Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին

Փաստաբանն առաջարկում է համաներումը տարածել պետությանը պատճառված վնասը կամովին փոխհատուցած անձանց վրա և կարճել գործերը 10/25/2018   10:09  |  Մեկնաբանություն

Փաստաբանները ռարունակում են վերլուծել կառավարության ներկայացրած Համաներման նախագաիծը։ Փաստաբան Երեմ Սարգսյանի կարծիքով՝ աղաքական իշխանությունը չպետք է բաց թողնի այս բացառիկ հնարավորությունը և համաներման ակտում պետք է հատուկ կետով առանձին կարգավորում տրվի ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի վերաբերյալ և նախատեսել, որ այս հոդվածով նախատեված հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ չի կարող քրեական հետապնդում իրականացվել և քրեական գործը ենթակա է կարճման կամ էլ անձը ենթակա է ազատման պատժի կրումից, եթե փոխհատուցել է պատճառված նյութական վնասը:

Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Եթե մամուլում շրջանառվող համաներման ակտի նախագիծը իրական նախագիծն է, որը պետք է վաղը ներկայացվի ՀՀ Ազգային ժողով, ապա դրանում առկա են որոշ անորոշ ձևակերպումներ, որոնք ոչ միայն պրակտիկայում համաներման ակտի կիրառման հետ կապված խնդիրներ են առաջացնում, այլ նաև չարաշահումների տեղիք են տալիս, ուստի ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, ՀՀ արդարադատության նախարարության և լրատվամիջոցների ուշադրությունն եմ հրավիրում մի քանի հանգամանքների վրա:

1. Համաներման ակտի 2-րդ հոդվածի 5-րդ մասում նշված է. «5. Քրեական հետապնդում չիրականացնել, ինչպես նաև կարճել մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ներառյալ կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող մարմինների կամ դատարանների վարույթում գտնվող քրեական գործերը, /բացառությամբ մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առկայությունը/, որոնցով … »:

Այս պայմանը. «բացառությամբ մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առկայությունը» շատ կատեգորիկ է և թերի, քանզի կարող են լինել դեպքեր, որ տուժողի իրավահաջորդը բողոք և նյութական պահանջ չունենա, ինչպես նաև չառարկի, որ համաներման ակտ կիրառվի, այս դեպքում ինչու չպետք է քրեական գործի վարույթը կարճվի: Այստեղ որևէ տրամաբանություն չկա:
Այսինքն, պետք է այս պայմանը լրացնել, նշելով հետևյալը. «բացառությամբ մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առկայությունը և վերջինս առարկում է համաներման ակտի կիրառման դեմ»:

2. Համաներման ակտի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետում նշված է` համաներումը չկիրառել . «այն անձանց նկատմամբ, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կալանավորման տակ գտնվելու կամ պատիժը կրելու ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ /…/»:

Հոդվածում նշված է` սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ «կարող են մեղադրվել»: Այս ձևակերպումը խիստ սուբյեկտիվ է և կարող է չարաշահումների տեղիք տալ:
Օրինակ` եթե անձը ներկայումս մեղադրվում է որևէ հանցագործության կատարման մեջ, որի համար գտնվում է կալանքի տակ և որի համար համաներում կիրառելու արգելք չկա, ապա որևէ քննիչ կամ այլ պաշտոնատար անձ կարող է ուղղակի նշել, որ հիմքեր ունի կարծելու, որ այդ անձը կարող է մեղադրվել կալանավորման տակ գտնվելու ընթացքում կրկին հանցագործություն կատարելու մեջ և այդ հիմքով համաներում չկիրառել, սակայն հետագայում այդ ենթադրությունը չհաստատվի: Այս դեպքում անձը կարող է անհիմն կերպով զրկվել համաներման ակտի կիրառման իրավունքից և որոշ ժամկետով անօրինական կարգով պահվել կալանքի տակ:

Ավելին, եթե որևէ քննիչ կամ այլ պաշտոնատար անձ առանց անձին մեղադրանք առաջադրելու, նշի, որ հիմքեր ունի ենթադրելու, որ նա կարող է մեղադրվել նոր հանցագործության կատարման համար, ապա սա քննիչին բացարկ հայտնելու հիմք կարող է լինել, քանի որ ակնհայտ կլինի քննիչի կանխակալ վերաբերմունքը նշված անձի կամ գործի նկատմամբ:
Այսինքն, նշված հոդվածից պետք է հանվի այդ անորոշ ձևակերպումը` «եթե կարող են մեղադրվել» և միայն պետք է թողնել հստակ ձևակերպում` «եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ մեղադրվում են»:

Նույն մոտեցումն է առկա նաև 2-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին և 3-րդ կետերում:

3. Համաներման ակտի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 5-րդ կետում նշված է` համաներումը չկիրառել . «այն անձանց նկատմամբ, որոնք չեն հատուցել կամ այլ կերպ չեն հարթել հանցագործությամբ պատճառած վնասը կամ առկա է վեճ հանցագործությամբ պատճառված նյութական վնասի կապակցությամբ»:

Այս ձևակերպումը ևս խիստ անորոշ է և որոշ դեպքերում հանցագործություններից տուժած անձանց կողմից չարշահումների տեղիք է տալիս:

Նախկինում հաճախ ենք պրակտիկայում հանդիպել դեպքերի, որ քաղաքացիական դատավարության կարգով նյութական վնասի վերաբերյալ առկա վեճը նույնպես փորձ է արվել դիտարկել համաներման ակտի կիրառման արգելք, ուստի ներկայումս էլ պատկերացնենք մի իրավիճակ, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով որոշվել է, որ հանցագործությամբ պատճառված վնասը 1.000.000 դրամ է, սակայն տուժողը վեճ ունի պատճառված նյութական վնասի չափի կապակցությամբ և այդ նպատակով քաղաքացիական դատավարության կարգով հայց է ներկայացրել դատարան կամ էլ դիտավորյալ կերպով մոտ 50.000.000 դրամի հայց է ներկայացրել դատարան միայն այն բանի համար, որպեսզի համաներման ակտ չկիրառվի անձի նկատմամբ:

Կարծում եմ, որ օրենքում առնվազն պետք է օգտագործվի հանցագործությամբ «անմիջականորեն» պատճառված նյութական վնաս հասկացությունը, որպեսզի այդ վնասի հասկացության տակ չներառվեն օրինակ բաց թողնված օգուտները, կերակրողին կորցնելու հետևանքով պատճառված վնասը, հուղարկավորության վրա միլիոններով կատարված ծախսերը և այլն, որպիսի պայմաններում առկա անորոշությունը որոշակի առումով կվերացվի:

4.Համաներման ակտի 4-րդ հոդվածը ցանկալի է ձևափոխել և սահմանել, որպեսզի համաներման ակտը կիրառվի ոչ թե հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով, այլև յուրաքանչյուր հանցանքի համար առանձին, որպիսի կարգ գործել է նաև մինչև 2013 թվականն ընդունված համաներման ակտերում և որպիսի պայմաններում առավել մեծ թվով անձանց վրա համաներումը կտարածվի:

Ենթադրենք որևէ անձ մեղադրվում է ապօրինի կերպով հրազեն պահելու և դիտավորությամբ հարկերից խուսափելու համար նախատեսված հանցագործություների մեջ: Առանձին- առանձին այդ արարքների նկատմամբ պետք է կիրառվի համաներում, իսկ համակցության մեջ` ոչ: Կարծում եմ, որ այստեղ որևէ ծանրակշիռ պատճառաբանություն չկա , թե ինչու այդ նույն արարքներից միայն մեկը կատարած անձի նկատմամբ պետք է համաներում կիրառվի, իսկ երկուսը միաժամանակ կատարած անձի դեպքում` ոչ:

5. Եվ վերջում մեկ առաջարկություն. հեղափոխությունից հետո հաճախ է ամենաբարձր մակարդակով պաշտոնապես հայտարարվել, որ պետական միջոցներից յուրացումներ կատարելու համար մեղադրվող անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվելու են, եթե այդ յուրացված գումարը կամովին փոխհատուցվի պետական բյուջե:

Սակայն հարկ է նշել, որ ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերը որևէ հնարավորություն չեն ընձեռում կարճել առանձնապես խոշոր չափերով յուրացման վերաբերյալ գործերը, ուստի պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, որ յուրացված գումարը կամովին վերականգնելուց հետո քրեական հետապնդման մարմիններն իրոք ցանկանում եմ կարճել քրեական գործը, սակայն որևէ իրավական հնարավորություն չունեն:

Այս առումով կարծում եմ, որ քաղաքական իշխանությունը չպետք է բաց թողնի այս բացառիկ հնարավորությունը և համաներման ակտում պետք է հատուկ կետով առանձին կարգավորում տրվի ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի վերաբերյալ և նախատեսել, որ այս հոդվածով նախատեված հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ չի կարող քրեական հետապնդում իրականացվել և քրեական գործը ենթակա է կարճման կամ էլ անձը ենթակա է ազատման պատժի կրումից, եթե փոխհատուցել է պատճառված նյութական վնասը»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:04 25/10/2018  |  ՄեկնաբանությունԱռաջարկվող համաներումն ավելի քիչ մարդկանց վրա է տարածվելու, քան նախկինում. փաստաբան
10:06 24/10/2018  |  ԼՐԱՀՈՍԺիրայր Սեֆիլյանը, «Սասնա ծռեր»-ի մի շարք անդամներ կազատվեն պատժից, եթե տուժողները չառարկեն. Համաներման նախագիծը հրապարակվել է
10:44 21/10/2018  |  ԼՐԱՀՈՍՀամաներման ամբողջական նախագիծը. այն որոշակի փոփոխությունների է ենթարկվել.aravot
13:40 19/10/2018  |  ԼՐԱՀՈՍՍա համաներում է, սա մարդասիրական ակցիա է, որն իրականցվելու է այս իրադարձությունների լույսի ներքո. Արտակ Զեյնալյան
10:15 18/10/2018  |  ՄամուլՄեծ համաներումի «խերը». Ոստիկանները չեն կարողանում զսպել նոր հանցագործությունների ալիքը. «Ժամանակ»
10:07 16/10/2018  |  ՄամուլՀամաներումը ձգձգվում է. «Իրավունք»
09:51 16/10/2018  |  ՄամուլՈ՞ւմ վրա կտարածվի համաներումը. մանրամասներ. «Ժողովուրդ»
14:04 13/10/2018  |  ԼՐԱՀՈՍԿլինի ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան
15:06 04/10/2018Կառավարությունը դռնփակ ռեժիմով քննարկել է համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը
11:25 04/10/2018  |  ԼՐԱՀՈՍՀամաներման հարցը՝ կառավարության օրակարգում

Արխիվ

[]