ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը Ալավերդու պղնձաձուլական գործարանին մեկ տարվա աշխատելու թույլտվությո՞ւն է տվել. 168.am 10/23/2018 11:31 | ԼՐԱՀՈՍ
Ինչպես տեղեկացրել էինք, երեկ կայացել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը, որի մասին դեռ հաղորդագրություն չի տարածվել:
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել կցկտուր լուրերից:
«Էլի անորոշությունը շարունակվում է, բայց, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ կառավարությունն իր քայլն արել է, բնապահպանական տույժը հանել է, մեկ տարվա աշխատելու թույլտվություն է տրվել»,- 168.am-ի հետ զրույցում ասել է պղնձաձուլական գործարանի աշխատակիցներից մեկը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանի բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցների հետ հանդիպել է Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը և հայտնել, որ Տիգրան Ավինյանի գրասենյակն անընդհատ կապի մեջ է պղնձաձուլարանի ղեկավարության հետ, և լուծումներ են փնտրվում՝ գործարանի աշխատանքը չդադարեցնելու նպատակով:
Իսկ հոկտեմբերի 22-ին «Վալլեքսը» հաղորդագրություն էր տարածել՝ ներկայացնելով Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքների կասեցման պատճառները:
«2018թ. հոկտեմբերի 19-ից կասեցվել են «Էյ-Սի-Փի» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքները (Ալավերդիում պղնձարտադրությունն իր 250-ամյա պատմության ընթացքում կանգ է առել չորս անգամ):
«Էյ-Սի-Փի» ընկերության գործունեության կասեցման պատճառները մի քանիսն են, որոնք ներկայացված են ստորև. 2017թ. հոկտեմբերի 1-ից, չնայած ծծմբային անհիդրիդի տարեկան 5,600 տոննա սահմանային թույլատրելի սահմանաչափի թույլտվությանը, Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումների ծավալը մթնոլորտ կազմել է տարեկան շուրջ 38,000 տոննա:
Վերոնշյալ արտանետումների դիմաց 2017թ. արդյունքներով Ընկերությունը ՀՀ Պետական բյուջե է վճարել 323 մլն ՀՀ դրամ, իսկ 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսների աշխատանքի արդյունքներով՝ 340 մլն ՀՀ դրամ: Նշված գումարների մի մասն օրենքով սահմանված կարգով վերադարձվել է հարակից համայնքներին՝ որպես բնապահպանական վնասների փոխհատուցում։
Ընդ որում, նշված արտանետումների պատճառը տեխնոլոգիական է, որի լուծման միակ տարբերակը խոշոր ներդրումներ պահանջող ժամանակակից տեխնոլոգիական պղնձաձուլական կոմբինատի կառուցումն է՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանի բազայի վրա: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018թ. օգոստոս ամսին Ընկերությունում իրականացրած ստուգման արդյունքում Ընկերությանը ներկայացվել է 380 մլն դր. լրացուցիչ տուգանքի ակտ, որը վերաբերում է 2015թ. հուլիսից մինչև 2018թ. հուլիս ընկած ժամանակահատվածի արտանետումներին: Նույն ակտի հիմքով տրված հանձնարարականով Ընկերությունից պահանջվում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 25-ը արտանետումների քանակը նվազեցնել 90%-ով:
Ներկա պահին պղնձաձուլարանում շահագործվող սարքավորումներով և տեխնոլոգիաներով հնարավոր չէ իրականացնել ծծմբային անհիդրիդի կորզում: Արտանետումների կորզումն իրականացնելու համար պահանջվում է պղնձաձուլական համալիրի ներսում քիմիական արտադրության ստեղծում:
Նկատի ունենալով մեր երկրում լեռնահանքային ու պղնձարտադրության առկա իրողությունները` «Վալլեքս» խումբը բազմիցս հայտարարել է, որ բնապահպանական առումով անվտանգ ժամանակակից պղնձարտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ է նոր գործարան, որի կառուցման ուղղությամբ ընթացել են բանակցություններ չինական <> ընկերության հետ: Չինական ծրագրով նոր գործարանի կառուցման ծրագիրը գտնվում է մշակման փուլում: Դրա կառուցումը հատկապես նպատակահարմար կլիներ իրականացնել Ալավերդու պղնձաձուլարանի տարածքում, որտեղ առկա են անհրաժեշտ բոլոր հարթակներն ու ենթակառուցվածքները:
Այս պահին կարող ենք ասել, որ չինական կողմի հետ բազմաթիվ հանդիպումների ու երկարատև բանակցությունների արդյունքում առկա է նոր պղնձաձուլական գործարանի ստեղծման ծրագրի իրագործման մասով դրական տեղաշարժ: Ընդ որում, վերոնշյալ բարդ ծրագրի իրականացման գործում էական է կառավարության դերակատարությունն ու իր լիազորությունների շրջանակներում աջակցությունը, որին միտված էլ կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ»,- գրված էր հաղորդագրության մեջ:
Անի Կարապետյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից