ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համաներման նախագիծը ենթակա չէր հրապարակման. Արտակ Զեյնալյան 10/26/2018 15:02 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի դիտարկմամբ Համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը ենթակա չէր հրապարակման, և դրա հրապարակումը հակասում է հանրային շահին։
Նշենք, որ Համաներման նախագիծը ԱԺ-ում նախատեսվում է քննարկել հոկտեմբերի 31-ին կայանալիք արտահերթ նիստում։ Նախագծի երկու տարբերակները նախ հրապարակվեցին մամուլում, իսկ ավելի ուշ նախագածի՝ կառավարության վերջնական տարբերակը տեղադրվեց նաեւ ԱԺ կայքում, ինչից հետո մի շարք փաստաբաններ հանդես եկան քննադատական մեկնաբանություններով՝ նշելով, որ այն չի կարելի համարել աննախադեպ՝ ներկայացնելով լրամշակելու մի շարք առաջարկներ։
ԱԺ-ում պատասխանելով լրագրողներին հարցերին՝ Ա. Զեյնալյանը հայտարարեց, որ ունեն հիմնավոր փաստաթղթեր, ըստ որի՝ այս համաներումը բավականին ընդգրկուն է՝ չբացառելով նախագծի լրամշակումը, փոփոխումը։
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ինչո՞ւ որոշվեց «Սասնա ծռերին» եւ 2015 թվականին «Սեֆիլյանի գործով» համաներում կիրառել, իսկ «Նորքի զինված խմբի» գործով՝ ոչ, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Մենք բովանդակային քննարկման ոլորտ ենք մտնում, պետք է հիշել, որ համաներումը պետության պարտականությունը չէ եւ այն կարող է արվել որպես բարի կամքի դրսեւորում, որպես շնորհ, որպես արտոնություն»։
Ա.Զեյնալյանը ձեռնպահ մնաց անդրադառնալ նախագծում ցմահ դատապարտվածների մասով կարգավորում չլինելու վերաբերյալ փաստաբանների կողմից հնչեցվող քննադատույանը՝ նշելով, որ այդ հարցի պատասխանը կտրվի առաջիկայում՝ ԱԺ համապատասխան հանձնաժողովում փակ քննարկման ընթացքում։
Համաներմամբ «Դրոյի գործով» պայմանական վաղաժամկետ կիրառելու հնարավորության վերաբերյալ հարցին նախարարի պաշտոնակատարը հայտարարեց. «Ես միանձնյա որոշումներ կայացնելու լիազորությամբ օժտված չեմ»։Լրագրողներից մեկի այն նկատառմանը, որ եթե «Սասնա ծռերի» դեպքում համաներում է կիրառվում, պետք է գոնե պայմանական վաղաժամկետ ազատում կիրառվի մյուս դեպքերում, օրինակ, «Դրոյի գործի» պարագայում՝ Արտակ Զեյնալյանը կրկնեց, որ համաներումը պետության պարտականությունը չէ։
Նրա կարծիքով՝ այս հարցով վերաբերմունք է փոխվել. «Այսպիսի քանակով պայմանական վաղաժամկետ ազատումներ չեն եղել, չի եղել դեպք, երբ ցմահ ազատազրկվածներին դրական եզրակացություններ տրվի պայմանական վաղաժամկետ ազատման համար։ Յուրաքանչյուրին անհատական վերաբերմունք է ցուցաբերվում դրական լույսի ներքո»։
Դիտարկիմանը, թե 2013 թվականի համաներումը ավելի լավն էր, քանի որ մարդը համաներմամբ ամբողջությամբ էր ազատվում, իսկ այս պարագայում եթե մարդը 3 տարի պատիժը կրել է, մնացել է 6 տարի, դա կրճատվում է վեց տարի, որին ի պատասխան Զեյնալյանը նկատեց. «Խոսքը նախագծի մասին է, համաներում դեռեւս չկա։ Նախագիծը քննարկման փուլում է եւ միշտ հնարավոր է փոփոխություն կրի։ Համաներման քննարկումներից, որոշումից հետո կտանք պարզաբանումներ»։
Զեյնալյանն ընդգծեց, որ ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում նախագծի փակ քննարկումը ունի կոնկրետ հանրային շահ, հետապնդվում է լեգիտիմ նպատակ, մարդկանց իրավունքները պաշտպանելու սահմանադրական նպատակ։ «Անձինք, որոնք զբաղված են համաներման փաստաթղթի քննարկմամբ, նրանք կարող են վիկտիմիզացվել, կարող է նաեւ կոռուպցիոն ռիսկեր պարունակել»։
Ավելին՝ նա նշեց, որ նախագծի հրապարակումը հակասության մեջ է մտնում ԱԺ կանոնակարգ օրենքի հետ, որ պետաիրավական հանձնաժողովում քննարկվում է փակ ռեժիմով, ապա հավելեց, որ նախագիծը հրապարակման ենթակա չէր, այդ թվում՝ ԱԺ կայքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից