարցականի տակ է դրել Հայաստանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար լինելը, և եթե Խաչատուրովը հետ է կանչվում, չնայած՝ Փաշինյանի հավաստիացումներին, որ մինչև 2020թ. ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանը լինի գլխավոր քարտուղար, ես լուրջ կասկածներ ունեմ, որ Հայաստանը չի ստանձնի գլխավոր քարտուղարի պաշտոնը, ինչի ամբողջական մեղավորն ինքն է լինելու։

Այդ ի՞նչ փայլուն հարաբերություն է, երբ Լավրովը հայտարարում է, որ ՀՀ իշխանությունը մի բան ասում, այլ բան է անում։ Այդ ի՞նչ փայլուն հարաբերություն է, երբ ես հիմա գտնվում եմ Մոսկվայում, իսկ ՀԱՊԿ ԽՎ-ի նիստը Երևանից տեղափոխվում է Մոսկվա։ Դա՞ է փայլուն հարաբերությունը։ Այս 6 ամսվա ընթացքում քանի՞ փամփուշտ է բերել Հայաստան, վարչապետն իր խոսքի արժեքը գիտակցո՞ւմ է։ Վարչապետ Փաշինյանն իր խոսքի արժեքը չի գիտակցում, որ գիտակցի, նման բառեր չի շռայլի։ Ա՛յ ախպեր, մենք «Իսկանդեր» ենք բերել, մենք չենք ասում՝ փայլուն է, մենք ռուսական ռազմաբազայի համաձայնագիրը երկարաձգել ենք, մենք չենք ասում՝ փայլուն է, մենք ԵՏՄ ենք մտել, չենք ասում՝ փայլուն է, Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը չեն ասել՝ փայլուն է, դու ո՞նց ես ասում՝ փայլուն է։ Եթե փայլունի հոմանիշը ոչինչ չանելն ու հետընթաց արձանագրելն է, միգուցե փայլուն է։

Էլ չեմ ասում՝ Բոլթոնի հայտարարությունը։ Առավոտից երեկո Փաշինյանը խոսում էր հպարտ կեցվածքի, ինքնիշխան լինելու մասին. սա՞ է ինքնիշխանությունդ։ Մեր իշխանության ժամանակ որևէ ամերիկացի պաշտոնյա իրեն նման բան թո՞ւյլ է տվել։ Եթե մեր իշխանության ժամանակ մեկը նման բան ասեր, Փաշինյանը կասեր՝ վայ, այս ինչ է կատարվում։ Հիմա, երբ Բոլթոնն ասում է, որ պետք է ազատվել պատմական կաղապարներից, որո՞նք են այդ կաղապարները. հայ ավանդական ընտանիքը, եկեղեցին, հայ-ռուսական հարաբերությունները, Ցեղասպանության միջազգային ճանաչումը, թե Արցախի հարցը։

– Արցախի հարցի հետ կապված՝ Հայաստանում Ջոն Բոլթոնը հայտարարեց, որ ընտրություններից հետո Արցախի հարցի հակամարտության կարգավորման հարցում վճռական քայլեր իրականացնելու ժամանակն է։ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ Ջոն Բոլթոնը և ընդհանրապես որևէ մեկը չի կարող խոսել իր անունից,և ըստ վարչապետի՝ չի կարող լինել որևէ լուծում, որն ընդունելի չի լինի Հայաստանի, Արցախի ժողովուրդների ու Արցախի իշխանությունների համար։ Այդ դեպքում Բոլթոնն ինչո՞ւ նման հայտարարություն արեց, ի՞նչ սպասենք Արցախի հիմնահարցի լուծման առումով։

– Փաշինյանը պետք է ոչ թե՝ ասի, որ ոչ ոք իր անունից չի կարող խոսել, այլ՝ որպես պետության ղեկավար, պետք է հստակ հայեցակարգ ունենա Արցախի հարցում։ Փաշինյանը Արցախի և մյուս հարցերում չունի հայեցակարգ։ Ի՞նչ է նշանակում՝ պետք է ժողովուրդը որոշի. բա որ ժողովուրդը պետք է որոշի, հրապարակը պետք է որոշի, դու էլ ինչի՞ համար ես ղեկավար։ Ո՞ր երկրում է ժողովուրդը որոշել նման կարևոր հարցերը։

Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը բացում էին երկրորդ ճակատը, Չերչիլն ու Ռուզվելտը ժողովրդին հրավիրեց, ասեց՝ տեսնենք՝ ով բարձր կգոռա՞։ Կամ, երբ ԱՄՆ-ը Իրաք զորք մտցրեց, ժողովո՞ւրդը որոշեց։ Քաղաքական ղեկավարությունը նրա համար է, որ այս կարևոր պատասխանատվությունը վերցնի իր վրա, ոչ թե գա ասի՝ ժողովուրդ, ի՞նչ անենք, այլ ասի՝ ժողովուրդ, այսպես եմ պատկերացնում, սա է իմ կարծիքը։ Քաղաքական գործիչն իր հայեցակարգը պետք է ունենա։

Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ չեմ բացառում, որ այս՝ իշխանափոխություն եք կոչում, հեղափոխություն եք կոչում, հիմքում դրված է նաև Արցախի հարցը։ Ես հիմա հարց եմ տալիս, ի՞նչ նկատի ունի Բոլթոնը, երբ ասում է, որ, երբ մանդատ ստանա, Արցախի հիմնահարցի լուծման առաջին քայլը Փաշինյանը կանի, ի՞նչ առաջին քայլի մասին  է խոսքը։

Ադրբեջանը ռազմատենչ հռետորաբանություն է բանեցնում, 2016թ. իրականացրել է ապրիլյան պատերազմը, սպառազինությունների մրցավազք է սկսել, Ադրբեջանի ղեկավարությունն ասում է՝ Երևանն իմն է, Զանգեզուրն էլ՝ հետը. Էդ ի՞նչ քայլ պետք է անի Փաշինյանը։ Քայլ պետք է անի Ադրբեջանը, և այդ քայլը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը։ Պետք է հստակ ասվի, որ Հայաստանը դեմ է «տարածքներ՝ հանուն խաղաղության» բանաձևին, նախկինում եղել է՝ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևը։

Այն ժամանակ Ադրբեջանն էլ էր ասում՝ տարածքներ տվեք, չկրակենք ձեր վրա։ 1998թ. երբ Վազգեն Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան եռյակը ճանապարհեց Լևոն Տեր-Պետրոսյանի պարտվողական քաղաքականությունը, մենք 20 տարի հետո վերադառնում ենք այդ քաղաքականությա՞նը։ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի թեզի շարունակո՞ղն է։ Կուզեմ այս հարցի շուրջ լսել Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի կարծիքը։ Այսօր Բոլթոնի ասածը հենց դա է՝ տարածքներ՝ հանուն խաղաղության։ Մենք պետք է լուծենք ոչ թե հետևանքները, այլ՝ պատճառները։

– Այսինքն՝ ԱՄՆ-ը Ադրբեջանի օգտին լուծումնե՞ր է առաջարկում։

– Հիմա չեմ ուզում ասել՝ ԱՄՆ-ն է առաջարկում, համանախագահներն են առաջարկում, թե ով է առաջարկում, ինձ շատ լուրջ անհանգստացնում է այդ «պատմական կաղապարներից ազատվել» արտահայտությունը և այն, որ Փաշինյանը լեգիտիմ կլինի և Արցախի հարցում առաջնորդությունը կվերցնի իր ձեռքը։ Բայց Արցախի հարցում առաջին քայլը պետք է Ադրբեջանն անի և ճանաչի Արցախի կարգավիճակը, այն, ինչ մերժել է։ Կամ թե՝ Թուրքիայում ի՞նչ քայլ պետք է անենք, սահմանը մե՞նք են փակել։ Քայլ պետք է անի Թուրքիան, մենք 2009թ. մեր քայլն արել ենք, ասել ենք՝ առանց նախապայմանների։

– Պարոն Շարմազանով, Բոլթոնն Իրանի վերաբերյալ էլ է մտահոգիչ հայտարարություններ արել, դրանք ինչպե՞ս եք գնահատում, արդյո՞ք անդրադարձ կունենան հայ-իրանական հարաբերությունների վրա։

– Այո, շատ մտահոգիչ է. Իրանը շատ կարևոր խաղացող է մեր տարածաշրջանում։ Ի տարբերություն Թուրքիայի՝ արցախյան հակամարտության ողջ ընթացքում Իրանն ունեցել է հստակ հավասարակշռված դիրքորոշում, չի արձագանքել կամ բացասական է արձագանքել թուրք-ադրբեջանական՝ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերին, Իրանում մենք ունենք հայկական գաղութ, հայկական համայնք, Իրանն արտաքին աշխարհի հետ մեր երկու ճանապարհներից մեկն է, և իրավունք չունենք Իրանի հետ հարաբերություններում սպասարկել այս կամ այն գերտերության շահերը։

Այստեղ պետք է ունենանք շատ սթափ քաղաքականություն, և այն, ինչ առաջարկվում էր, ավանտյուրիզմ էր։ Մտահոգիչն այն է, որ մեր երկրի ղեկավարը չի արձագանքում։ Ռիչարդ Միլսը շատ կարևոր հայտարարություն է անում, Փաշինյանն ասում է՝ հեռացող դեսպանի հայտարարություն է, Լավրովը բան է ասում, ասում է՝ շոգ է Երևանում, այդպես չի լինում։ Փաշինյանի կողքին խելքը գլխին մարդ չկա՞, որ ասի՝ կամ լռիր, կամ նորմալ պատրաստվիր։ Հիմա ամսի 1-ին էլ կգա ու մատ թափ կտա պառլամենտում, կասի՝ էդ կոռուպցիոներ հանրապետականները քանդեցին, էս արին, էն արին։ 6 ամսվա մեջ ի՞նչ ես արել, այ ընկեր։ Երբ իրենց կարդում եմ՝ ինձ թվում է՝ արդեն 10 երկիր Ցեղասպանությունը ճանաչել է, Թուրքիան էլ է ճանաչել, Արցախի կարգավիճակը ճանաչվել է, բայց տեսնում ենք, որ միայն հետընթաց ենք արձանագրել։

– Այս իրավիճակն ի վերջո ինչի՞ կարող է հանգեցնել, ի՞նչ եք պատրաստվում անել։

– Քաղաքական ուժերը նրա համար են, որ այս իրավիճակը բացասական ազդեցություն չունենա ՀՀ-ի և Արցախի վրա։ Մեր՝ քաղաքականության մեջ մնալու միակ և գլխավոր պատճառը՝ սպասարկել ՀՀ-ի և Արցախի շահերը։ Ես մեռա ասելով, որ Հայաստանի առջև լուրջ մարտահրավերներ կան, որոնք ավելի տեսանելի են դառնալու ընտրություններից հետո։ Եթե ՔՊ-ականները ոգևորված ասում են՝ հես ա կգանք՝ էսքան ձայն կհավաքենք, այդ ձայնը հավաքելու հետ՝ նաև պատասխանատվությունն է ձեր վրա ավելանում, տեղյա՞կ եք՝ ինչ պատասխանատվության տակ եք մտնում, տեղյա՞կ եք՝ ինչ մարտահրավերներ են լինելու։ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու, ասեմ՝ իմացեք, պարոն Փաշինյան։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:37 30/10/2018  |  ՄամուլԵթե Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունն այդքան լավ էր, ընդհանրապես առաջ ամեն ինչ լավ էր, այդ ինչպե՞ս, որտեղի՞ց առաջացավ հեղափոխության պահանջարկ. «Փաստ»
10:25 29/10/2018  |  ՔաղաքականՊարոնա՛յք նոր իշանության ներկայացուցիչներ, լրջանալու պահն է, դուք այլևս հասարակական ակտիվիստներ չեք. Արտակ Զաքարյան
17:16 27/10/2018«Վարչապետի ասածը, թերևս, ավելի շատ պետք է հնչեր որպես սպառնալիք». Դավիթ Հարությունյան. hraparak.am
15:00 27/10/2018  |  ԼՐԱՀՈՍ«Ջոն Բոլթոնը և ընդհանրապես որևէ մեկը չի կարող խոսել իմ անունից». Նիկոլ Փաշինյան
11:22 27/10/2018Մոդեստ Կոլերով. «ԱՄՆ-ը քաղաքականապես աջակցել է Փաշինյանին, իսկ հիմա Փաշինյանը պետք է վարձահատույց լինի». «168 Ժամ»
10:34 27/10/2018  |  ՔաղաքականԴուք հիմա հետևողականորեն ավերում եք այն, ինչ ստեղծվել է տասնամյակներով. Վիգեն Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության մասին
12:42 26/10/2018  |  ՔաղաքականՆույնիսկ Նիկոլ Փաշինյանի ծիծաղը կգա, թե մենք կարող ենք լինել գրպանային ընդդիմություն. Գորգիսյան
12:38 24/10/2018  |  ՔաղաքականՍյունիքում հեղափոխություն չի լինելու, քանի դեռ մարզում կան իրենց ժողովրդական իշխանությունից հզոր համարող տնտեսական և քրեական ուժեր. Փաշինյան
11:28 22/10/2018  |  ԼՐԱՀՈՍԵրկրում այս պահին հակասահմանադրական վիճակ է. Արտակ Զեյնալյան
11:19 22/10/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը պատրաստ է դառնալ գործուն հարթակ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրային և տնտեսական հուսալի կապերի հաստատման համար. Նիկոլ Փաշինյան

Արխիվ

[]