ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներկայացվել է Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի զեկույցը 10/26/2018 14:37 | ԼՐԱՀՈՍ
Երևանում այսօր ներկայացվել է Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի զեկույցը, որին նախորդել է Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի և ՏՀԶԿ քարտուղարության ներկայացուցիչ Ռուսուդան Միխելիձեի մասնակցությամբ ասուլիսը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխնախարար, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Հակակոռուպցիոն ցանցի ազգային համակարգող Սուրեն Քրմոյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի գրանցած հաջողություններն ու առկա խնդիրները:
Խոսելով մի շարք կարևոր հակակոռուպցիոն բարեփոխումներից՝ Սուրեն Քրմոյանն առանձնացրել է հանրային ծառայության և քաղաքացիական ծառայության ոլորտների օրենսդրության մշակումը, Էթիկայի և շահերի բախման ոլորտի օրենսդրական բարեփոխումները, ապօրինի հարստացման քրեականացումը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կարողությունների հզորացումն ու գործիքակազմի բարելավումը, այն է՝ վարչական և քրեական պատասխանատվության սահմանում հայտարարագիր չներկայացնելու, սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելու կամ կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար, որի գործնական արդյունքն արդեն իսկ հարուցված շուրջ 500 վարչական վարույթներն են:
Փոխնախարարն անդրադարձել է նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի ընդունմանը և գույքի ու եկամուտների հայտարարագրման ինստիտուտի բարելավմանը, ինչի արդյունքում էապես ընդլայնվել է հայտարարագրեր ներկայացնող անձանց շրջանակը՝ 750-ից հասնելով շուրջ 3400-ի:
Սուրեն Քրմոյանը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում որպես էական հանգամանք նշել է նաև հայաստանյան քաղաքական նոր իրողություններով պայմանավորված հանրային լայն վստահությունն ու աջակցությունը հակակառուպցիոն ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ Հայաստանին ներկայացված 21 հանձնարարականները կատարվել են, ընդ որում, 3-ը՝ ամբողջությամբ, 8-ը՝ զգալիորեն, 10-ը՝ մասնակի:
Ռուսուդան Միխելիձեն բարձր է գնահատել Հայաստանի գործադրած ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում՝ գնահատելով դրանք գերազանց: Միխելիձեի խոսքով՝ դեռևս այս տարվա մայիսից 10 փորձագետներից կազմված խմբով աշխատել են ներկայացված զեկույցի վրա և արդյունքը գոհացուցիչ է, քանի որ Հայաստանը վերջին 4 տարիների ընթացքում էականորեն բարելավել է հակակոռուպցիոն ներազդման իր ցուցանիշը: Որպես հիմանական գործոն՝ ՏՀԶԿ քարտուղարության ներկայացուցիչը նշել է նոր հակակոռուպցիոն օրենսդրության ընդունումը, որը, նրա խոսքով, համապատասխանում է միջազգային չափանիշներին, ինչպես նաև քաղհասարակության ընդգրկվածությունն իրավական ակտերի մշակման և ընդունման գործընթացում: Ամփոփելով խոսքը՝ Ռուսուդան Միխելիձեն վստահություն է հայտնել, որ ներկայացվող զեկույցում զետեղված նոր առաջարկ-հանձնարարականները ևս ուղեցույց կլինեն Հայաստանի համար առաջիկա 3 տարիների ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում նոր նշաձող սահմանելու համար:
Այնուհետև, հաջորդել է զեկույցի ներկայացումը, որին մասնակցել են պետական և հասարակական հատվածի շուրջ 3 տասնյակ ներկայացուցիչներ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից