ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննչական կոմիտեն ձեռք է բերել համակարգչային տեղեկատվության առգրավման սարքավորումներ 10/26/2018 17:47 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Քրեական գործերի քննության աջակցության վարչությունն այսօր մի խումբ քննիչների ներկայացրեց համակարգչային տարբեր կրիչների վրա պահվող տեղեկատվության առգրավման և հետազոտման համար անհրաժեշտ՝ բլոկիրատորներ կոչվող սարքավորումները: Ինչպես տեղեկանում ենք, Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, սարքավորումները ձեռք են բերվել պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին և դրանց կիրառումը հնարավորություն կտա «սառեցնել» և պատճենավորել առգրավվող օբյեկտներում առկա տեղեկատվությունը, ինչպես նաև հնարավոր կլինի առգրավել միայն կոշտ սկավառակի վրա առկա տեղեկատվությունը, իսկ օբյեկտը հնարավոր կլինի ֆիզիկապես թողնել այն տնօրինող անձի մոտ:
Ձեռք բերված սարքավորումների կիրառմամբ լուծվելու է տեղեկատվության ամփոփության հարցը, իսկ քննիչներին հնարավորություն է ընձեռելու խուսափել ձեռք բերված ապացույցների անթույլատրելիության ճանաչման վտանգներից:
Կարելի է վստահ լինել, որ նշված սարքավորումների լայն կիրառումը քաղաքացիների ու կազմակերպությունների մոտ կառաջացնի միայն դրական արձագանք, քանզի նախկինում անձինք, որոնց համակարգչային համակարգերի տեղեկատվությունը հետազոտելու անհրաժեշտություն է առաջացել, զրկվել են դրանք օգտագործելու հնարավորությունից շուրջ 6-ից 12 ամիս ժամանակով, իսկ տվյալ սարքավորումների կիրառումը հնարավարություն կնձեռի առգրավված համակարգիչը վերադարձնել քաղաքացուն մի քանի օրվա ընթացքում:
Միաժամանակ բլոկիրատորների կիրառումը կապահովի նախաքննությունը ողջամիտ ժամկետում ավարտելու սահմանադրական պահանջը:
Նշված սարքավորումների ձեռք բերման գործընթացին կհաջորդի համակարգչային համակարգերում առկա տեղեկատվության զննելու ծրագրային ապահովումների ձեռք բերումը, որը նախատեսվում է մինչև սույն թվականի վերջ:
ՀՀ քննչական կոմիտեն ոչ պետական միջոցների հաշվին ձեռք է բերել «EDEC» ընկերության կողմից մշակված և արտադրված «ISOTech faraday» տեսակի տարբեր չափսերի պայուսակ-կոնտեյներներ, որոնք նախատեսված են քրեական գործով վարույթի ընթացքում ձեռք բերվող համակարգչային համակարգերն անլար կապի միջոցների ներգործությունից պաշտպանելու և տեղեկատվությունն անվտանգ միջավայրում վերարտադրելու համար:
Այսինքն, կոնտեյներները պատրաստված են արտաքին ազդեցության խոչընդոտող խլացուցիչ տեխնոլոգիաներից, ինչը հնարավորություն է տալիս կոնտեյներներում գտնվող համակարգչային համակարգերը պաշտպանել արտաքին ազդեցությունից, դրանք մեկուսացվում են և դառնում անհասանելի արտաքին աշխարհի համար:
Ձեռք բերված պայուսակ կոնտեյներներից մեկը միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս համակարգչային համակարգի /բջջային հեռախոսների, պլանշետային և դյուրակիր համակարգիչների/ հիշողության կրիչի դեկոդավորված տվյալների տեղեկատվությունը տեղում մեկ այլ համակարգչային համակարգներ բեռնելու համար:
Այդ գործողության ժամանակ տեղեկատվության աղբյուր հանդիսացող համակարգչային համակարգը, գտնվելով կոնտեյների մեջ, պաշտպանված է ցանկացած հեռակա առցանց ազդեցությունից:
Նշված պայուսակ-կոնտեյներները կիրառելի են նաև հակահետախուզական միջոցառումների իրականացման անհրաժեշտության առաջացման դեպքերում: Դրանց կիրառումն արգելք կհանդիսանա` համակարգչային համակարգերի միջոցով կոնկրետ անձի գտնվելու վայրը պարզելու և բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ նրան հետևելու և նույնականացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ