ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանն արդարացրել է ամուսնուն՝ նախկին կնոջը բռնաբարելու համար առաջադրված մեղադրանքում 10/29/2018 13:30 | Արդարացման դատավճիռներ
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է ամուսնուն՝ նախկին կնոջը բռնաբարելու համար առաջադրված մեղադրանքում, բայց մեղավոր ճանաչել՝ նրան առեւանգելու համար։
«Փաստինֆոե-ն այս դեպքին ավելի վաղ անդրադարձել էր, երբ 2017 թվականի հունիսի 30-ին հարազատներն ահազանգեցին 30-ամյա կնոջ անհայտ կորելու վերաբերյալ։ Վերջինս հաջորդ օրը հայտնաբերվել էր և հայտարարել, որ իրեն առեւանգել էր նախկին ամուսինը, ծեծել, բայց հետո իրեն հաջողվել է դիմել փախուստի։
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվել է Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում և նախաքննության արդյունքում հաստատվել էր, որ կինն այդ մեկ օրը գտնվել է նախկին ամուսնու հետ՝ պարտադրանքով։
Սիրո եռանկյունի
Տուժողը տղամարդու հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել շուրջ 10 տարի առաջ: Համատեղ կյանքի ընթացքում ուենցել են երկու երեխա, որոնց հայրությունը ամուսինը չի ճանաչել: Ընտանիքում միշտ եղել են անհաշտ, քանի որ վերջինս ուրիշ կին է ունեցել : Այդ ընթացքում տուժողը մի քանի անգամ հեռացել է, բայց հետո նորից միացել են։ Հերթական անգամ կինը տանից 2017թվականի մայիս ամսին, քանի որ, ըստ նրա, ամուսինն առաջարկել է իրեն հաշտվել մյուս կնոջ հետ և համատեղ ապրել միասին, ինչին չի համաձայնել , վիճել է ու երեխաներին թողնելով կրկին հեռացել է հայրական տուն:Սակայն դրանով հարաբերությունները չեն ավարտվել և տղամարդը շարունակել է հանդիպումներ փնտրել կնոջ հետ, հաշտվելու փորձեր անել։
Ըստ տղամարդու՝ կնոջ հեռանալուց հետո նրա հագուկապի մեջ փոփոխություններ է նկատել և երբեմն նրան նախատել է, որպեսզի «սիրուն հագնվիե : Բացի այդ՝ ցանկացել է նորից հաշտվել հետը, քանի որ ինքն աշխատել է, իսկ կնոջ հեռանալուց հետո երկու անչափահաս երեխաները մնացել էին առանց խնամքի, չի կարողացել նրանց պատշաճ խնամքն ապահովել, որոշել է գնալ և հաշտվել, որպեսզի նա գա տուն և երեխաների խնամքով զբաղվի:
Առեւանգում և քողարկված հաշտություն
Ծանոթ լինելով կնոջ՝ աշխատանքի գնալու ժամին և երթուղուն՝ դեպքի օրը՝ հունիսի 30-ի առավոտյան նախկին փաստացի ամուսինը գնացել է նրան հանդիպելու։ Կնոջն ընկերոջ օգնությամբ նստեցրել է իր «BMWե մակնիշի 92 LV 002 հ/հ ավտոմեքենան ու այն վարել «Զոնալե կոչվող տարածքի գերեզմաններ, որտեղ առաջարկել է հաշտվել և միասին ապրել, սակայն կինը մերժել է։ Տղամարդն էլ ձեռքից քաշելով նրան մտցրել է մեքենայի բեռնախցիկը և մեքենան վարել երեք տարբեր վայրեր, յուրաքանչյուր վայրում նրան հանելով բեռնախցիկից՝ պահանջելով հաշտվել, սակայն մերժում ստանալուց հետո նորից մտցրել է բեռնախցիկի մեջ: Վերջին հանգրվանը եղել է Ոստան գյուղ տանող ճանապարհին հարակից գերեզմանոց, որտեղ հուղարկավորված է նրա հայրը: Հոր գերեզմանի մոտ տղամարդը կրկին նախկին կնոջը բեռնախցիկից հանել է, նորից պահանջել հաշտվել, մերժում ստանալուց նստեցրել է ավտոմեքենայի սրահի հետևի մասում և սկսել հարվածել մարմնի տարբեր մասերին: Կնոջ ներկայացմամբ՝ վախենալով, որ ծեծը կարող է շարունակվել՝ ասել է, որ կհաշտվի։ Որպես իր խոսքերի ապացույց հեռախոսով խոսել է մոր հետ և ասել, թե հաշտվել է ամուսնու հետ, ամեն ինչ կարգին է ու նորից հեռախոսը փոխանցել նրան: Դրանից հետո գնացել են հանգստյան գոտի որտեղ միասին դրսում հաց են կերել, ինչից հետո գիշերել այնտեղ։
Կինը հայտարարել է, որ ամուսինը հյուրանոցում, իր կամքին հակառակ, բռնության գործադրմամբ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, բռնաբարել, իսկ առավոտյան հարմար պահ ընտրելով դիմել է փախուստի ու կատարվածի մասին հայտնել իրավապահներին։
Բռնաբարությունը հիմնավորված չէ. Դատարանի իրավական գնահատականը
Առեւանգման մասին նախնական հայտարարության մեջ կինը սեռական ոտնձգության մասին չէր հիշատակել։ Այդ մասին նա սկսեց խոսել ավելի ուշ։
Ըստ տուժողի ցուցմունքի՝ հանգստյան գոտում իրենք գիշերել են նույն համարում, նույն մահճակալին, քանի որ ամուսինը խոստացել էր «ձեռք չտալե իրեն, բայց պահանջել էր շորերով չպառկել։ Կինը պատմել է, որ իր տաբատը հանել է ամուսինը, իսկ շապիկը՝ ինքը։ Ապա մահճակալին իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ՝ փակելով բերանը։ Ընդ որում՝ կինը նշել է, որ մինչև սեռական հարաբերություն ունենալն ամուսինն իրեն չի հարվածել և վնասվածք չի պատճառել, որևէ սպառնալիք չի տվել և իր հագուստները չի պատռել:
Դատարանի գնահատմամբ՝ քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության, իսկ դատարանում հետազոտված ապացույցներն ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ չեն հաստատում նախկին ամուսնու կողմից բռնություն գործադրմամբ կնոջ կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքը։
Դատարանը նկատել է, որ բռնաբարության հանցակազմի օբյեկտիվ կողմը բնութագրվում է տղամարդու սեռական հարաբերությամբ կնոջ հետ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով:
Ֆիզիկական բռնություն ասելով պետք է հասկանալ հանցավորի կողմից տուժողի ցուցաբերած դիմադրությունը հաղթահարելու, օգնություն կանչելու հնարավորությունից զրկելու նպատակով վերջինիս կամ այլ անձանց նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելը, նրան ծեծի ենթարկելը, մարմնական վնասվածքներ պատճառելը և նմանատիպ այլ գործողություններ կատարելը:
Բռնաբարության հանցակազմն առկա է միայն այն դեպքում, երբ նախքան բռնության գործադրումը այդ ընթացքում կնոջ կողմից դրսևորած համապատասխան վարքագիծը վկայում է հանցավորի հետ սեռական հարաբերություն ունենալու ցանկության բացակայության մասին և գործադրվող բռնությունը պետք է հանդիսանա անհրաժեշտ միջոց կնոջ առկա կամ սպասվելիք դիմադրությունը հաղթահարելու համար: Մինչդեռ տվյալ քրեական գործ, ըստ դատարանի, ենթադրյալ բռնաբարության հանցակազմը տուժողի ցուցմունքից որևէ այլ փաստական տվյալներով չի հիմնավորվել:
Թեև մեղադրողը որպես հիմնավորում մեղադրական ճառում շարադրել է դատաքննությամբ հետազոտված ապացույցները, սակայն չի կոնկրետացրել, թե որ ապացույցներով են հաստատվել բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ, սեռական հարաբերություն ունենալու հանգամանքը: Մեղադրողն անտեսել է քրեական դատավարության փուլային համակարգում հիմնական և վճռորոշ փուլը հանդիսացող դատական քննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանականերում հետազոտված ապացույցները:
Մեղադրողը առաջադրված մեղադրանքը հիմնավորված է համարել տուժողի, քրգործով հարցաքննված շուրջ 12 վկաների ցուցմունքներով, դեպքի վայրի զննության մասին արձանագրությամբ, խուզարկություն կատարելու մասին արձանագրությամբ, անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությամբ, զննում կատարելու մասին արձանագրությամբ, դատաբժշկական փորձաքննության թիվ 0198, դատակենսաբանական և մանրաթելային համալիր փորձաքննության թիվ 17-1350, դատակենսաբանական փորձաքննության թիվ 224 եզրակացություններով, առարկաներն իրեղեն ապացույց ճանաչելու և փաստաթղթերն այլ ապացույց ճանաչելու մասին որոշումներով, տուժողից և նրա հորաքրոջից հաղորդումներ ընդունելու մասին արձանագրություններով:
«Վերոնշյալ ապացույցների բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ չեն հաստատում ապացուցման առարկան կազմող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են բռնություն գործադրելով կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքըե, - գտել է դատարանը։ Ավելին՝ որպես վկա հարցաքննված հանգստյան գոտու սեփականատերը և նույն գոտու մատուցողուհու ցուցմունքներով հաստատվել է, որ նախկին ամուսինները հունիսի 30-ի երեկոյան միասին այցելել են հանգստյան գոտի, միասին ընթրել են և միասին գիշերել, իսկ հուլիսի 01- ի առավոտյան տեղեկացել են, որ կինը փախչել է:
Մատուցողուհու ներկայացմամբ՝ հանգստյան գոտում գտնվելու ժամանակ նրանք եղել են հաշտ ու խաղաղ, կնոջը երկու անգամ տեսել է առանձին, նա իրենից օգնություն չի խնդրել, առավոտյան սուրճ է տարել նրանց սենյակ, տեսել է նրա և նա բռնաբարվածի տպավորություն չի թողել:
Բացի այդ՝ դատաբժշկական փորձաքննության թիվ 0198 եզրակացությամբ նույնպես հաստատվել է, որ կնոջ սեռական օրգանների շրջանում մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, որպիսի հանգամանքը վկայում է, որ տուժողի նկատմամբ ֆիզիկական բռնություն չի գործադրվել: Ընդ որում, տուժողը ցուցմունք է տվել այն մասին, որ շապիկը` ինքն է այն հանել ու պառկել նրա հետ նույն անկողնում:
Դատարանի գնահատմամբ՝ մինչև սեռական հարաբերություն ունենալը տուժողի դրսևորած վարքագիծը, այն է՝ նույն անկողնում միասին պառկելուն համաձայնվելը, հագին եղած շապիկը կամովին հանելը ամենևին էլ չեն վկայում սեռական հարաբերություն ունենալու ցանկության բացակայության մասին:
Չփարատված կասկածներն էլ մեկնաբանելով հօգուտ ամբաստանյալի՝ դատարանը դատաքննությամբ հետազոտված փոխկապակցված հավաստի ապացոււյցների բավարար համակցությամբ հանգել է է հետևության, որ ամբաստանյալի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան ապացուցված չէ , սպառված են բռնաբարության փաստը հաստատելուն ուղղված նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները և նրան այդ հոդվածով մեղսագրվող արարքի կատարման մեջ պետք է ճանաչել անմեղ և արդարացված։ Ինչ վերաբերում է ամբաստանյալ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով առաջադրված մեղադրանքին, ապա դատարանը գտել է, որ այն ապացուցված է:
Այդպիսով՝ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքի կատարման մեջ տղամարդուն ճանաչել և հռչակել է անմեղ, արդարացված, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ , 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման համար դատապարտել 4,5 տարվա ազատազրկման։ Նկատի ունենալով, որ նրա խնամքի տակ են գտնվում չորս անչափահաս երեխա (այդ թվում՝ տուժողի երկու երեխաները), ինչպես նաեւ մյուս կինը,ով խնամում է մինչև երեք տարեկան երեխային՝ դատարանը գտել է, որ դատական ծախսի գումարի գանձումը կարող է էապես ազդել նրա խնամքի տակ գտնվող անձանց նյութական վիճակի վրա հետեւաբար մերժել է հօգուտ պետական բյուջե որպես փորձաքննությունների կատարման համար հաշվարկված 166712 ՀՀ դրամ դատական ծախսի գումար բռնագանձելու պահանջի վերաբերյալ մեղադրողի միջնորդությունը:Բացի այդ վերացրել է մեղադրյալին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա քննիչի դրած արգելանքը։
«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել թե դատախազը և թե պաշտպանական կողմից, սակայն վերաքննիչը երկունս էլ մերժել է։
նյութը պատրաստեց՝ Քրիստինե Հարությունյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից