ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագիծը հապճեպությամբ և շտապողականությամբ ներկայացվել է ոչ միայն խորհրդարան, այլ նաև Վենետիկի հանձնաժողով. ՀՀԿ-ի հայտարարությունը 10/22/2018 14:24 | Ընտրական իրավունք
Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության հայտարարություն է տարածել։
«Հայաստանի Հանրապետության Կառավարությունը 2018 հոկտեմբերի 22-ին նախաձեռնել է արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նախագծի վերաբերյալ ՀՀԿխմբակցության դիրքորոշման ձևավորման վրա ազդելեն մի շարք գործոններ։
Ինչպես հայտնի է, հաջողված ընտրական բարեփոխումները պահանջում են լայն քննարկումներ, որպեսզի խրախուսվի ինչպես հանրության և քաղաքական ուժերի կողմից այդ բարեփոխումների ընթացքին մասնակցությունը, այնպես էլ նրանց կողմից բարեփոխումների վերջնարդյունքների ընդունումը։ Բոլոր քաղաքական ուժերի ներգրավումն է այն գրավականը, որն ապահովում է ընտրական օրենսգքի փոփոխությունների նկատմամբ կոնսենսուսը, սակայն այն, թե ինչպես կազմակերպվեցին նախագծի քննարկումները, և ի վերջո Ազգային ժողով դրա ներկայացումը, վկայում են այն մասին, որ կառավարությունը որդեգրել էր տրամագծորեն այլ քաղաքականություն։
Այսպես՝
· Ինչպես հիշում եք, Խորհրդարանում ձևավորվել էր չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, ընդ որում՝ «ԵԼՔ»խմբակցությունը ընդգրկում էր ներկայացուցիչներ այդ թվում նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Կարևոր է նշել, որ միջազգային չափանիշներով քննարկումների խորհրդարանական ձևաչափը համարվում է ընտրական օրենսդրության մշակման ամենաարդյունավետ եղանակը, իսկ մի շարք դեպքերում, օրինակ՝ ընտրակարգն որոշելի սպահանջվում է քաղաքական ուժերի լայն կոնսենսուս։ Դեռևս օգոստոսին խորհրդարանական աշխատանքային խումբը ամփոփել էր իր առաջարկները և ուղարկել կառավարություն։ Սակայն նույնիսկ բոլոր ուժերի համաձայնությամբ ներկայացված մի շարք կարևոր առաջարկներ ամբողջությամբ անտեսվեցին Կառավարության կողմից։
· Ընտրական օրենսգրքի նախագիծը պաշտոնապես ՀՀ Ազգային ժողով ներկայացվել է ընդամենը հոկտեմբերի 17-ին։ Դա նշանակում է, որ Ազգային ժողովի խմբակցությունները նախագծի վերջանական տարբերակին ծանոթանալու համար ունեին ընդամենը երկու լրիվ աշխատանքային օր։ Կառավարությունը պնդում է, որ նախնական տարբերակը երկու շաբաթ առաջ տեղադրված էր «e-draft» կայքում, սակայն ակնհայտ է, որ նախագծի նախնական տարբերակը էապես տարբերվում է Խորհրդարան ներկայացված տարբերակից։ Չմանրամասնելով բազմաթիվ բովանդակային փոփոխությունները՝ բավարար է միայն նշել, որ միասնական կայքում տեղադրված նախագիծը բաղկացած էր 87 հոդվածներից, իսկ վերջնականը՝ 69։
· Նախագիծը հապճեպությամբ և շտապողականությամբ ներկայացվել է ոչ միայն խորհրդարան, այլ նաև Վենետիկի հանձնաժողով։ Հանձնաժողով նախագիծը ներկայացվել է ընդամենը մի քանի օր առաջ։ Սա նշանակում է, որ Վենետիկի հանձնաժողովը պաշտոնական քննարկում անցկացնելու և եզրակացություն տալու հնարավորություն չի ունեցել։ Ըստ էության, առաջին անգամ Վենետիկի հանձնաժողովը զրկված է մինչև Ազգային ժողովի կողմից ընտրական օրենսգրքի նախագծի ընդունումը դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու և իր առաջարկների հիման վրա նախագծում փոփոխություններ ակնկալելու հնարավորությունից։ Չկա նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարծիքը:
· Նախագծով առաջարկվող կարգավորումները նախատեսվում է կիրառել առաջիկա արտահերթ ընտրությունների ժամանակ: Ընդհանուր առմամբ համաձայն լինելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարին, մենք բազմիցս դեմ ենք արտահայտվել այն հապճեպությանը, որով փորձ է արվում դրանք անցկացնել մինչև 2018 թվականի տարեվերջ: Գործադիր իշխանության ճնշումների ներքո ընտրությունները երկու ամսվա ընթացքում անցկացնելը կուսակցություններին զրկում է նոր ընտրական կարգավորումների ներքո վերդասավորվելու և մարտավարությունը վերանայելու հնարավորությունից: Այդպիսի մոտեցումը հակասում է միջազգային չափանիշներին։ Այսպես՝ Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ թեև ընտրական համակարգի փոփոխությունը չի կարող մեկնաբանվել որպես բացասական երևույթ, սակայն բացասական է դրա փոփոխությունը հենց ընտրություններից առաջ։ Պատճառն այն է, որ այդպիսի հապճեպությունը, նույնիսկ քաղաքական մանիպուլիացիաների բացակայության պարգայում, թողնում է տպավորություն, որ դրանք առկա են։ Դրանից խուսափելու համար Հանձնաժողովը առաջարկում է, որ եթե ընտրական օրենսգիրքը ենթարկվում է էական փոփոխության, ապա նոր համակարգը ուժի մեջ մտնի օրենքի ընդունումից առնվազն մեկ տարի անց: Դա վերահաստատել է նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահը իր հոկտեմբերի 19-ի հայտարարության մեջ՝ նշելով, մեկամյա ժամկետի պահպանման անհրաժեշտությունը կապված ընտրական համակարգում այնպիսի էական փոփոխությունների հետ, ինչպիսին է տարածքային ցուցակների վերացումը:
Վերոգրյալի հիման վրա Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ վերընշված հիմնավորումներով կողմ չէ ներկայացված նախագծին», - ասված է խմբակցության տարածած հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից