ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարգևատրումներ Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ 10/23/2018 18:14 | ԼՐԱՀՈՍ
Հոկտեմբերի 22-ին Քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված Քրեակատարողական ծառայողի օրվան: Նիստին մասնակցում էին քրեակատարողական հիմնարկների պետերը և ծառայողներ: Մասնակիցներին դիմեց ՔԿԾ պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանը:Այս մասին տեղեկացանք՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
Նա մասնավորապես նշեց. «Գիտեք, որ 2018թ. հոկտեմբերի 4-ին Կառավարության որոշումով հոկտեմբերի 19-ը օրացույցում ամրագրվեց որպես Քրեակատարողական ծառայողի օր: Այդ օրը Հայաստանում անց էր կացվում ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստը, այդ իսկ պատճառով ամսի 19-ին ես գրավոր խոսքով շնորհավորեցի համակարգի ծառայողներին և վետերաններին: Այժմ ուզում եմ սրտանց շնորհավորել բոլորիս մեր մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթել քաջ առողջություն, արդյունավետ աշխատանք և երջանկություն:
Օրացույցում մասնագիտական օր ունենալը պատմական փաստ է և բարձր ու պարտավորեցնող գնահատական մեր ծառայողների կողմից իրականացվող բարդ ու կարևոր աշխատանքում: Հանրապետությունում ձևավորված նոր իրավիճակը յուրաքանչյուրիցս պահանջում է օրինական դաշտում անբասիր աշխատանք, նախաձեռնություն ու նվիրում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր մասնագիտությունը, աշխատանքը հասարակության շրջանում լինեն պահանջված և հարգված: Մեր ծառայողների զգալի մասն իրականում սրտացավորեն և բարձր պատասխանատվությամբ է վերաբերվում իր աշխատանքին: Ես անձնակազմերի հետ հանդիպման ժամանակ մշտապես ասել եմ, որ լավ աշխատանքն աննկատ չի մնա, որ մարդիկ կստանան իրենց արժանի, դրական գնահատականները, և այսօրվա մեր նիստը, դրա բովանդակությունն ասածիս վառ ապացույցն է: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և իմ հրամաններով լավագույնները խրախուսվել են, և ես այսօր պատիվ ունեմ խրախուսանքները հանձնել հասցեատերերին»:
Այնուհետև ծառայության ղեկավարը խրախուսվածներին հանձնեց պարգևներն ու խրախուսանքները. քրեակատարողական 2 ծառայող խրախուսանքի ձևով ստացավ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր, 3-ը՝ արտահերթ կոչում, 13 ծառայողի հայտարարվեց շնորհակալություն, ՀՀ ԱՆ նախարարի հրամանով 29 ծառայող ստացավ տարբեր աստիճանի «Անբասիր ծառայության համար», 3-ը՝ «Պատվավոր քրեակատարողական ծառայողի» կրծքանշաններ:
Նիստի տոնական մասի ավարտից հետո Ծառայության պետը ներկաների ուշադրությունը հրավիրեց ծառայողական բնույթի մի քանի կարևոր հարցերի վրա՝ հիմնարկի պետերից պահանջելով շարունակել իրականացնել ամենօրյա հսկողություն սննդամթերքի պահպանման, սննդի որակի և չափաբաժինների, ճաշարանի և պահեստի սանիտարահիգիենիկ վիճակի պահպանման, էլեկտրաէներգիայի սպառման, ջրի և գազի խնայողության, կադրերի հետ աշխատանքի, հաշվապահական հաշվառման, կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողով ներկայացվող նյութերի լիարժեքության և օբյեկտիվության նկատմամբ:
Հաջորդ կարևոր հարցը, որին անդրադարձավ Ա. Մխոյանը, հանցավոր ենթամշակույթի դեմ պայքարն էր: «Մեր համակարգում պետք է այն արմատախիլ արվի ամբողջությամբ, ազատազրկված ոչ մի անձ չպետք է օգտվի օրենքով չնախատեսված արտոնություններից», - նշեց Ա. Մխոյանը:
Ծառայության պետը կարևորեց նաև վատառողջ կալանավորված անձանց և դատապարտյալների հետ տարվող աշխատանքները՝ հանձնարարելով բժշկական ծառայությունների հետ համատեղ առողջական խնդիրներ ունեցող այն դատապարտյալներին, կալանավորված անձանց նկատմամբ, որոնց հիվանդությունները, համաձայն գործող կարգի, անհամատեղելի են ազատազրկման հետ, բացահայտել և կալանավորված անձանց մասով նյութերը ներկայացնել վարույթն իրականացնող մարմին, իսկ դատապարտյալների նյութերը՝ ՔԿԾ՝ հետագա ընթացքը որոշելու համար:
Կրկին շնորհավորելով ներկաներին՝ ՔԿԾ պետ Ա. Մխոյանն ասաց. «Ցանկանում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն արժանապատվորեն կրի համազգեստը, հասկանա և գնահատի քրեակատարողական ծառայողին ներկայացվող բարոյական արժեքները և պահպանի դրանք: Հաջորդ տարի համակարգի ստեղծման 100-ամյակն է, և մենք մեր աշխատանքով պետք է նվաճենք այն հավուր պատշաճի նշելու իրավունքը: Միաժամանակ շատ եմ ուզում, որ առայժմ չխրախուսված մեր ծառայողների մոտ առաջանա անկասելի ձգտում՝ արժանանալու խրախուսանքի, ուզում եմ, որ բոլոր ծառայողները ձգտեն հասնելու «Պատվավոր քրեակատարողական ծառայողի» կոչմանը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից