ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ հայ ժողովրդի հղած բոլոր մեսիջներն ու քննադատություններն ընկալված են 10/24/2018 13:46 | Քաղաքական
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ կառավարության հասցեին հնչող ցանկացած քննադատություն շատ ուղիղ ընկալվում է, վերլուծվում է, հետևություններ են արվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում: «Մենք չենք մտածում, որ մենք պետք է լինենք այնպիսի կառավարություն, որին ընդհանրապես չքննադատեն:
Դա բնական պրոցես է: Շատ են խոսում այն մասին, թե ո՞վ փորձ ունի, ո՞վ փորձ չունի: Մեզ քննադատում են անփորձների նշանակելու համար, և փորձառուներին նշանակելու համար, որովհետև ամեն քայլ, իհարկե, արժանի է քննադատության: Լավ է, որ քննադատում են: Բայց ես ուզում եմ մի բան ասել՝ այն, ինչ հիմա անում ենք և այն, ինչ արել ենք, դրա փորձը ոչ մեկ չունի, որովհետև այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, աշխարհի ոչ մի երկրում նախկինում երբեք տեղի չի ունեցել: Այսօր աշխարհում գոյություն ունեցող բոլոր համակարգերի ձևավորման համար կան գիտահետազոտական մանրամասն նկարագրված գրքեր, տեսություններ և այլն:
Այն, ինչ մենք արել ենք, դուրս է եղել բոլոր տեսություններից, այդ թվում, խոստովանենք, նաև մեր ընկալումներից: Եվ այն, ինչ մենք հիմա անում ենք դուրս է բոլոր ընկալումներից և ստանդարտներից: Սա է մեր հիմնական առաքելությունը, սա է, որ Հայաստանն ու հայ ժողովրդին առանձնահատուկ է դարձնում Երկիր մոլորակի վրա: Այնպես որ, թող որևէ մեկը չմտածի, որ ինքը ունի բավարար փորձ այն երկիրը, այն նոր Հայաստանը ստեղծելու համար, որը մենք պետք է ստեղծենք: Այն, ինչ մենք ուզում ենք անել, այն, ինչ արդեն արել ենք եզակի է, ունիկալ, և աշխարհոքւմ սրա փորձը չկա: Սա մի գործընթաց է, որի մեջով մենք պետք է անցնենք: Մենք առաջամարտիկ ենք այս հարցում և չպետք է վախենանք առաջամարտիկ լինել, որովհետև դա բարձրացնում է մեր ժողովրդի և պետության հեղինակությունն ամբողջ աշխարհում»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը, դիմելով հայ ժողովրդին, վստահեցրեց, որ նրանց բոլոր մեսիջներն ընկալված են, բոլոր քննադատություններն ընդունված են: «Ես ողջունում եմ քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչներին, այն լրատվամիջոցներին, որոնք խոշորացույցի տակ են առնում բոլոր պաշտոնյաների կյանքը, կենսագրությունը, ունեցվածքը, եկամուտները: Մենք երբեք ճշմարտությունից չենք վախենալու: Մենք միշտ համագործակցելու ենք նրանց հետ, ովքեր պայքարում են հանուն ճշմարտության՝ անկախ նրանից, թե այդ ճշմարտությունը մեզ համար դրական կլինի, թե բացասական: Մյուս կողմից ես հույս ունեմ, որ որևէ մեկը չի ցանկանում Հայաստանում տեսնել անողնաշար, անդեմ, անկարծիք, որոշումներ կայացնելու անընդունակ, ամեն քննադատությունից ճկվող, ամեն հարվածից քանդվող և նոկաուտի ենթարկվող կառավարություն:
Ես հույս ունեմ, որ ոչ մեկ չի ուզում այդպիսի կառավարություն ունենալ: Ամբողջ աշխարհում կան լավ կառավարություններ, վատ կառավարություններ, արդյունավետ ու ոչ արդյունավետ կառավարություններ, բայց յուրաքանչյուր պետության համար ամենամեծ աղետը թույլ կառավարությունն է: Ցանկացած երկրի համար ամենամեծ աղետը թույլ ղեկավարն ու իշխանությունն է: Մեր իշխանությունը երբեք չի լինելու թույլ, մեր իշխանությունը լինելու է սկզբունքային, այնտեղ, որտեղ պետք է, հարվածելու է, այնտեղ, որտեղ պետք է հարվածներ ստանա, ստանալու է այդ հարվածները և ամուր կանգնելու է ոտքերի վրա և մի միլիմետր չի շեղվելու ճշմարտությունից, ծառայությունից և առաքելությունից»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
Փաշինյանը նաև հավաստիացրեց, որ կոռուպցիայի հետ կոնկրետ առնչություններ ունեցած, կոռուպցիայի մեջ թաթախված որևէ պաշտոնյա չի կարող Հայաստանում իրենց իշխանության տարիներին որևէ պաշտոն զբաղեցնել: «Արյան հետ առնչություն ունեցած որևէ պաշտոնյա չի կարող տեղ զբաղեցնել իշխանության մեջ: Կառավարման անարդյունավետ օրինակ ցույց տված որևէ անձ չի կարող տեղ ունենալ իշխանության մեջ»,- ընդգծեց նա:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը