ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին 10/26/2018 13:55 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծերի փաթեթին: Նիստին ներկա հանձնաժողովի բոլոր անդամները կողմ քվեարկեցին փաթեթին դրական եզրակացություն տալու հարցին: Հոկտեմբերի 26-ին կայացած հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում քննարկվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծերի փաթեթը, որի քննարկման համար պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել:
Նախագծերի փաթեթը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պետրոսյանը:
Գևորգ Պետրոսյանը, նախքան բուն փաթեթի բովանդակությանն անցնելը, հակիրճ նախաբանով հանդես եկավ. «Որպես իրավական ակտի նախագիծ՝ այս նախագիծը հայտնի է քաղաքական բոլոր ուժերին: Ես, հարգելով, քաղաքական բոլոր ուժերի դիրքորոշումները, այնուամենայնիվ, հանուն ճշմարտության չեմ պատրաստվում կիսել այն տարբերակը, թե սա հրապարակ նետված մի պատահական փաստաթուղթ է, որին կողմերը հնարավորություն չեն ունեցել ծանոթանալ: Այլ է խնդիրը, որ քաղաքական ուժերին պետք է պատրաստվել ընտրություններին, բայց ասել, որ այս Ընտրական օրենսգրքի փոփոխություններն այնքան հապճեպ են մատուցվել, որ չգիտեն, թե ինչը ինչով է, ես այդ կարծիքը կիսել չեմ կարող: Բոլորին էլ հայտնի է այն նորույթը, ինչը նախագծի հեղինակ կառավարությունը մտադիր է ներդնել Ընտրական օրենսգրքում»,- ասաց Պետրոսյանը:
Այնուհետև Գևորգ Պետրոսյանը հպանցիկ ներկայացրեց առաջարկվող փոփոխությունների բուն բովանդակությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաթեթը նախորդ քննարկումների ժամանակ հանգամանալից ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
«Մենք երկար ժամանակ, դեռևս 2017թ. ապրիլի համապետական ընտրություններից հետո սկսեցինք կասկածի տակ դնել ռեյտինգային ընտրակարգի կենսունակությունը: Ես իմ անձնական կարծիքը հրապարակելու իրավունք ունեմ, և կարող եմ ասել, որ, ըստ էության, ռեյտինգային ընտրակարգը վատ բան չէ, որովհետև շատ հնարավոր է, որ բնակչությունը, ժողովուրդը, նրա մի մասը ընդունեն քո անձը, ցանկանան քեզ տեսնել Ազգային ժողովում, բայց չհամակրել այն քաղաքական ուժին, որի կազմում իրավունք ունես համալրել օրենսդիրների շարքը,, և այս առումով իրենց ձայնը քեզ տալ:
Բայց քանի որ փորձը ցույց տվեց, որ մեր երկրում ռեյտինգային ընտրակարգը վերածվեց ոչ թե քաղաքական ընտրապայքարի, քաղաքական կոմպոնենտով համեմված քարոզարշավի, այլ անձնական հարաբերությունների ճշտման ոլորտի, թաղային հեղինակությունների, շարքային խուժանի պայքարի: Փորձը ցույց տվեց, որ մեր երկրում դեռ չի հասունացել ռեյտինգային ընտրակարգը բարձր պահելու մշակույթը: Դրա համար էլ, անսալով բազմաթիվ քաղաքական ուժերի, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջարկներից մեկին, ռեյտինգային ընտրակարգը ընդհանրապես դուրս է մղվել և կիրառվելու պարզ համամասնական ընտրակարգ»,- մանրամասնեց Պետրոսյանը:
Նա հավելեց, որ փոփոխություններ կան կոալիցիաների ձևավորման սահմանափակումների առումով, քաղաքական բազմակարծությունը ապահովելու առումով: «Ի տարբերություն գործող օրենսգրքի, որով սահմանվում է, որ Ազգային ժողովում պետք է լինի առնվազն երեք քաղաքական ուժ, հիմա նախատեսվում է ունենալ 4 ուժ: Բայց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կարծիքը եղել է այն, որ չի կարելի քաղաքական բազմակարծություն ունենալու ցանկությունը բավարարել հանրային վստահության բավարար ռեսուրս չունեցող քաղաքական ուժի արհեստականորեն Ազգային ժողով բերելու միջոցով: Մենք ներկայացրեցինք մեր առաջարկը, որը չարժանացավ կառավարության ակտիվ դիմադրությանը: Կառավարությունն ընդունեց մեր առաջարկն այն մասին, որ, այո, Ազգային ժողովը պետք է բաղկացած լինի 4 խմբակցությունից, բայց նաև այս նախագծում, որը ներկայացվում է որոշ փոփոխություններով, նորույթն այն է, որ լուծում է տրվում այն հարցին, թե ինչ է լինելու այն իրավիճակներում, երբ տարբեր պատճառներով հնարավոր չէ ապահովել 4 ուժի ներկայացվածություն»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը:
Պատգամավորը որպես նորամուծություն նշեց այն, որ նվազեցվել է Ազգային ժողովում հայտնվելու շեմը՝ կուսակցությունների համար սահմանելով 4, դաշինքների համար՝ 6 տոկոս: «Որոշակի բարելավումներ են կատարվել զորամասերում քարոզարշավն ավելի հասանելի դարձնելու առումով»,- ընդգծեց պատգամավորը:
Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը՝ որպես իրավական փաստաթուղթ, պետք է ընդունվի և կարող է ծառայել որպես ընտրական ինստիտուտի բարեփոխման միջով: «Ես էլ եմ դրական համարում այս փաթեթը և առաջարկում եմ, որպեսզի բոլորս կողմ քվերակենք»,- ընդգծեց Կոստանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ