Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ Արման Ծառուկյան 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

Սյունիքում հեղափոխություն չի լինելու, քանի դեռ մարզում կան իրենց ժողովրդական իշխանությունից հզոր համարող տնտեսական և քրեական ուժեր. Փաշինյան 10/24/2018   12:38  |  Քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին՝  քվեարկության արդյունքները կապելով մարզում հին ընտրական համակարգի տրամաբանությունը գործի դնելու դեպքերի հետ: ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Կապանում տեղի ունեցած ընտրությունները ցույց են տվել, որ Սյունիքի մարզում հին ընտրական համակարգը, հին ընտրական մշակույթը կենսունակության ինչ-որ նշաններ է ցույց տալիս: «Ի՞նչ է սա նշանակում գործնականում: Սա նշանակում է, որ Սյունիքում գործող քրեական, քաղաքական և տնտեսական էլիտան, շարունակելով իր ձեռքում պահել շոշափելի լծակներ, կարողացել է կոնսոլիդացիա ապահովել և, ի վերջո, մարդկանց մի որոշակի հատվածի հին մշակույթի և արժեքների տրամաբանությամբ կամ ավելի ճիշտ հին մոդելների մոդիֆիկացված ձևերով նրանց ուղղորդել  որոշակի քվեարկության՝ հասնելով իրենց համար ցանկալի արդյունքի»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ լրագրողներն ու վերլուծաբանները միանշանակ ճիշտ են, որ այդքան մեծ ուշադրություն են դարձնում Կապանի ընտրություններին:

«Բայց նրանք սխալվում են մեծապես, երբ տեղի ունեցածը  կապում են Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման հետ: Ընդհակառակը՝ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշումն էր կապված Սյունիքում հին համակարգի գոյության վերաբերյալ կառավարության համոզմունքի և ստացված տեղեկատվության հետ: Իմ համոզմունքը հետևյալն է՝ Սյունիքում հեղափոխություն չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ մարզում կան տնտեսական և քրեական ուժեր, որոնք մտածում են, որ իրենք ավելի հզոր են ու կարող, քան պետական, ժողովրդական իշխանությունը: Սյունիքում պետական իշխանությունը պետք է այլընտրանք չունենա, Սյունիքում պետք է հաստատվի անառարկելի և աներկբա պետական ժողովրդական իշխանություն:

Սա ոչ թե քաղաքական հիմնախնդիր է, այլ ազգային անվտանգության կարևորագույն հարց, որի մի շարք պարամետրերի անդրադարձել եմ հոկտեմբերի 19-ին Կապանում ունեցած ելույթում: 5 ամիսների ընթացքում ձևավորված իմ աներկբա համոզմունքն այն է, որ այս խնդիրը կկարողանա լուծել միայն ու միայն կառավարման մեծ փորձ, քաղաքական հին համակարգի գործունեության բոլոր մանրամասներին և նրբություններին ծանոթ այնպիսի մի մարզպետ, ով կկարողանա կասեցնել նաև իրավապահ համակարգի նկատմամբ հին տնտեսական և քրեական էլիտայի ազդեցությունը: Ինչպես ասում են՝ սա այն դեպքն է, երբ սեպը սեպով պիտի հանես: Ահա հենց սա էր Հայաստանի ոստիկանության պետի երկարամյա տեղակալ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման պատճառը: Եվ այդ որոշման հիմնական շարժառիթը ոչ թե Սյունիքում նոր դիկտատուրա հաստատելն է, այլ Սյունիքի հպարտ քաղաքացիների ազատությունների և իրավունքների երաշխավորումը, որը պարզապես անհնար կլինի առանց քրեական էլիտայի, տնտեսական էլիտայի անառողջ ազդեցությունները չեզոքացնելու: Եվ դա մի խնդիր է, որ մենք լուծելու ենք հստակ, վճռական և անառարկելիորեն»,- մանրամասնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նա հավելեց, որ այս ամենին ֆոնին բնական հարց կծագի՝ թե ինչո՞ւ այդ պարագայում իրենք ընդունեցին Կապանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները և դա համարեցին ժողովրդավարության հաղթանակ:

«Մենք դա արել ենք առաջին հերթին ցույց տալու համար մեր անկեղծությունը, որ մեր միակ նպատակը ժողովրդի իշխանությունն է, ժողովրդի ազատությունը: Ես ինքս ժամանակին տեսել եմ, թե ինչպես ընտրությունների արդյունքների կեղծումները հիմնավորում են բազմաթիվ պետական, ազգային և այլ նպատակներով: Այսինքն,մ երբեք ոչ մի ընտրություն չի կեղծվել այն պատճառաբանությամբ, որ մենք ատամներով պետք է պահենք իշխանությունը: Ես որպես լրագրող այդ բոլոր իրադարձությունները լուսաբանել եմ, միշտ էլ բերվում են պատճառներ: Ընդհուպ, ասում են՝ բա վա՞տ կլիներ, որ դարասկզբին այն ընտրություններով, որ Հիտլերն էր ընտրվել, եթե լիներ մի քաղաքական ուժ, որ այդ ընտրությունների արդյունքները բան աներ, բան կլիներ: Մենք չենք ուզում բան անել, որ բան լինի, մենք ուզում ենք անկեղծ երկխոսություն ունենալ մեր ժողովրդի հետ: Մենք ուզում ենք գործել բաց, թափանցիկ, հրապարակային: Մենք չենք կարող մեզ թույլ տալ չընդունել, որ ընտրությունների  պաշտոնական արդյունքները ձևավորվել են ժողովրդի քվեարկության արդյունքում: Հանրային կարծիքի մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քվեարկողների մեծ մասը քվեարկել է իր անկեղծ: Հին ընտրական համակարգի տրամաբանությամբ քվեարկել է բացարձակ փոքրամասնությունը, որի պահվածքը, ցավոք, վճռական նշանակություն է ունեցել ընտրությունների վերջնական արդյունքների համար»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ տեղի ունեցած քվեարկության արդյունքներն ընդունել է, որ իրենք կարող են շարունակել անկեղծ երկխոսությունը հանրության հետ՝ նրան ավելի մանրամասնորեն և տեսանելի բացատրելով իրենց գործողություների մոտիվացիան, ի ցույց դնելով յուրաքանչյուր քաղաքացու քվեի վճռական և շրջադարձային նշանակությունը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի ավելի շոշափելի տեսնի, թե իր քվեարկությունը ինչպիսի արձագանքների և ազդեցությունների տեղիք է տալիս ողջ քաղաքական դաշտում և ողջ ներքաղաքական իրավիճակի վրա:  

«Իմ ամբողջ քաղաքական գործունեությունը նվիրված է եղել սրան, որ ես փորձել եմ ամեն քաղաքացու ներկայացնել, համոզել, որ իր մի քվեն ամենավճռական գործոնն է, որ կարող է գոյություն ունենալ: Իմ երկարամյա քաղաքական գործունեության բանավեճը, երկխոսությունը մարդկանց հետ, այն է` եղել, որ մարդիկ ասել են՝ դե մենք մի ձայնով ի՞նչ ենք որոշում, իսկ ես փորձել եմ մարդկանց համոզել, որ, այո, ամեն ինչ կախված է ձեր մի ձայնից: Եվ հեղափոխությունը տեղի ունեցած այն ժամանակ, երբ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը մի պահ ընդունեց և գիտակցեց, որ այո, վճռական քաղաքական գործոնը իր, բացառապես քաղաքացու որոշումն է, թե ինչ պետք է տեղի ունենա: Եվ շատ կարևոր է, որ մենք կարողանանք այս տրամաբանությունը հստակ նկարագրել Հայաստանի քաղաքացիներին»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նա հատուկ շեշտեց՝ Կապանում տեղի ունեցած քվեարկությունը և դրա արդյունքներն օրինական են:

«Քվեարկության պաշտոնական արդյունքներն արտահայտում են մարդկանց ընտրությունը: Սակայն իմ քաղաքական դիրքորոշումն այն է, որ քրեական և տնտեսական էլիտան անառողջ ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա միայն այն բանի շնորհիվ, որ հեղափոխությունը դեռևս ոչ բոլորին է հասել, և ոչ բոլորն են զգացել ու գնահատել իրենց ազատությունը: Մեր խնդիրը կոնկրետ է և գործնական: Ազատությունը ողջ Հայաստանում, այդ թվում՝ Սյունիքում, պետք է ոչ թե լինի դեկլարացիա և հայտարարություն, այլ կիրառական գործիք, որից կարող է օգտվել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի: Եվ մեր քաղաքական խնդիրն է այդ ազատությունը բոլորի համար իրապես դարձնել հասանելի»,- ընդգծեց Նիկոլ  Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը ուշադրություն հրավիրեց ևս մեկ հանգամանքի վրա: Նա հիշեցրեց, որ հեղափոխությունից Վալերի Օսիպյանի նշանակումը ոստիկանության պետի պաշտոնում և Արթուր Վանեցյանի նշանակումն ԱԱԾ տնօրենի պաշտոնում շատ մեծ աղմուկ բարձրացրեց, անհասկանալիության շատ մեծ դիսկուրս եղավ, բայց մեկ-երկու քննարկումից հետո թեման փակվեց: «Հունան Պողոսյանի դեպքում ֆեյսբուքյան և ոչ միայն ֆեյսբուքյան ալիքը բավական երկար տևեց, որովհետև ազնիվ, ընդունելի հարցադրումների ու մտահոգությունների ֆոնը Սյունիքում հաստատված որոշ քրեական և տնտեսական շրջանակներ հմտությամբ օգտագործեցին՝ օգտագործելով նաև իրենց ձեռքի տակ գտնվող, իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները, իրենց անվտանգության խնդիրն ապահովելու, Սյունիքում միահեծան և հակապետական իշխանություն պահպանելու և հաստատելու համար: Այս թեմային այսքան մանրամասն անդրադառնում եմ, որովհետև սա չափազանց կարևոր նշանակություն ունեցող ներքաղաքական դրվագ է: Մյուս կողմից որպես ժողովրդի պահանջով վարչապետ ընտրված մարդ, ես չեմ կարող թույլ տալ, որ մեր որոշումների հետ կապված որևէ տարընթերցում և այլաբանություն, որևէ սխալ մեկնաբանություն մեր մոտիվացիաների առումով չլինի: Մեր մոտիվացիաները պետք է մինչև վերջ բաց, անկեղծ, թափանցիկ տեսանելի լինեն մեր ժողովրդի համար»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:28 22/10/2018  |  ԼՐԱՀՈՍԵրկրում այս պահին հակասահմանադրական վիճակ է. Արտակ Զեյնալյան
11:19 22/10/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը պատրաստ է դառնալ գործուն հարթակ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրային և տնտեսական հուսալի կապերի հաստատման համար. Նիկոլ Փաշինյան
10:25 20/10/2018  |  ՄամուլԾառուկյան-Փաշինյան հուշագրի պտուղները. նախկին պաշտոնյան վերադարձել է. «Ժողովուրդ»  
10:17 20/10/2018  |  ՄամուլՔննչականներում հրահանգվել է այսուհետ որեւէ գործի մասին ոչինչ չխոսել. «Ժողովուրդ»
09:46 20/10/2018  |  ՄամուլՃամբարափոխ են եղել. «Հրապարակ»
10:40 19/10/2018  |  ՄամուլՔՊ-ի «դռան» առջև լուրջ հերթ է. «Փաստ»
09:09 18/10/2018  |  ՄամուլՔՊ-ում և կառավարությունում ապագա ԱԺ նախագահի հարցն է քննարկվում. երեք թեկնածու կա. «Հրապարակ»
17:04 17/10/2018  |  ՔաղաքականԱրարատ Միրզոյանի համոզմամբ՝ գործադիրը պատրաստ է  տարբեր զարգացումների
15:13 17/10/2018  |  ՔաղաքականԲՀԿ-ն հավատարիմ է Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական պայմանավորվածությանը. Նաիրա Զոհրաբյան
17:28 13/10/2018  |  Քաղաքական«Երկրում իրական ընդդիմության կարիք կա». Էդուարդ Շարմազանով. 168.am

Արխիվ

[]