ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտակ Զեյնալյանը մասնակցել է «Ստեղծարար անԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» խորագրով միջոցառմանը 10/29/2018 11:36 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հոկտեմբերի 27-ին մասնակցել է Ս. Փարաջանովի թանգարանում տեղի ունեցած «Ստեղծարար անԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում հանրության ուշադրությունն է հրավիրվել անազատության մեջ գտնվող անձանց կրթության իրավունքի իրացման հարցերին: Այս մասին հայտնում է, ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Միջոցառումը կազմակերպերլ է Դի-Վի-Վի Ինթերյնեյշնալի հայաստանյան գրասենյակը «Հանուն մարդու իրավունքների. կրթությունը բանտերում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին ազատազրկման վայրերում գտնվող անձանց իրավունքների և շահերի պաշտպանությանը նվիրված նախաձեռնության համար և նշել, որ բանտային կրթության արդյունավետ գործող համակարգերի և ծրագրերի առկայության դեպքում դրական ազդեցությունը տեսանելի կլինի ամբողջ հասարակության համար:
Փոխնախարարի խոսքով, վերջին շրջանում Կառավարությունը քրեական արդարադատության և քրեական պատիժների ոլորտում մեծածավալ բարեփոխումներ է իրականացնում: «Քրեակատարողական հիմնարկներում արմատական փոփոխություններ են իրականացվում: Գործարկվել են նոր Սահմանադրության կարգավորումներին համապատասխան գործող ներման, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգերը:
Միևնույն ժամանակ վերականգնողական արդարադատություն սկզբունքների և մեխանիզմների ներդրումը քրեական արդարադատության ոլորտում պահանջում է ոչ միայն իրավական, այլ նաև սոցիալական, հոգեբանական, կրթական լուծումներ և կառուցակարգեր»,- ասել է Սուրեն Քրմոյանը: Նա ընդգծել է, որ այդ խրախուսական ինստիտուտների կիրառումը քրեական արդարադատության ոլորտում արդյունավետ կլինի այն դեպքում, երբ դրանց կիրառմամբ ազատ արձակված անձինք պատիժը կրելու ընթացքում կրթական և վերսոցիալականացման գործընթացներին մասնակից կլինեն. արդյունքում կնվազեցվի վերջիններիս հասարակական վտանգավորությունը:
Սուրեն Քրմոյանն ընդգծել է, որ կրթության իրավունքի և, ընդհանրապես, ստեղծագործական գործունեության ապահովումը հիմնաքարային նշանակություն ունեն հանցագործությունների կանխարգելման, ազատվելուց հետո այդ անձանց վերաինտեգրման առումով: «Ուրախալի է, որ հանրության կողմից այս աշխատանքների կարևորությունն օր օրի առավել գիտակցվում է և վստահ եմ, որ այս միջոցառումն էլ իր դերն ու նշանակությունն է ունենալու խնդրի լուսաբանման և նոր հնարավորությունների ստեղծման առումով»,- նշել է արդարադատության նախարարի տեղակալը:
Հանդիպմանը ներկա Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը ևս կարևորել է մարդու շարունակական կրթության իրավունքը, շփումը արվեստի և մշակույթի հետ ու նշել, որ կրթություն ստանալու իրավունքը չի կարող սահմանափակվել բանտի ներսում:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Ծրագրի համակարգող Գայանե Հովակիմյանը, այլք:
Միջոցառման շրջանակում անդրադարձ է եղել նաև Սերգեյ Փարաջանովի բանտային շրջանի կյանքին ու գործունեությունը, ինչպես նաև ներկայացվել են տարբեր ժամանակաշրջանների հայ և օտարերկրացի հայտնի ստեղծագործողների բանտային գործերը՝ բացիկների և պաստառի միջոցով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան