Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Երկիրը գտնվում էր ճգնաժամային կառավարման ներքո, ուստի հնարավոր չէր իրականացնել բոլոր ստանձնած պարտավորությունները. Մարուքյան 10/25/2018   13:55  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ ԱԺ պատգամավոր, լուսավոր հայստան Կուսակցության Կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել ՀՀ-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստին:

Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ. 

Հարգելի համանախագահներ, Եվրախորհրդարանի պատգամավորներ և գործընկերներ,

Շնորհակալություն նման հնարավորություն համար։ Ցանկանում եմ առաջին հերթին պատասխանել մեր գործընկեր պարոն Աշոտյանի հնչեցրած մտահոգություններին և Ձեր կողմից բարձրացված հարցերին։ 

Նախ փորձեմ ներկայացնել Հայաստանում տիրող ներկա վիճակը։ Այսօր Հայաստանի Ազգային ժողովում վարչապետի պաշտոնում առաջադրվել էր Նիկոլ Փաշինյանին թեկնածությունը և վերջինս չի ընտրվել, ինչու՝ քանի որ համաձայն ՀՀ Սահմանադրության մեզ պետք է անցնել այս գործընթացով, ինչը կարող է զարմանալիորեն հետաքրքիր թվալ, թե ինչու ենք մենք գնում այս ճանապարհով։ 

Մեզ անհրաժեշտ է ԱԺ-ում գնալ երկու փուլով ընտրության և «ձախողվել» այդ գործընթացում, որպեսզի օրենքի ուժով լուծարվի ԱԺ-ն և նշանակվեն նոր ընտրություններ։ Սա նշանակում է, որ հայկական քաղաքական արենայում կա կոնսենսուս հնարավորինս սեղմ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ, որպես քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման միակ ճանապարհ։ 

Պարոն Աշոտյանը խոսեց կորցրած հնարավորության մասին՝ նշելով, որմենք այս տարի կորցրել ենք SEPA համաձայնագրի կիրարկման հնարավորությունը։ Պետք է ասեմ, որ մենք չենք կորցրել այդ հնարավորությունը, քանի որ փորձել ենք անել ամեն բան ու չի կարելի մոռանալ, որ երկիրը գտնվում էր ճգնաժամային կառավարման ներքո, ուստի հնարավոր չէր իրականացնել բոլոր ստանձնած պարտավորությունները կամ նույնիսկ սկսել դրանց իրականացումը ճգնաժամի պայմաններում։ Հետևաբար, ճգնաժամի հանգուցալուծման համար մենք գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ 

Ինչ վերաբերվում է քաղաքական իրավիճակին, մենք այժմ գտնվում ենք նոր ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացում և երկուշաբթի օրվանից ԱԺ-ում կմեկնարկեն նոր ԸՕ-ի մասին լսումները, որն ավելի ներառական է, քանի որ սահմանվել է ավելի ցածր անցողիկ շեմ՝ կուսակցությունների համար 5%-ից իջեցվել է մինչև 4%, իսկ դաշինքների համար 7%-ից՝ 6%: Ավելացվել է նաև անկուսակցականների մասնակցության թույլատրելի չափը կուսակցական ցուցակներում՝ 30%-ից դարձնելով 40%: Կարծում ենք, որ այս իրավիճակում նոր Ընտրական օրենսգիրքը հնարավորություն կտա գործող և նորաստեղծ կուսակցություններին մասնակցել ընտրություններին և ներկայացված լինել ԱԺ-ում։ Հակառակ պարագայում մենք պիտի պահպանենք գործող ԸՕ-ն, որը քննադատվել է բոլորիս կողմից տարածքային ռեյտինգային ցուցակների պատճառով, երբ մի տարածքում մասնակցում էր մի օլիգարխ և ընտրակաշառքի միջոցով կոնսոլիդացնում բոլոր քվեները։ Քանի որ նոր կառավարության ծրագրում նախատեսված էր ԸՕ-ի փոփոխությունը, մենք փորձում ենք առաջ տանել այս օրակարգը, սակայն որևէ քաղաքական կուսակցության ներքին հարցերի վրա որևէ միջամտություն չկա։Ուստի բոլոր քաղաքական ուժերը, հատկապես ԱԺ-ում ներկայացված, ազատ են արտահայտելու իրենց մոտեցումներն ու մտահոգությունները, առաջարկել փոփոխություններ և հուսով եմ, որ Հանրապետական կուսակցության մեր գործընկերները կմասնակցեն երկուշաբթի օրը մեկնարկող լսումներին և հանդես կգան իրենց առաջարկություններով։

Ինչ վերաբերվում է ընտրությունների դիտարկմանը, ես միանում եմ պարոն Աշոտյանի պահանջին և ինքս նույնպես պահանջում և խնդրում Եվրախորհրդարանի մեր գործընկերներին գալ Հայաստան որպես դիտորդներ և դիտարկել ԱԺ արտահերթ ընտրությունները, որոնք նախնական հաշվարկներով տեղի կունենան ս.թ. դեկտեմբերի 9-ին։ Մեզ համար չափազանց կարևոր է ունենալ դիտորդական առաքելություններ ԵՄ-ից, ԵԱՀԿ-ից, ԺՄԻԳ-ից, ԵԽԽՎ-ից և մենք պատրաստվում ենք հրավիրել բոլոր հավանական գործընկերներին դիտարկելու մեր ընտրությունները, խոսելու և շփվելու բոլոր կուսակցությունների հետ, նրանց ներկայացուցիչների հետ և ոչ միայն ու տեղում ստանալ բոլոր հարցերի պատասխանները։ 

Դատական բարեփոխումների առումով, ինչպես գիտեք մենք թիրախավորել էինք նաև դատական իշխանությունը, որպես կոռումպացված, ոչ անկախ և ոչ կոմպետենտ թև։Սա իհարկե մարտահրավեր է, մենք միանշանակ պետք է բարեփոխենք համակարգը, բայց ոչ այս ճգնաժամային կառավարման իրավիճակում, այլ ԱԺ ընտրություններից հետո։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բարեփոխումների օրակարգին աջակցելու Ձեր պատրաստակամության համար։ 

Վերջին ամիսների ընթացքում ՀՀ Կառավարությունը սկսել է աննախադեպ պայքար կոռուպցիայի դեմ և ես համոզված եմ, որ Դուք քաջատեղյակ եք այդ բոլոր գործերի և բացահայտումների մասին։ Մեզ համար շատ կարևոր է ունենալ կառավարություն, որը բացարձակ կոռումպացված չէ և ես հիմա ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ առնվազն նախարարների մակարդակում, ովքեր նշանակվել են հեղափոխությունից հետո, մենք չունենք կոռուպցիա։ Իհարկե կոռուպցիան համակարգային երևույթ է և դրա դեմ պետք է համակարգային պայքար և ոչ միայն ելույթներ։ Սրա համար կարևորը քաղաքական կամքի առկայությունն է, և քանի որ կա կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք և հուսով եմ, որ այն հաջողություն կունենա, այլ ճանապարհ չկա։ 

Ուզում եմ անդրադառնալ նաև Երևանի ՏԻՄ ընտրություններին։ Հեղափոխությունից հետո դա առաջին մեծ ընտրական գործընթացն էր, որին հաջորդեցին տեղական ընտրություններ մի քանի այլ քաղաքներում և պետք է ասել, որ դրանք ազատ էին և թափանցիկ։ Երևանի ընտրություններին մասնակցած բոլոր 12 կուսակցություններն ընդունել են ընտրությունների արդյունքները և այժմ Երևանի ավագանում ներկայացված են երեք կուսակցություններ։ Կարծում եմ, որ ԸՕ-ի փոփոխությունը հնարավորություն կտա ԱԺ-ում ունենալ ոչ թե երեք այլ չորս կուսակցություններ, քանի որ ըստ ՀՀ Սահմանադրության, նույնիսկ եթե քաղաքական ուժերից մեկը ստանում է քվեների 90%-ը, ընդդիմությունն պետք է ունենա պառլամենտական տեղերի երաշխավորված 1/3-ը։Նոր օրենքը կերաշխավորի, որպեսզի ԱԺ անցնեն ոչ թե 3 այլ 4 քաղաքական ուժ, այն դեպքերում երբ կուսակցությունները չեն կարողանա հաղթահարել սահմանված անցողիկ շեմը, ինչը շատ կարևոր է նորաստեղծ կուսակցությունների համար և այս արտառոց իրավիճակում, երբ հնչում են քննադատություններ, որ էյֆորիան շատ բարձր է և մի կուսակցություն կարող է ստանալ քվեների 80%-ից ավելին, ինչը հնարավոր չի լինի նոր ԸՕ-ով սահմանված երաշխիքների պարագայում։ 

Կարևոր է նաև նշել կանանց մասնակցության վերաբերյալ նոր ԸՕ-ի կարգավորումը, քանի որ գործող օրենսդրությունը սահմանում էր, որ համամասնական ցուցակում յուրաքանչյուր 4-ից մեկը պետք է լինի կին, իսկ ըստ նորի՝ յուրաքանչյուր 3-ից մեկը, ինչը ևս քայլ առաջ է։ 

Ժամկետների առումով, հասկանալի է, որ ժամանակը բավականին կարճ է, սակայն պետք է հաշվի առնել, որ նոր ԸՕ-ն ավելի ազատական է, ավելի բաց է, ու ավելի ներառական։ Կարծում եմ, որ ժամկետի սղությունը մեծ խնդիր չէ։ Բացի այդ, վերջին 20 տարիների ընթացքում ընդդիմությունը Հայաստանում պայքարում էր համամասնական ընտրական կարգի համար և ասել, որ քաղաքական ուժերը պատրաստ չեն լինի համամասնական ընտրակարգով ընտրությունների գնալ, կարող է առնվազն անարդար հնչել։ Չմոռանանք, որ Երևանի ընտրություններն անցել են համամասնական ընտրակարգով, ինչպես նաև մյուս երկու մեծ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, առանց բաց կամ փակ ռեյտինգային համակարգի, ուստի կուսակցություններն ավելի քան պատրաստ են նոր ընտրակարգով ընտրության։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:37 24/10/2018  |  ԼՐԱՀՈՍ«ՀՀ եւ ԵՄ-ի միջեւ խորհրդարանական համագործակցության պատմական նոր փուլի մեկնարկը տրված է». Արմեն Աշոտյան  
10:20 26/09/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն ու Յոհաննես Հանը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր
10:41 19/07/2018  |  ԼՐԱՀՈՍՓոխնախարար Քոչարյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը
15:53 17/05/2018  |  ԼՐԱՀՈՍԿայացել է արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ՀՀ-ԵՄ համագործակցության հերթական նիստը
14:57 15/03/2018  |  ԼՐԱՀՈՍԵՄ-ն շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին հանրային կառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում
15:30 09/03/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը և ԵՄ-ն երբեք ավելի մոտ չեն եղել, քան այսօր. Ֆեդերիկա Մոգերինի
12:11 24/01/2018  |  ԼՐԱՀՈՍԲրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ միջև Շարժունակության շուրջ գործընկերության երկրորդ բարձրաստիճան հանդիպումը
18:06 19/12/2017  |  ԼՐԱՀՈՍԵվրամիությունը մտադիր է ավելացնել Հայաստանին հատկացվող աջակցության չափը. Պյոտր Սվիտալսկի
09:29 24/06/2017  |  ՄամուլԻ՞նչ է անհրաժեշտ առանց վիզայի Եվրոպա մեկնելու համար. «168 ժամ»
23:04 19/06/2017  |  ՔաղաքականՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթուղթը կստորագրվի ԱլԳ առաջիկա գագաթնաժողովում

Արխիվ

[]