Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

«Ատկատաշատ» համաձայնագրերի կոռուպցիոն սխեմաներով ներկայում զբաղվում են իրավապահները.Արսեն Խառատյանն արձագանքում է Վիգեն Սարգսյանին 10/28/2018   13:25  |  Մեկնաբանություն

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանն ուղղված քննադատությանն արձագանքել է Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանը։

Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Բոլթոնի այցին հետեւած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերլուծությունը ռեւիզիոնիզմի դասական օրինակ է, երբ շուրջ 15 տարի բարձրաստիճան տարբեր պաշտոններ զբաղեցրած մարդը, իր իսկ կառավարման տարիների ձախողումները փորձում է ներկայացնել որպես նվաճում, մտացածին մեղադրանքներ տեղալով գործող կառավարության հասցեին:

Մի կողմ թողնելով ամերիկացի պաշտոնյայի տարածաշրջանային այցի հիմնական նպատակը, որը, ակնհայտորեն վերաբերում է նոյեմբերին Իրանի դեմ նախապատրաստվող ամերիկյան պատժամիջոցներին, հիշեցնենք, որ Մոսկվա, Երեւան, Թբիլիսի եւ Բաքու այցելող նախագահի խորհրդականն ըստ էության եկել է բացատրելի դարձնելու Վաշինգտոնի անելիքները, որոնք, ինչ խոսք շատ հարցերում կարող են տարբերվել մեր առաջնահերթություններից: Հարեւան-բարեկամ Իրանի հարցում մեր մոտեցումը եղել եւ շարունակում է ունենալ կարեւորագույն ռազմավարական բնույթ, ինչի մասին պաշտոնական Երեւանը հայտարարել է բազմիցս: Միաժամանակ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, ինչպես այս, այնպես նաեւ երկկողմ ու բազմակողմ այլ հարթություններում հստակ է. Հայաստանը չի պատրաստվում մի գործընկերոջ հետ հարաբերություններ կառուցել մյուսի հաշվին, սա` ի միջիայլոց:

Աշնանը ճտեր հաշվող Սարգսյանը նոր Հայաստանի գործող կառավարությանն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրում է «ամերիկյան ֆիասկոյի» մեջ: Թերեւս հիշեցնել է պետք իր եւ իր ղեկավարների կողմից 2008-ի մարտի 1-ից հետո ստեղծված իրավիճակում ունեցած վիքիլիքսյան հրապարակումները, որտեղ ինքը` Վիգեն Սարգսյանը, Միքայել Մինասյանի ու մի շարք այլ գործընկերի հետ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատարին բացահայտ ստեր էին պատմում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Երեւանի փողոցներում 10 մարդ գնդակահարած ու 100-ից ավելի քաղբանտարկյալ ունեցող վարչակարգի երեսը լվացող Վիգեն Սարգսյանին չհաջողվեց Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի Հայաստանին տրվելիք 58 միլիոն դոլարանոց պետական դրամաշնորհը պահպանելու դիվանագետի գործը: Ավելին` իր նախկին ղեկավարները ուղիղ կերպով հայտարարում էին, թե` պետք չեն մեզ ձեր փողերը:

Իր խոսքերով 15 տարի բոլոր միջազգային ատյաններում Հայաստանը ներկայացրած մեր այս նախկին պաշտոնյան, հայ-թուրքական արձանագրությունների գնով Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը չընդունող Օբամայի վարչակազմից Վաշինգտոնի միջուկային գագաթաժողովի մասնակցության տոմս «վաստակելն» է թերեւս նվաճում համարում: Կամ հենց այդ նույն արձանագրություններով Սպիտակ տանը ցեղասպանություն եզրույթը չարտաբերելու քարտ բլանշ տալն ու Հայաստան-Սփյուռք` նախադեպը չունեցած խորը ճգնաժամ ստեղծելն է համարում իր դիվանագիտական կարիերայի բարձրակետը: Միեւնույն շրջանում (2010թ.) Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների արդյունքում Մելլաթ բանկի հայաստանյան մասնաճյուղի գործունեության դադարեցումը թերեւս ինքնիշխանության Սարգսյանական պատկերացումների օրինակներից է:

Երեքուկես տարի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր բանակցելուց եւ ապա մեկ գիշերում Եվրասիական միությանը միանալու միանձնյա որոշումը 2013-ի սեպտեմբերին պարզաբանող Վիգեն Սարգսյանը, այս որոշմանը հետեւած Ջո Բայդեն-Սերժ Սարգսյան հեռախոսազրույցն ու դրա բովանդակությունը ներկայացնում է որպես ԱՄՆ-ի կողմից ՀՀ ինքնիշխանությունը ճանաչելու փաստ: Նման մեկնաբանությունն առնվազն ծիծաղելի է, հաշվի առնելով այն իրողությունը, որ այս որոշմանն անմիջապես հետեւեց ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության ծավալների 70%-անոց կրճատումը, Հայաստանը կորցրեց ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի պայմանագիր ունենալու հնարավորությունը, դե իսկ նախկինում եղած պետական դրամաշնորհային ծրագրերի վերականգնման մասին լսել անգամ չէին ցանկանում Վաշինգտոնում:

Զենք ձեռք բերելու ամերիկյան առաջարկը Ռուսաստանից արտոնյալ վարկերով սպառազինություններին հակադրելով, պետական բյուջեի ու հարկատուների բեռով անհանգստացած Վիգեն Սարգսյանին թերեւս պետք է հիշեցնել իր ներկայացրած գողապետական համակարգի արդյունքում երկրի արտաքին պարտքը 6 միլիարդ դոլարի հասցնելն ու 1000 դրամով բանակ պահելու իր իսկ ծրագրերի մասին: Վստահ եմ, սակայն, որ լավ գիտի` զենքի գնման ռուսական հարթությունը ներկայում եւս շարունակում է առաջնային լինել, սակայն սա չի նշանակում, թե սպառազինությունների դիվերսիֆիկացիան օրակարգում չէ, կամ` չպետք է լինի: Կոռուպցիայի դեմ աննախադեպ պայքար սկսած գործող կառավարությունը, շատ շուտով վիզը թեքած վարկեր մուրողից զենքի ձեռքբերման սուվերեն որոշումներ կայացնող է դառնալու, լինի դա Հնդկաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, թե այլ գործընկեր պետություններ:

Արտաքին ներդրումները վտանգելու մասին Վիգեն Սարգսյանի հայտարարությունների մասին ավելորդ եմ համարում խոսել: Իրենց շրջանում կնքված մի շարք «ատկատաշատ» համաձայնագրերի կոռուպցիոն սխեմաներով ներկայում զբաղվում են իրավապահները եւ վստահ եմ, որ շատ շուտով ականատես ենք լինելու հենց իր նախկին, կամ գուցե ներկա ընկերների պատասխանատվության ենթարկվելուն: Կարծում եմ լավ գիտեք, որ պետական համակարգի առողջ, ունակ, կոռուպցիայի մեջ չթաթախված հատվածը, մեր հարգելի դեսպաններն ու նախարարները փառք Աստծո շարունակում են ծառայել Հայաստանի Հանրապետությանը, փորձելով շտկել Ձեր` 20-ամյա սխալների հսկայական փունջն ու պետական ինստիտուտների ավերը:

Պետությունը փակուղի հասցրած արկածախնդրության, կոռուպցիայի, նեպոտիզմի ու սոփեստության Ձեր «արհեստավարժ» ժամանակներն անցյալում են, սակայն վստահ եղեք, մեր երկրին ու հայրենիքին նոր վնասներ հասցնելու հնարավորություն այլեւս չեք ունենալու...»

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:20 16/10/2018  |  ՔաղաքականՀՀԿ-ն կքննարկի Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին կողմ կամ դեմ քվեարկելու հարցը
17:22 09/05/2018  |  ԼՐԱՀՈՍՎիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին հաջողություն ու հաղթանակներ է մաղթում
15:44 09/05/2018  |  ԼՐԱՀՈՍՎիգեն Սարգսյանին տարբեր խողովակներով առաջարկել են քննարկել պաշտպանության նախարարի պաշտոնում մնալու հարցը
15:07 09/05/2018  |  ԼՐԱՀՈՍՍահմանին կուտակումները շարունակում են մնալ նույնը, ԶՈւ-ն լիարժեք վերահսկում է իրավիճակը. ՊՆ պաշտոնակատար
14:45 09/05/2018  |  ԼՐԱՀՈՍԱմեն ինչ անելու եմ, որ նոր պաշտպանության նախարարը հաջողի. Վիգեն Սարգսյան
14:35 09/05/2018  |  ԼՐԱՀՈՍՎիգեն Սարգսյանը գաղտնազերծել է, թե ինչով է զբաղվելու նախարարի պաշտոնը թողնելուց հետո
20:49 08/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի ուղերձը ԶՈՒ զինծառայողներին
21:17 05/05/2018  |  ԼՐԱՀՈՍԳավառ քաղաքի երկու զինծառայողների ծնողների հանձնվեց ՀՀ Պաշտպանության նախարարի շնորհակալագրեր
11:05 23/04/2018  |  ԼՐԱՀՈՍՆախարար Վիգեն Սարգսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
19:55 19/04/2018  |  ԼՐԱՀՈՍՈստիկանությունը ոչ միայն համաչափ, այլ գերարհեստավարժ գործեց այս օրերին. Վիգեն Սարգսյան

Արխիվ

[]