ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիքում հեղափոխություն չի լինելու, քանի դեռ մարզում կան իրենց ժողովրդական իշխանությունից հզոր համարող տնտեսական և քրեական ուժեր. Փաշինյան 10/24/2018 12:38 | Քաղաքական
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին՝ քվեարկության արդյունքները կապելով մարզում հին ընտրական համակարգի տրամաբանությունը գործի դնելու դեպքերի հետ: ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Կապանում տեղի ունեցած ընտրությունները ցույց են տվել, որ Սյունիքի մարզում հին ընտրական համակարգը, հին ընտրական մշակույթը կենսունակության ինչ-որ նշաններ է ցույց տալիս: «Ի՞նչ է սա նշանակում գործնականում: Սա նշանակում է, որ Սյունիքում գործող քրեական, քաղաքական և տնտեսական էլիտան, շարունակելով իր ձեռքում պահել շոշափելի լծակներ, կարողացել է կոնսոլիդացիա ապահովել և, ի վերջո, մարդկանց մի որոշակի հատվածի հին մշակույթի և արժեքների տրամաբանությամբ կամ ավելի ճիշտ հին մոդելների մոդիֆիկացված ձևերով նրանց ուղղորդել որոշակի քվեարկության՝ հասնելով իրենց համար ցանկալի արդյունքի»,- նշեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ լրագրողներն ու վերլուծաբանները միանշանակ ճիշտ են, որ այդքան մեծ ուշադրություն են դարձնում Կապանի ընտրություններին:
«Բայց նրանք սխալվում են մեծապես, երբ տեղի ունեցածը կապում են Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման հետ: Ընդհակառակը՝ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշումն էր կապված Սյունիքում հին համակարգի գոյության վերաբերյալ կառավարության համոզմունքի և ստացված տեղեկատվության հետ: Իմ համոզմունքը հետևյալն է՝ Սյունիքում հեղափոխություն չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ մարզում կան տնտեսական և քրեական ուժեր, որոնք մտածում են, որ իրենք ավելի հզոր են ու կարող, քան պետական, ժողովրդական իշխանությունը: Սյունիքում պետական իշխանությունը պետք է այլընտրանք չունենա, Սյունիքում պետք է հաստատվի անառարկելի և աներկբա պետական ժողովրդական իշխանություն:
Սա ոչ թե քաղաքական հիմնախնդիր է, այլ ազգային անվտանգության կարևորագույն հարց, որի մի շարք պարամետրերի անդրադարձել եմ հոկտեմբերի 19-ին Կապանում ունեցած ելույթում: 5 ամիսների ընթացքում ձևավորված իմ աներկբա համոզմունքն այն է, որ այս խնդիրը կկարողանա լուծել միայն ու միայն կառավարման մեծ փորձ, քաղաքական հին համակարգի գործունեության բոլոր մանրամասներին և նրբություններին ծանոթ այնպիսի մի մարզպետ, ով կկարողանա կասեցնել նաև իրավապահ համակարգի նկատմամբ հին տնտեսական և քրեական էլիտայի ազդեցությունը: Ինչպես ասում են՝ սա այն դեպքն է, երբ սեպը սեպով պիտի հանես: Ահա հենց սա էր Հայաստանի ոստիկանության պետի երկարամյա տեղակալ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման պատճառը: Եվ այդ որոշման հիմնական շարժառիթը ոչ թե Սյունիքում նոր դիկտատուրա հաստատելն է, այլ Սյունիքի հպարտ քաղաքացիների ազատությունների և իրավունքների երաշխավորումը, որը պարզապես անհնար կլինի առանց քրեական էլիտայի, տնտեսական էլիտայի անառողջ ազդեցությունները չեզոքացնելու: Եվ դա մի խնդիր է, որ մենք լուծելու ենք հստակ, վճռական և անառարկելիորեն»,- մանրամասնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
Նա հավելեց, որ այս ամենին ֆոնին բնական հարց կծագի՝ թե ինչո՞ւ այդ պարագայում իրենք ընդունեցին Կապանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները և դա համարեցին ժողովրդավարության հաղթանակ:
«Մենք դա արել ենք առաջին հերթին ցույց տալու համար մեր անկեղծությունը, որ մեր միակ նպատակը ժողովրդի իշխանությունն է, ժողովրդի ազատությունը: Ես ինքս ժամանակին տեսել եմ, թե ինչպես ընտրությունների արդյունքների կեղծումները հիմնավորում են բազմաթիվ պետական, ազգային և այլ նպատակներով: Այսինքն,մ երբեք ոչ մի ընտրություն չի կեղծվել այն պատճառաբանությամբ, որ մենք ատամներով պետք է պահենք իշխանությունը: Ես որպես լրագրող այդ բոլոր իրադարձությունները լուսաբանել եմ, միշտ էլ բերվում են պատճառներ: Ընդհուպ, ասում են՝ բա վա՞տ կլիներ, որ դարասկզբին այն ընտրություններով, որ Հիտլերն էր ընտրվել, եթե լիներ մի քաղաքական ուժ, որ այդ ընտրությունների արդյունքները բան աներ, բան կլիներ: Մենք չենք ուզում բան անել, որ բան լինի, մենք ուզում ենք անկեղծ երկխոսություն ունենալ մեր ժողովրդի հետ: Մենք ուզում ենք գործել բաց, թափանցիկ, հրապարակային: Մենք չենք կարող մեզ թույլ տալ չընդունել, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները ձևավորվել են ժողովրդի քվեարկության արդյունքում: Հանրային կարծիքի մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քվեարկողների մեծ մասը քվեարկել է իր անկեղծ: Հին ընտրական համակարգի տրամաբանությամբ քվեարկել է բացարձակ փոքրամասնությունը, որի պահվածքը, ցավոք, վճռական նշանակություն է ունեցել ընտրությունների վերջնական արդյունքների համար»,- ընդգծեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ տեղի ունեցած քվեարկության արդյունքներն ընդունել է, որ իրենք կարող են շարունակել անկեղծ երկխոսությունը հանրության հետ՝ նրան ավելի մանրամասնորեն և տեսանելի բացատրելով իրենց գործողություների մոտիվացիան, ի ցույց դնելով յուրաքանչյուր քաղաքացու քվեի վճռական և շրջադարձային նշանակությունը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի ավելի շոշափելի տեսնի, թե իր քվեարկությունը ինչպիսի արձագանքների և ազդեցությունների տեղիք է տալիս ողջ քաղաքական դաշտում և ողջ ներքաղաքական իրավիճակի վրա:
«Իմ ամբողջ քաղաքական գործունեությունը նվիրված է եղել սրան, որ ես փորձել եմ ամեն քաղաքացու ներկայացնել, համոզել, որ իր մի քվեն ամենավճռական գործոնն է, որ կարող է գոյություն ունենալ: Իմ երկարամյա քաղաքական գործունեության բանավեճը, երկխոսությունը մարդկանց հետ, այն է` եղել, որ մարդիկ ասել են՝ դե մենք մի ձայնով ի՞նչ ենք որոշում, իսկ ես փորձել եմ մարդկանց համոզել, որ, այո, ամեն ինչ կախված է ձեր մի ձայնից: Եվ հեղափոխությունը տեղի ունեցած այն ժամանակ, երբ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը մի պահ ընդունեց և գիտակցեց, որ այո, վճռական քաղաքական գործոնը իր, բացառապես քաղաքացու որոշումն է, թե ինչ պետք է տեղի ունենա: Եվ շատ կարևոր է, որ մենք կարողանանք այս տրամաբանությունը հստակ նկարագրել Հայաստանի քաղաքացիներին»,- մանրամասնեց Փաշինյանը:
Նա հատուկ շեշտեց՝ Կապանում տեղի ունեցած քվեարկությունը և դրա արդյունքներն օրինական են:
«Քվեարկության պաշտոնական արդյունքներն արտահայտում են մարդկանց ընտրությունը: Սակայն իմ քաղաքական դիրքորոշումն այն է, որ քրեական և տնտեսական էլիտան անառողջ ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա միայն այն բանի շնորհիվ, որ հեղափոխությունը դեռևս ոչ բոլորին է հասել, և ոչ բոլորն են զգացել ու գնահատել իրենց ազատությունը: Մեր խնդիրը կոնկրետ է և գործնական: Ազատությունը ողջ Հայաստանում, այդ թվում՝ Սյունիքում, պետք է ոչ թե լինի դեկլարացիա և հայտարարություն, այլ կիրառական գործիք, որից կարող է օգտվել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի: Եվ մեր քաղաքական խնդիրն է այդ ազատությունը բոլորի համար իրապես դարձնել հասանելի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը ուշադրություն հրավիրեց ևս մեկ հանգամանքի վրա: Նա հիշեցրեց, որ հեղափոխությունից Վալերի Օսիպյանի նշանակումը ոստիկանության պետի պաշտոնում և Արթուր Վանեցյանի նշանակումն ԱԱԾ տնօրենի պաշտոնում շատ մեծ աղմուկ բարձրացրեց, անհասկանալիության շատ մեծ դիսկուրս եղավ, բայց մեկ-երկու քննարկումից հետո թեման փակվեց: «Հունան Պողոսյանի դեպքում ֆեյսբուքյան և ոչ միայն ֆեյսբուքյան ալիքը բավական երկար տևեց, որովհետև ազնիվ, ընդունելի հարցադրումների ու մտահոգությունների ֆոնը Սյունիքում հաստատված որոշ քրեական և տնտեսական շրջանակներ հմտությամբ օգտագործեցին՝ օգտագործելով նաև իրենց ձեռքի տակ գտնվող, իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները, իրենց անվտանգության խնդիրն ապահովելու, Սյունիքում միահեծան և հակապետական իշխանություն պահպանելու և հաստատելու համար: Այս թեմային այսքան մանրամասն անդրադառնում եմ, որովհետև սա չափազանց կարևոր նշանակություն ունեցող ներքաղաքական դրվագ է: Մյուս կողմից որպես ժողովրդի պահանջով վարչապետ ընտրված մարդ, ես չեմ կարող թույլ տալ, որ մեր որոշումների հետ կապված որևէ տարընթերցում և այլաբանություն, որևէ սխալ մեկնաբանություն մեր մոտիվացիաների առումով չլինի: Մեր մոտիվացիաները պետք է մինչև վերջ բաց, անկեղծ, թափանցիկ տեսանելի լինեն մեր ժողովրդի համար»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ