ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսի հետ 10/24/2018 20:37 | ԼՐԱՀՈՍ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ժնևում հանդիպել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսի հետ։ Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին՝ հոգևոր գործունեության 50-ամյակի առթիվ և առողջություն ու երկար տարիների ծառայություն մաղթել: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը:
«Հիսուն տարի է՝ նվիրված ծառայում եք մեր Առաքելական եկեղեցուն, մեր հայրենիքին ու ողջ հայ ժողովրդին»,- ասել է նախագահը` համոզմունք հայտնելով, որ Արամ Առաջինը դեռ շատ անելիք ունի, որովհետև Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը նրա ակտիվ գործունեության անհրաժեշտությունն ունեն ոչ միայն Անթիլիասում, Հայ Առաքելական եկեղեցու տարբեր օջախներում, այլև հայկական հարցերի դիվանագիտական ու քաղաքական լուծումների շրջանակում:
Նախագահը վստահություն է հայտնել, որ ինչպես 50 տարի առաջ, այնպես էլ այսօր և հետագա տարիներին Արամ Առաջին կաթողիկոսը նույն եռանդով, ոգով ու երիտասարդական ավյունով է ծառայելու եկեղեցուն, հայրենիքին և մեր ժողովրդին:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նշել է, որ իր հիսնամյա ծառայության մեջ հայրենիքը, հոգևոր, ազգային, մշակութային արժեքները, Հայ դատը մշտապես առանցքային են եղել: Արամ Առաջինն իր հերթին բարձր է գնահատել հանրապետության նախագահի ծառայությունը հայրենիքին: «Հայաստանի նախագահը, վարչապետը, հայրենիքին ծառայողները որոշ իմաստով առաքյալներ են՝ կոչումի գիտակցությունն ունեցող»: Վեհափառը ասել է, որ Հայաստանը յուրաքանչյուր հոգևորականի ծառայության մեջ առաջնային տեղ պետք է ունենա: «Վստահեցնում եմ, որ նույն հանձնառությամբ, առավել թափով պետք է շարունակեմ ծառայությունս Հայաստանին ու հայ ժողովրդին»,- նշել է Արամ Ա կաթողիկոսը:
Նախագահն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն անդրադարձել են առաքելական եկեղեցու դերին՝ այն համարելով ազգային ինքնության կարևորագույն սյուներից մեկը:
«Համաձայն եմ, որ եթե ունենք ազգային ինքնության, պետականության մի քանի կարևորագույն սյուներ, ապա առաջինը Հայ առաքելական եկեղեցին է, որը 700 տարուց ավելի փոխարինել է պետականությունը, պահպանել է մեր ազգային ինքնությունը, հավաքել է ժողովրդին իր շուրջը, օգնել է ժողովրդին չմոռանալ լեզուն, մշակույթը, ապրել հույսով ու այդ հույսը դարձնել առաքելություն՝ ունենալու սեփական անկախ պետությունն ու պետականությունը,-ասել է նախագահ Սարգսյանը:- Ինչպես նշեցիք՝ և պետական ծառայության մեջ ներգրավված անհատները, և եկեղեցու սպասավորներն առաքյալներ են, մարդիկ, ովքեր ունեն առաքելություն, և այդ առաքելությունն ունի տարբեր ճյուղեր: Դրանցից մեկին մենք հասել ենք՝ մեր պատմական Հայաստանի փոքր մասում ստեղծել ենք պետականություն, ընդ որում` ոչ թե մեկը, այլ երկուսը, սակայն առաքելությունը դրանով դեռ չի ավարտվելու: Առաքելությունները մեծ են, հետևաբար, շատ էական է, որ ոչ միայն մեր բոլոր հայրենակիցները հարգանքով լցվեն մեր երկու պետությունների՝ Հայաստանի և Արցախի հանրապետությունների հանդեպ, այլև հպարտությամբ լցվեն իրենց ազգային էության նկատմամբ, գնահատեն այն առաքելությունը, որը պետությունը և մեր ժողովուրդն ունեն, ու գնահատեն Առաքելական եկեղեցու դերը, որը մեր ազգային սյունն է»:
Արամ Ա կաթողիկոսի խոսքով՝ պետականության բացակայության պայմաններում եկեղեցին դարձել է մեր հոգևոր հայրենիքը, և եկեղեցի-պետություն հարաբերությունը, գործակցությունը միշտ սերտ է եղել . «Բնականաբար, յուրաքանչյուրն ունեն տարբեր դերակատարություններ, բայց, ի վերջո, դրանք մի կետում հատվում են: Այդ կետը ժողովուրդն է, հայրենիքը: Հետևաբար ես հավատում եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում հայրենիքի հետ եկեղեցու գործակցությունը պետք է լինի ամբողջական և անվերապահ: Հայրենիքը պատկանում է բոլորիս, և մենք հայրենիքի հզորացման առաջ պարտավորություն ունենք»:
Նախագահ Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կաթողիկոսին՝ իր նվիրումի համար:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ