ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու. «Այս կառավարությունը չունի սոցիալ-տնտեսական տեսլական, թե ինչպիսի տնտեսություն է ուզում ստեղծել». «Հայոց աշխարհ» 10/27/2018 11:08 | Մամուլ
«Հայոց աշխարհ»-ը գրում է, որ օրերս վիճծառայությունը հրապարակեց 2018թ. առաջին ինն ամիսների սոցիալ-տնտեսական տվյալները: Այս առիթով է լրատվամիջոցը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ ՍՈՒՐԵՆ ՊԱՐՍՅԱՆԻ հետ։
-Մեկ ամսվա ընթացքում ակտիվության տեմպը նվազել է 1,2 տոկոսով, ինչին նպաստել են մի շարք գործոններ: Մասնավորապես անկումը շարունակվում է գյուղատնտեսության ոլորտում: Այս տարի նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի 4,8 տոկոս անկում է արձանագրվել:
Իսկ այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա համեմատ գյուղատնտեսության ցուցանիշն աճել է ընդամենը 0,2 տոկոսով, ինչը վատագույն ցուցանիշն է վերջին տարիների ընթացքում: Տնտեսական աճի տեմպը դանդաղել է նաեւ արդյունաբերության ոլորտում:
Եթե ութ ամիսների ընթացքում ունեցել ենք 4,4 տոկոս աճ, ապա սեպտեմբերի դրությամբ արդյունաբերական ծավալների աճը միայն 4 տոկոս է: Նվազել են տեմպերը նաեւ շինարարության, էներգետիկ ոլորտներում, որոնք մեծ ազդեցություն են ունեցել ինն ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա: 2018թ. ինն ամիսներին ունեցել ենք 11,6 տոկոս արտահանման աճ, սակայն ութ ամիսների ընթացքում այդ աճը 16,5 տոկոս է կազմել: Այսինքն՝ 4,9 տոկոսով արտահանման աճի տեմպը մեկ ամսում նվազել է:
Անհամեմատ մտահոգիչ են այս տարվա սեպտեմբեր ամսվա ցուցանիշները. այս սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ արտահանման ծավալների կտրուկ (14,8 տոկոս) անկում է արձանագրվել:
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա ինն ամիսների ընթացքում 28,6 տոկոս աճ է եղել, բայց օգոստոսին այդ թիվը հասել էր 32 տոկոսի: 3,4 տոկոսով ներմուծման աճի տեմպերը եւս դանդաղել են:
Միակ ոլորտը, որ շարունակական աճ է գրանցել, ծառայությունների ոլորտն է, մյուս բնագավառներում սեպտեմբերին միայն անկում է եղել: Բնականաբար այս ամենը վկայում է վերջին ամիսներին շարունակվող տնտեսական ոչ ճիշտ քաղաքականության իրականացման մասին:
Այս ուղղությամբ ներկա կառավարության քայլերը սահմանափակվում են հարկային, մաքսային վարչարարության պարզեցմամբ, բիզնեսին չխոչընդոտելով, բայց այդ միջոցներով հնարավոր չէ ապահովել տնտեսության ակտիվությունը:
Կառավարության համոզմամբ՝ եթե հարկային, մաքսային վարչարարությունը չի խանգարում բիզնեսին, կաշառք չեն վերցնում, ուրեմն տնտեսությունը պետք է զարգանա: Հայաստանի տնտեսության համար դա բավարար չէ, պետությունը պետք է տնտեսական, սոցիալական ծրագրեր իրականացնի, վերանայի մոտեցումները տնտեսության նկատմամբ:
Այսօր մեր առանձին շուկաներում շարունակում են գործել գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսավարող սուբյեկտները, որոնք գերիշխող դիրք ունեն ոչ միայն մեծածախ, այլեւ մանրածախ ոլորտում:
Բենզին, դիզվառելիք ներմուծողները նաեւ մանրածախ վաճառողներ են, առանձին սննդամթերքի՝ կարագ, ալյուր, շաքարավազ ներմուծողները եւս նաեւ մանրածախ վաճառողներ են, եւ նրանց պատճառով փոքր ու միջին բիզնեսը շուկայից դուրս է մնում՝ չկարողանալով մրցակցել մանրածախ շուկայում մեծածախ ներմուծողների հետ:
Լուծված չէ նաեւ սուպերմարկետների գործունեության կարգավորման հարցը, կարեւոր է նրանց լրացուցիչ հարկումը, պրոգրեսիվ հարկային համակարգի ներդրումը: Խնդիրները բազմաթիվ են, որոնք ներկա կառավարությունը չի հասկանում, չի տեսնում: Այս կառավարությունը չունի սոցիալ-տնտեսական տեսլական, թե ինչպիսի տնտեսություն է ուզում ստեղծել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ»-ի՝ 27.10.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ