ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որևէ մեկին զոռով մեր շարքերում չենք պահում, ով ուր գնում է, բարով գնա, ինչքան շուտ գնա, այնքան լավ․ Էդուարդ Շարմազանով. Factor.am 10/19/2018 12:25 | Հարցազրույց
Factor.am-ի հարցազրույցը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ
-Պարոն Շարմազանով, ըստ «Ժամանակ» թերթի՝ երեկ ՀՀԿ ԳՄ նիստին, այնուամենայնիվ, որոշում է կայացվել մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ հույս ունենալով, որ կարող եք գոնե լինել չորրորդ ուժը և ներկայացված լինել խորհրդարանում: Մոտավորապես հայտնի է նաև, թե ինչպիսի տեսք կունենա կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակը: Ըստ այդմ՝ ցուցակը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը:
– ՀՀԿ-ն դեռևս որոշում չի կայացրել, երբ որոշում կայացվի, կներկայացնենք, առավել ևս՝ որևէ ցուցակ չի հաստատվել ու քննարկվել ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ, ոչ էլ չորրորդ ու հինգերորդ տեղերի համար։ Եվ ամենակարևորը՝ եթե ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին, չի պայքարելու չորրորդ տեղի համար, եթե որոշենք մասնակցել՝ պայքարելու ենք շատ լուրջ մասնակցություն ապահովելու համար։ Մենք օլիմպիական սկզբունքով չենք մասնակցում, ասել ու ասում ենք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր միակ ընդդիմադիր ուժի հավակնորդն է։ Իրակա՛ն ընդդիմության։ Եվ երկրորդ՝ այդ հիմարությունները՝ ով որ համարն է, որ արդեն հաստատվել է, նման բան չկա, ես կտրականապես հերքում եմ։ Եվ, առհասարակ, նման բան չի քննարկվել։
-Ինչպե՞ս եք վերաբերում այն հեգնական կոչերին, թե շատ հետաքրքիր կլինի, որ ՀՀԿ-ն մասնակցի։
– Ես էլ ասել ու ասում եմ, որ Հանրապետական կուսակցությունը պետք է մասնակցի, ՀՀԿ-ն մեր երկրի ամենաառանցքային քաղաքական ուժն է և այսօր միակ ընդդիմության հավակնորդը։ Չկա այլ ուժ, եթե ՀՀԿ-ն չմասնակցի, կունենաք պառլամենտ՝ առանց ընդդիմության, պառլամենտ՝ սուտի ընդդիմությամբ։ «Ծառուկյան» դաշինքը կարող է լինել, «Լույսը», ՀԱԿ-ը և բոլորը կծափահարեն Նիկոլ Փաշինյանին։ Այս 6 ամիսների ընթացքում պարզ դարձավ, որ միակ ընդդիմադիր քաղաքական ուժը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է․ «սև ու սպիտակի» դեմ խոսել, տնտեսական քաղաքականության դեմ խոսել․․․ մենք Նիկոլ Փաշինյանի հետ խնդիր չունենք, մենք գաղափարական ընդդիմություն ենք: Դուք այլ ընդդիմություն, բացի Հանրապետականից, տեսնո՞ւմ եք։ Եվ, բնականաբար, խելքը գլխին յուրաքանչյուր մարդ, ով առաջնորդվում է պետության շահերով, հասկանում է, որ մեզ պետք է ոչ թե դեֆորմացված, այլ հավասարակշռված խորհրդարան։ Ի դեպ, այդ դեֆորմացված խորհրդարանը հետագայում բումերանգով հետ է գալու, խփի օրվա իշխանությունների ճակատին։ Որևէ խելացի մարդ կարո՞ղ է ասել, որ պետությանն ու երկրին անհրաժեշտ չէ իրական բազմակարծություն։ Ո՞վ է այսօրվա այլընտրանքը, ով՝ այսօրվա բազմակարծությունը.ՀՀԿ-ն, կա՞ այլ ուժ։
-Ինչպես եք գնահատում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ քաղաքական ռասիզմ չի լինելու։ Չի բացառվում, որ արտահերթ պահանջող որոշ ՀՀԿ-ականներ ևս հրավիրվեն ցուցակ։
-Որևէ մեկին զոռով մեր շարքերում չենք պահում, ով ուր գնում է, բարով գնա։ Ինչքան շուտ գնան, այնքան լավ։
– ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Մանվել Ղազարյանը հայտարարեց, որ լավ կլինի՝ ՀՀԿ-ն 5-10 տարի լռի, իսկ կուսակցությունն էլ վերադարձվի հիմնադիրների իրավահաջորդներին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Ե՛վ Աշոտ Նավասարդյանի ընտանիքը, և՛ Անդրանիկ Մարգարյանի, բոլորը հանրապետականներ են, և որևէ մեկը չի հեռացել։ Այնպես որ, ավելի լավ է՝ լռեն նրանք, ովքեր «Հանրապետականից» հեռացել են։ ՀՀԿ-ն իր ակունքներից երբեք չի հեռացել, եղել է ու մնում է Աշոտի, Անդրանիկ Մարգարյանի ու Վազգենի կուսակցությունը, ու դրա վառ ապացույցն այն է, որ երբ կգաք իմ սենյակ, պատին մեծ-մեծ կտեսնեք 3 առաջնորդների նկարները։ Եվ մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ կուսակցությունը գնալու ու շարունակելու է 3 առաջնորդների իրականացրած քաղաքականության ճանապարհով։ Իսկ շեղվել են նրանք, ովքեր ժամանակին պաշտոնի համար եկել են կուսակցություն, վարկաբեկել Աշոտի, Անդրանիկի ու Վազգենի անունը, միգուցե՝ վարկաբեկել մեր կուսակցությունը, իսկ այսօր մեծ հաջողությամբ հանգրվանել այլ քաղաքական դերակատարների ճամբարներում։ Խոսքը Մանվելի մասին չէ, Մանվելը ոչ մի ձևով ոչ մի տեղ չի հանգրվանել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում
Անի Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից