Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» 11/26/2024   08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ» 11/26/2024   08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/26/2024   08:22 Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» 11/26/2024   08:19 Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ 11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ 11/25/2024   23:10 Լարսը փակ է 11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   22:50 Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   22:28 Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի 11/25/2024   22:11 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   22:11 Ուրոլոգը նախազգուշացրել է իմպոտենցիայի դեմ պայքարի միջոցներից մեկի վնասակարության մասին 11/25/2024   21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր 11/25/2024   21:52 Բաքվի ավաններից մեկում, որտեղ գտնվում են տասնյակ մասնավոր տներ, հեղեղվել են ճանապարհները 11/25/2024   21:40 Գործադիրի կողմից ԲԴԽ-ի կառավարմանը միջամտելով Սահմանադրական երաշխիքների խախտումը իրականացվում է դատախազության հովանավորչությամբ. Չնայած Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ վարույթ չի նախաձեռնվել 11/25/2024   21:29 Եթե գործընթացը շարունակվի, ապա հաջորդ տարի Իրանը կունենա հարստացված ուրան, որը կարող են օգտագործել միջուկային զենքի համար. Արմեն Մանվելյան 11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել 11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ) 11/25/2024   18:49 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան 11/25/2024   18:39 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 11/25/2024   18:36 Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել 11/25/2024   18:31 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն 11/25/2024   18:25 Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար 11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը 11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:43 Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման 11/25/2024   17:38 Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու

Մենք աշխարհի առաջին երկիրն ենք լինելու, որտեղ հայտարարությունների մակարդակում արմատախիլ են արել կոռուպցիան. Ռոբերտ Քոչարյան 10/25/2018   11:19  |  Հարցազրույց

Իր վերջին հարցազրույցներում Հայաստանի երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին ու առաջիկա հնարավոր զարգացումների վերաբերյալ հարցերին: Բայց, բնականաբար, ամեն ինչ չի ավարտվում զուտ ներքաղաքական անցուդարձով: Կան բազմաթիվ այլ խնդիրներ ու հարցեր, որոնք էլ մեծապես պայմանավորում են այդ անցուդարձի բովանդակությունը, ուղղվածությունն ու ակտիվությունը:

armworld.am-ը շարունակում է ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը Ռոբերտ Քոչարյանի հետ։
   
-Իշխանությունը, ի դեմս վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի, հայտարարում է, որ կոռուպցիան հաղթահարված է, օլիգարխներ չկան, մենաշնորհներ չկան: Մի՞թե այդքանը քիչ է 5-6 ամսվա համար:

-Մենք աշխարհի առաջին երկիրն ենք լինելու, որտեղ հայտարարությունների մակարդակում արմատախիլ են արել կոռուպցիան: Եթե 5 ամսում հնարավոր է այդ բոլոր երեւույթները հաղթահարել հայտարարություններով, սա նշանակում է՝ այս կառավարությունն ինչ ուզի, կարող է անել՝ հայտարարելով: Ակնհայտ է խիստ պարզունակ պատկերացումը բարդագույն երեւույթների եւ դրանց դեմ պայքարի ձեւերի մասին:

Ի դեպ, իմ պաշտոնավարման շրջանի վերաբերյալ կոռուպցիայի մակարդակի մասին այսօրվա իշխանությունների պատկերացումները ավելի քան հեռու են իրականությունից: Իրենց թում է, թե մեր երկրում կառավարման մարմինները միայն կոռուցիայով էին զբաղված, ոչ մի բան չէին անում:

Բայց նայեք: Կոնկրետ, Ֆելիքս Ցոլակյանը, որ այսօր նախարարի պաշտոն է ստացել, եւ ենթադրվում է, որ ստացել է, որովհետեւ նոր իշխանությունների վստահությունն ունի, 1999-ից մինչեւ 2007 թվականները եղել է վերահսկողության ծառայության պետ՝ մի քանի տարի եւ 4 տարուց քիչ ավելի աշխատել է հարկային ծառայության ղեկավար:

Կոռուպցիոն գայթակղությունների տեսանկյունից ամենից ռիսկային պաշտոններում է աշխատել: Եվ պետք է ասեմ, որ նա լավ է աշխատել, ես գոհ եմ եղել։

-Դե, եթե վատ աշխատեր, կազատեիք աշխատանքից:

-Այո: Եվ հիմա թող հարցնեն Ֆելիքս Ցոլակյանին. այդ  տարիներին, ամենից գայթակղիչ պաշտոններն զբաղեցնելով, այդ մարդը որեւէ կոռուպցիոն հարաբերություններ իմ կամ վարչապետի հետ ունեցե՞լ է, թե՞ ոչ: Չե՛ն եղել նման հարաբերություններ:

Ու, եթե դուք տեսնում եք՝ այդ մարդը չի արել, այսօր էլ վստահում եք իրեն պաշտոն, ինչո՞ւ եք համարում, որ այն ժամանակ ամբողջը կառուցված էր կոռուպցիոն բուրգերի վրա: Պետք է ասել` այդպիսի օրինակները շատ են:

ԱՎԵԼԻ ՄԵԾ ՎՆԱՍ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ԴԺՎԱՐ Է ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ
   
-Գործող իշխանությունը, որն, ամենայն հավանականությամբ արտահերթ ընտրություններով կվերարտադրվի, կարծեք առանձնապես չի շտապում լեռնահանքային արդյունաբերության ոլորտի խնդիրներին լուծում տալ (Ամուլսարի հետ կապված պատմությունը, Ալավերդու պղնձաձուլարանի, թե մեկ այլ հարց): Այս ամենին հետեւելով, այնպիսի զգացողություն կա, որ այս ոլորտը կարծես այլեւս մեր երկրին պետք չէ:

-Ինչ վերաբերում է լեռնահանքային ոլորտին, ապա այն Հայաստանում կարեւորագույն ոլորտներից մեկն է, որը մեր արդյունաբերական պոտենցիալի լուրջ մասն է կազմում: Իմ տպավորությամբ՝ այսօրվա կառավարությունը թերագնահատում է այդ ոլորտի նշանակությունը տնտեսության համար եւ այն մուլտիպլիկատիվ էֆեկտը, որ այդ ոլորտն ունենում է ընդհանուր տնտեսության վրա, որն ազդում է նաեւ երկրի արտաքին առեւտրատնտեսական հաշվեկշռի վրա:

Գոյություն չունի որեւէ տնտեսական գործունեություն, որ չունենա բնապահպանական հետեւանքներ: Հարցը հանգում է երկրում կիրառվող բնապահպանական ստանդարտներին, եւ այն բանին, թե ինչպես է պետությունը վերահսկում այդ ստանդարտների պահպանումը:

Ինձ համար ընդհանրապես անհասկանալի է այն, ինչ կատարվում է «Լիդիան» ընկերության ներդրումային ծրագրի, Ամուլսարի հետ կապված: Մի խումբ մարդիկ, մտահոգված բնապահպանական հարցերով, մի քանի ամիս արգելափակել են այդ ընկերության աշխատանքը: Հարյուրավոր միլիոնների հասնող ներդրումային ծրագրով աշխատանքը:

Եթե բնապահպանական խնդիրներ կան, ապա այդ ընկերության գործունեությունը պետք է դադարեցներ պետությո՛ւնը, այլ ոչ թե մի խումբ մարդիկ՝ ճանապարհ փակելով: Եվ այդ մի խումբ մարդիկ պետք է ոչ թե ֆիզիկապես խանգարեին այդ ընկերության աշխատանքին, այլ պետք է ճնշում գործադրեին կառավարության վրա, որը իր որոշումներով պիտի դադարեցներ ընկերության աշխատանքը, եթե այն սահմանված ստանդարտներին չի համապատասխանում:

Պետք է նոր փորձաքննություններ նշանակի, մասնագիտական եզրակացություններ եւ այլն, բայց ոչ թե թույլ տա այդ ընկերության աշխատանքների արգելափակումն այս ճանապարհով:
Ավելի մեծ վնաս ներդրումային միջավայրին հասցնելու տեսանկյունից ուղղակի դժվար է պատկերացնել:
Ես տվյալ դեպքում հավանական եմ համարում, որ բնապահպանները տեղ ունեն դժգոհելու, որ համոզմունք ունեն, որ ինչ-որ սխալ բան է կատարվել: Բայց իրենք պետք է փորձեն ազդել կառավարության վրա, որպեսզի օրինական ճանապարհով լուծվի այդ հարցը:

Հիմա որեւէ ընկերություն, Հայաստանում ներդրումներ անելու հնարավորությունը դիտարկելիս, պետք է մտածի, որ մի խումբ դժգոհ մարդիկ կարող են արգելափակել իրենց աշխատանքը, իսկ պետությունը որեւէ բան չի անելու: Որքան ուզում ես՝ խոսիր ներդրումային միջավայրի մասին, այս օրինակը մի քանի տարով դուռ է փակում լեռնահանքային արդյունաբերության մեջ որեւէ ներդրումների համար:

-Կան մարդիկ, որ ակնկալում են, թե՝ ահա, հեղափոխությունը եղավ եւ ներդրումների տեղատարափ է լինելու: Հիմա էլ ասում են, այ, ԱԺ արտահերթ ընտրությունները կլինեն, դրանից հետո ներդրումները կհոսեն: Կհոսե՞ն:

-Տեսեք, այսօր իշխանությունը փորձում է հեղափոխությունը բրենդ դարձնել: Բայց ներդրողի համար հեղափոխությունը բրենդ չէ, ներդրողի համար հեղափոխությունը վտանգ է:
Ես հասկանում եմ, իրենք հեղափոխական ճանապարհով եկել են իշխանության եւ հիացած են դրանով: Սակայն ներդրողի համար հեղափոխությունը, որքան էլ խաղաղ լինի կամ չլինի, անորոշություն եւ ռիսկեր են: Այսինքն՝ հեղափոխությունը, որպես բրենդ, ամենից անհաջող բրենդն է՝ ներդրումային գրավչության տեսանկյունից: Եվ այդ առումով վրացիները, Սահակաշվիլու ժամանակ, շատ արագ այդ բառերը մի կողմ դրեցին, սկսեցին բարեփոխումներից խոսել: Նրանք այս ամենը շատ արագ հասկացան:

 ԱՌԱՋ, ԴԵՊԻ ՀԵ՞Տ...
   
 -Չեմ զարմանա, եթե հայտնվեն մեկնաբաններ, որ ասեն, թե մեզ պե՞տք են այդ ձեռնարկությունները, ներդրումները... Մանավանդ որ կան տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնց մասին հաճախ է խոսվում:

-Ես հիշում եմ 1989-90 թվականները: Այն ժամանակ, ժողովրդին փողոց հանելով, փակեցինք ատոմակայանը, «Նաիրիտը», Վանաձորի քիմիական համալիրը, որի վրա էր կառուցված քաղաքի տնտեսական ողնաշարը, Ալավերդու պղնձաձուլարանը...

 Ի՞նչ կատարվեց. Խորհրդային Միության փլուզման վերջին տարիներին փակվեցին Հայաստանի ողնաշարային արդյունաբերական ձեռնարկությունները: Այն ժամանակ մենք ի՞նչ ստացանք: Ստացանք տնտեսության խորը անկում, ստացանք էներգետիկ ճգնաժամ, որը չէինք ունենա, եթե ատոմակայանը չփակեինք: Դա արհեստական ստեղծված էներգետիկ ճգնաժամ էր: Եվ ժողովուրդն էր անում: Այդ ժողովրդին ուղղորդողներ կային, բայց ուղղորդողներից որեւէ մեկը նաեւ պատմական պատասխանատվության առաջ չկանգնեց արածի համար: Այնինչ Հայաստանի խորը անկումը, «մութ ու ցուրտ տարիները» պայմանավորված էին հենց այդ քայլերով:

Հիմա մի՞թե մենք այդ պատմական, մեր գլխին ջարդված օրինակից հետեւություններ չենք անում...

Մտածել, որ բարձր տեխնոլոգիաները կփոխարինեն այս արդյունաբերությանը, չի ստացվելու: Զարգացած երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաները կազմում են ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսը: Բայց ամբողջ երկիրը չի՛ կարող զբաղվել բարձր տեխնոլոգիաներով:

Այո, պետք են բարձր կամ տեղեկատվական տեխնոլոգիաները: Եվ, ի դեպ, բարձր տեխնոլոգիաները, որպես գերակա ուղղություն հայտարարվել են իմ պաշտոնավարման շրջանում: Հիշեցնեմ, որ հռչակավոր Թումո կենտրոնի համաձայնագիրը ստորագրվել է Նյու Յորքում դեռ 2000 թվականի սկզբին: Եվ դեռ այդ ժամանակ են Հայաստան եկել ՏՏ ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններ, նույն «Սինոփսիսը»:

Բայց հույս ունենալ, որ միայն դրանով դու ժողովուրդ կկերակրես, լուրջ չէ: Ու մի՞թե մենք հետ ենք գնում դեպի 1989-90 թվականներ, երբ ասում էին՝ «ջերմուկ» ու ծիրան ծախելով մենք ժողովուրդ ենք պահելու: Եվ, եթե մենք դասեր չենք քաղում պատմությունից` բարդ խնդիրների առաջ ենք կանգնելու:

Տնտեսական քաղաքականության հստակ ձեւակերպում պետք է լինի: Կառավարությունը դեռ չի շտապում դա անել եւ պարզ էլ չէ՝ երբ է անելու: Անհրաժեշտ է պարզ ու հասկանալի՝ հարկային քաղաքականություն, առնվազն մեկ ներդրումային ցիկլի չափով խաղի կանոնների պահպանում: Չափազանց կարեւոր է ներդրումների պաշտպանվածությունը: Տնտեսական քաղաքականության կանխատեսելիությունը: Սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը, որ անկյունաքարային նշանակություն ունի, եւ որի վրա կառուցված է արեւմտյան տնտեսական համակարգը: Կարեւոր է բանկային համակարգի կայունությունը, բանկային գաղտնիքը...

-Բայց կա՞ Հայաստանում հիմա բանկային գաղտնիք:

-Ես մեծ խնդիր եմ տեսնում նաեւ այստեղ: Իմ տպավորությամբ այն խաթարված է: Հրապարակում հայտարարում են, թե ով ինչ գումար ունի հաշիվների վրա: Բանկային համակարգի համար դրանից մեծ վնաս դժվար է երեւակայել:

Կարծում եմ, դա անում են հեղափոխական պատկերացումներից ելնելով, բայց բավարար չափով չեն պատկերացնում, թե ինչ կարգի վնասների դա կարող է հանգեցնել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում
   
Հարցազրույցը վարեց ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:06 19/10/2018  |  Քրեական խրոնիկոնՌոբերտ Քոչարյանի պաշտպանները կդիմեն ՄԻԵԴ
18:30 17/10/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցչի միջնորդությունը քննչական կոմիտեն ստացել է
17:01 17/10/2018  |  Քրեական խրոնիկոնՓաստաբանը միջնորդել է Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչել
12:17 17/10/2018  |  ՔաղաքականԱրտահերթ ընտրությունները կարող է նոր քաղաքական մենաշնորհի հանգեցնել․ Քոչարյան․ РИА Новости
13:23 15/10/2018  |  ՀարցազրույցՓաշինյանի մոտ ստեղծվել է անձնական ատելություն իմ հանդեպ, և այն արտահայտվում է պետական ինստիտուտների գործունեության մեջ. Ռ. Քոչարյանի հարցազրույցը՝ Bloomberg-ին
10:06 09/10/2018  |  ՄամուլԱԱԾ ուշադրության կենտրոնում է բջջային հեռախոսների արհես­տական մենաշնորհի հարցը. «Ժամանակ»
09:54 09/10/2018  |  ՄամուլՔոչարյանի ընկեր­ներին և նրանց մերձավորներին չեզոքացնելով՝ նոր իշխա­նությունը կչեզոքաց­նի վերջին ամիսներին ձևավորված դիմադրության շղթան. «Ժամանակ»
22:56 24/09/2018  |  Քաղաքացիական իրավունքՌոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
21:00 22/09/2018  |  Քաղաքացիական իրավունքՔոչարյանի որդին ընդդեմ քաղաքագետ Արա Պապյանի
14:13 21/09/2018  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցած հեղափոխությունը նոր փորձություն է մեր պետականության համար. Ռոբերտ Քոչարյան

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]