Թեմաներ
Ուրբաթ 01 / 10 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/10/2025   15:01 Արտաքին հետախուզական ծառայության կայացման ընթացքը բավարար եմ գնահատում. Քրիստինե Գրիգորյան 01/10/2025   14:58 Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը տարհանվել է 01/10/2025   14:49 ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Արտաքին հետախուզության ծառայության գործունեության վերաբերյալ օրենքի նախագծին 01/10/2025   14:44 Ռուս տիեզերագնացը Կալիֆոռնիայի սարսափելի հրդեհից կադրեր է հրապարակել՝ արված տիեզերքից 01/10/2025   14:41 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը՝ 35 լեզուներով թարգմանված 01/10/2025   14:38 Ռուբեն Ռուբինյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 01/10/2025   14:32 Մոխրացած տներից մարմիններ են գտնում. Կալիֆոռնիայում բնակիչները սկսել են ընդվզել նահանգային իշխանությունների դեմ 01/10/2025   14:26 Չեմ կարծում, որ խաղաղության գործընթացին կարող են խանգարել առկա իրավական վեճերը, հակառակը՝ իրավական վեճերի իմաստն խաղաղության հաստատումն է. Կիրակոսյան 01/10/2025   14:24 17-ամյա աղջկա մարմինը գտել են զուգարանում՝ մոտը էլեկտրոնային ծխախոտ. ողբերգական դեպք՝ Բուրյաթիայում 01/10/2025   14:23 Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ՄԻՊ Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով եղել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 01/10/2025   14:15 ՀՀ օրհներգի քառատողերի տեղերը կփոխվեն. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին 01/10/2025   14:06 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նախագահին 01/10/2025   14:03 Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Դանիելյան 01/10/2025   14:03 Պեսկովն ասել է, որ Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ առանց նախապայմանի 01/10/2025   13:56 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն» 01/10/2025   13:47 Լոս Անջելեսի շերիֆը հրդեհի հետեւանքները համեմատել է ատոմային ռումբի պատճառած վնասների հետ 01/10/2025   13:41 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են․ հրդեհն այլևս հետաքննվում է որպես հրկիզում 01/10/2025   13:36 Թալանել են լրագրողի տունը՝ գողացել ոսկեղեն, թանկարժեք իրեր. ահազանգ 01/10/2025   13:01 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում . կան տուժածներ 01/10/2025   12:49 Շիրակի մարզում. բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 վիրավոր 01/10/2025   12:39 Տարադրամի փոխարժեքները հունվարի 10 -ին 01/10/2025   12:30 Սա տիպիկ օրինակ է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում. Առաքելյան 01/10/2025   12:23 Պլաստիկ վիրահատությունից հետո 56-ամյա կնոջ մահվան հանգամանքները դեպքից ամիսներ անց դեռ չեն պարզվել 01/10/2025   12:19 Փաշինյանն իր ճաշակով որոշել է ու օրհներգի տողերի տեղը պիտի փոխվի, արդեն օրենք է խախտվել. Գեղամ Մանուկյան 01/10/2025   12:10 Մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին ավանդների փոխհատուցում կտրամադրվի 01/10/2025   12:05 Եվրախորհրդարանի պատգամավորը ողջունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ Հայաստանի կառավարության որոշումը 01/10/2025   11:58 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ 01/10/2025   11:54 Անհետ կորած զինծառայողների ծնողներից մի քանիսն ԱԺ-ում են՝ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպման 01/10/2025   11:44 ՊԵԿ-ը Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր 01/10/2025   11:41 Հիմնահատակ ավերված Փասադենան՝ Կալիֆոռնիայում մոլեգնած ուժգին հրդեհներից հետո 01/10/2025   11:26 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 01/10/2025   11:15 Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է. Վահե Հովհաննիսյան 01/10/2025   11:15 ԱԺ-ն սկսում է աշխատանքները. պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստը. ուղիղ 01/10/2025   10:52 ԵՄ-ից տվյալներով՝ 2018-ից ի վեր ՀՀ-ից դեպի ԵՄ օդային տրանսպորտով ուղևորահոսքը աճել է շուրջ 400 %-ով. Փաշինյան 01/10/2025   10:30 Մոսկվայից զգուշացրել են, որ չեն պատրաստվում այլևս «աչք փակել» Հայաստանի՝ եվրոպացիների հետ խորացող «խաղերի» վրա. Աբրահամյան 01/10/2025   10:21 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի 01/10/2025   10:06 Զգուշացում վարորդներին. Շիրակի մարզում, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում և Չարենցավան քաղաքում մառախուղ է 01/10/2025   10:04 Այրվել է ավտոմեքենա 01/10/2025   08:36 Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան փարթին . «Ժողովուրդ» 01/10/2025   08:33 Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» 01/10/2025   08:31 ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը. այն կքննվի առաջնահերթության կարգով. «Ժողովուրդ» 01/10/2025   08:28 218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» 01/09/2025   23:52 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/09/2025   23:43 ՑԱԽԱԼ-ը Գազայում ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի գումարտակի հրամանատարին 01/09/2025   23:29 Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով․ ՀՀ ԱԳՆ 01/09/2025   23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/09/2025   23:09 Ու էս խելքով էլ տղերքը «գեոպոլիտկա են խաղում» ու «գեոպոլիտիկա են վերլուծում»․ քաղաքագետ 01/09/2025   23:00 Տղամարդկանց բացատրել են ամանորյա տոներից հետո պոտենցիայի հետ կապված խնդիրների թաքնված պատճառը 01/09/2025   22:51 Հայաստանին նախազգուշացրել են ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքների մասին 01/09/2025   22:44 Բերման են ենթարկվել նախկին պատգամավոր «Հոկտեմբերյանցի Նովոյի» որդին և ևս մի քանի հոգի
01/09/2025   17:22 Ուշագրավ դեպք Աստղիկ բկ-ում․ ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» միամատոզ հանգույց․․․ 01/08/2025   20:49 Հրդեհը մոտենում է Գլենդելին. տեսանյութը՝ Գայանե Ասլամազյանի էջից 01/09/2025   19:35 Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով 01/08/2025   17:20 Փետրվարի 1-ից 100 դրամանոց տոմս չի լինելու. Սուրեն Գրիգորյան 01/08/2025   20:30 Կնոջս հետ հերթապահելով ենք քնում, որպեսզի ոստիկանությունից զանգելու դեպքում անմիջապես արթնացնենք երեխաներիին ու դուրս գանք. Մարկոսյան 01/09/2025   08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ» 01/09/2025   17:19 Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին 01/09/2025   17:02 Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան 01/08/2025   23:38 Բաքվում ջղագրգիռ են արձագանքել Արարատ Միրզոյանի հայտարարություններին ու փաստացի ապացուցել ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումները 01/08/2025   23:54 Ինչ է կատարվում Փասադենայում. իրավիճակը ներկայացնում է Հովհաննես Հալաջյանը 01/08/2025   20:04 Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը 01/08/2025   23:23 Հրդեհը շարունակվում է տարածվել, մի շարք ընտանիքներ տարհանվել են․ Արամ Ա-ն կապ է հաստատել Լոս Անջելեսի Հայոց Թեմի առաջնորդի հետ 01/09/2025   12:08 Մե՞նք ենք մեղավոր, որ թոշակները բարձրացրել ենք՝ 35 000 ա դարձել, ուրեմն ինչքան քիչ ա եղել. Փաշինյան 01/08/2025   17:01 Կալիֆոռնիայում բռնկված հրդեհը խնդիրներ է ստեղծել նաեւ հայաբնակ մի շարք բնակավայրերի համար. Հայկական կազմակերպությունները հայտարարություն են տարածել 01/09/2025   20:32 Արևելյան Հայաստանը այսօր Ադրբեջանի տարածքում գտնվող տարածքներն են՝ Շուշի մայրաքաղաքով. Իսագուլյան (Տեսանյութ) 01/09/2025   20:42 Սրբազանը կոչով դիմել է հայությանը 01/08/2025   23:16 Վրաստանում սուգ է 01/08/2025   16:13 Արգիշտի Քյարամյանի սանիկը դատական համակարգից վերադարձավ քննչական մարմին․ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ 01/09/2025   23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/08/2025   20:14 Կա՛մ քննիչն է ստում, կա՛մ Նիկոլ Փաշինյանը․ ինչ պատասխան է ստացել Հովիկ Աղազարյանի փաստաբանը

«Նոր պատվիրակությունը ժառանգություն չի ստանա հակահայկական ձևակերպումներով բանաձևեր». Արփինե Հովհաննիսյան. «Առավոտ» 10/20/2018   15:24  |  Հարցազրույց

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի վստահեցմամբ՝ ԵԺԿ խմբում կարողացել է կանխել Հայաստանի հարցով ոչ անաչառ տրամադրություններով համազեկուցողի նշանակումը: «Առավոտի» հետ զրույցում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության աշխատանքն է ամփոփում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

– Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն ըստ էության ոչ ոքի չի ներկայացնում: Արդարացվա՞ծ է վարչապետի այս տեսակետը՝ մանավանդ, որ Դուք ԵԽԽՎ-ի կողմից վերջին բանաձեւի ընդունումը ներկայացրիք որպես այս տեսակետի հակափաստարկ:

– Ես միշտ կարծել եմ, որ մտադրությունների մասին ամենալավը վկայում են գործողությունները, իսկ մեր պատվիրակության գործողությունները վկայեցին, որ նույնիսկ երկրի ղեկավարի ներքին լսարանի համար նախատեսված, սակայն արտաքին լսարանի համար վտանգավոր հաղորդագրություն պարունակող հայտարարության դեպքում էլ մենք չենք դադարել կատարել մեր աշխատանքը, այն է՝ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահը։

– Կնշե՞ք այն կարեւոր ձեռքբերումները, որոնք ունեցավ հայկական պատվիրակությունը Ձեր ղեկավարության տարիներին, եւ այն կարեւոր քայլերը, ինչ դեռ չեք հասցրել անել:

– Երբ ես դարձա ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, շատ էր արծարծվում այն թեման, որ հայկական պատվիրակության համար բավական բարենպաստ ժամանակներ են, քանի որ ադրբեջանական պատվիրակությունը հայտնվել էր կոռուպցիոն սկանդալների կիզակետում։ Սակայն փորձը ցույց տվեց, որ ադրբեջանցիները չեն խորշում օգտագործել յուրաքանչյուր առիթ հակահայկական բանաձեւեր անցկացնելու համար։ Սա նշանակում էր, որ ամեն վայրկյան մենք պետք է պահպանեինք մեր զգոնությունը։ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի՝ իմ մեկուկես տարվա գործունեության ընթացքում մեզ հաջողվել է յոթ բանաձեւերում ու զեկույցներում ոչ միայն բացառել հակահայկական ձեւակերպումները, այլեւ հասնել նրան, որ դրանցում տեղ գտնեն հայանպաստ ձեւակերպումներ: Միայն այս հոկտեմբերի նստաշրջանի ընթացքում ադրբեջանցիները ցանկանում էին հակահայկական ձեւակերպումներ ներառել երկու բանաձեւերում: Առաջինը վերաբերում էր չճանաչված պետություններում, այսպես կոչված՝ «գորշ գոտիներում» Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի մոնիթորինգային գործիքակազմի ներդրմանը։ Մենք ոչ միայն հասանք նրան, որ բանաձեւից դուրս բերվեցին Արցախին վերաբերող հակահայկական ձեւակերպումները, այլեւ բանաձեւը այնպես խմբագրվեց, որ դրան դեմ քվեարկեց միայն ադրբեջանական պատվիրակությունը։ Հաջորդ բանաձեւը «Միջուկային անվտանգությունը Եվրոպայում»-ն էր։ Բանաձեւում վերջին պահին ադրբեջանցիները ցանկանում էին ավելացնել Մեծամորի ատոմակայանի փակման վերաբերյալ դրույթ։ Սակայն նրանց այս փորձը եւս ձախողվեց։

– Ստրասբուրգում հանդիպե՞լ եք Լենա Նազարյանին, նրա այցը տարբեր կերպ մեկնաբանվեց: Լենա Նազարյանի այցելությունը Ստրասբուրգ կարո՞ղ է սկզբունքորեն փոխել ԵԽԽՎ-ի դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ:

– Այո, հանդիպել ենք տիկին Նազարյանի հետ։ Տիկին Նազարյանը այցելել էր ԵԽԽՎ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ եւ այդ հարթակում բարձրացնում էր իր կուսակցության դիրքորոշումը։ Ես չեմ կարծում, որ նրա այցելությունը սկզբունքորեն կփոխի ԵԽԽՎ դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ։ Այս կառույցի ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր պետության վերաբերյալ տեղեկատվություն ստացվում է ոչ թե մեկ աղբյուրից, այլ մի շարք աղբյուրներից՝ սկսած հասարակական կազմակերպություններից, վերջացրած քաղաքական բոլոր ուժերով։ Սա է պատճառը, որ մեկ անձի կամ մեկ քաղաքական ուժի դիրքորոշումը չի կարող էականորեն փոխել այն մոտեցումը, որ ԵԽԽՎ-ն ձեռք է բերում տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվության համադրմամբ։

– ՀՀ-ի հարցերով նոր զեկուցող կա: Այս փաստը ենթադրո՞ւմ է սկզբունքային փոփոխություն ԵԽԽՎ-ի դիրքորոշման մեջ եւ Հայաստանի մոնիթորինգային պարտավորությունների զեկույցում:

– Ես նոր համազեկուցողի նշանակումը համարում եմ այս նստաշրջանում մեր ձեռքբերումներից մեկը։ Այս առումով ԵԺԿ խմբում կարողացա կանխել Հայաստանի հարցով ոչ անաչառ տրամադրություններով համազեկուցողի նշանակումը։ Արդյունքում ԵԺԿ խմբի կողմից նշանակված նոր համազեկուցողն է սլովենացի Անդրեյ Շիրչելը, ինչը, կարծում եմ, կնպաստի, որ մոնիթորինգային հանձնաժողովի զեկույցը լինի առավել համակողմանի եւ հավասարակշռված։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:17 13/09/2018  |  ՄամուլԵթե ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը որոշել է դիմել մոնիտորինգային հանձնաժողովին, նշանակում է՝ ինչ-ինչ խնդիրներ է տեսնում ՀՀ-ում. «Հրապարակ»
11:23 12/09/2018  |  ԼՐԱՀՈՍԱրփինե Հովհաննիսյանն առաջարկել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը քննարկել ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում
17:42 03/09/2018  |  ԼՐԱՀՈՍԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը հայտարարում է մրցույթ
17:16 19/11/2016  |  ԼՐԱՀՈՍԵԽԽՎ համազեկուցողները դիտորդական առաքելությամբ կժամանեն Հայաստան
14:08 30/06/2015  |  ԼՐԱՀՈՍԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության հաջողությունը միասնական աշխատանքի արդյունք է. այն պետք է շարունակական լինի
12:04 12/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայկական կողմը պետք է դրա դեմ պայքարի և իր խնդիրները տանի առաջ. Թևան Պողոսյանը` ԵԽԽՎ-ի բանաձևի նախագծի մասին
17:03 27/06/2013  |  ԼՐԱՀՈՍԴին Շպիլման. Սաֆարովի գործին ՄԻԵԴ-ի գնահատականը միանշանակ կլինի իրավական
12:47 24/06/2013  |  ԼՐԱՀՈՍԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ստրասբուրգ
11:50 22/06/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴավիթ Հարությունյան. Ծախված մարդկանց հայտարարություններին պետք է հանգիստ վերաբերվել
11:37 19/06/2013  |  ԼՐԱՀՈՍՍտրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության առաջին միջոցառումը

Տեսանյութեր

12/25/2024   13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել Ադրբեջան

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]