ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հունան Պողոսյանը նշանակվել է մարզպետ` ապահովելու համար Սյունիքի քաղաքացիների ազատությունը. Նիկոլ Փաշինյան 10/19/2018 19:15 | ԼՐԱՀՈՍ
Հունան Պողոսյանը մարզպետ է նշանակվել, որպեսզի ապահովի Սյունիքի քաղաքացիների ազատությունը: Այս մասին հոկտեմբերի 19-ին Կապանում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի հանրահավաքի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր Կապանում զբոսանքի ժամանակ մոտենում էին քաղաքացիներն ու ասում, որ այստեղ փորձ է արվում վերականգնել օլիգարխիական հին տրամաբանությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ ազատագրված Հայաստանի ողնաշարում այսպիսի երևույթները զարգանան: Երբ ես մտածել եմ Սյունիքի մարզպետի թեկնածուի մասին, իմ պատկերացումը եղել է հետևյալը, որ այդ մարդը պետք է լինի զինվորական բարձր կոչում ունեցող մարդ, որ կարողանա դիմակայել այդ երևույթների դեմ: Ես կանգ եմ առել Հունան Պողոսյանի թեկնածության վրա: Ոչ մի գաղտնիք չկա` ով է Հունան Պողոսյանը, ով եմ ես: Վերջին անգամ մենք հանդիպել ենք փշալարերից այն կողմ, պարոն Պողոսյանը ինձ նստեցրեց մեքենա, ուղարկեց հիվանդանոց: Այսօր հարցեր են հնչում, ասում են Հունան Պողոսյանը բարձրաստիճան ոստիկան էր` բարիկադի հակառակ կողմում: Այդ նույն քննադատությունները հնչում էին այն ժամանակ, երբ ես ՀՀ ոստիկանապետ նշանակեցի Վալերիյ Օսիպյանին, նույնը՝ երբ ԱԱԾ տնօրեն նշանակեցի Արթուր Վանեցյանին: Երբ մենք քայլում ենք փողոցով, մարդիկ նրանց ողջունում ու շնորհակալություն են հայտնում: Պարոն Պողոսյան, հույս ունեմ, որ հաջորդ անգամ, երբ զբոսնենք, նույնը կլինի նաև Կապանում ու ամբողջ Սյունիքում: Հանձնարարել եմ մարզպետին` ապահովել լիարժեք օրինականությունը, ապահովել նոր ներդրողների համար պայմաններ, ապահովել, որ յուրաքանչյուր ներդրում դառնա իրականություն, ամենակարևորը` ապահովել Սյունիքի քաղաքացիների ազատությունը կրիմինալ և որևէ այլ ճնշումներից: Հունան Պողոսյանը պետք է ապահովի ժողովրդի ապահովությունը, որովհետև նա նշանակված է ժողովրդի կառավարության կողմից, ու այլ կերպ լինել չի կարող»,- նշեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև 2013թ.-ին Շանթ Հարությունյանի ու Հունան Պողոսյանի մասին իր հայտարարությանը: Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ հայտարարել էր, որ Հունան Պողոսյանը Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնություն է գործադրել:
«Ես գիտեմ, բոլորս գիտենք, որ 2013թ.-ին եղել է իմ կողմից հայտարարություն՝ իմ բարեկամ Շանթ Հարությունյանի հետ տեղի ունեցածի կապակցությամբ: Ես անհարմար վիճակում էի նաև այն ժամանակ, երբ, հիմնվելով Հարությունյանի խոսքերի վրա, հայտարարություն արեցի, հետո Շանթ Հարությունյանը չհաստատեց իմ խոսքերը: Հիմա էլ է անհարմար իրավիճակ, որովհետև նա մինչև հիմա չի հաստատել: Ես միջնորդել եմ, որպեսզի իրավապահ մարմինները նորից հնարավորություն գտնեն քննելու այդ գործը: Ես չգիտեմ, թե ինչ է եղել, բայց ուզում եմ նաև ասել, որ որպես ՀՀ վարչապետ հարց եմ տվել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին այդ միջադեպի կապակցությամբ ու ստացել եմ պատասխան, որն ինձ բավարարել է, մնացածը թող քննությունը պարզի, որովհետև ՀՀ-ում բոլորը հավասար են օրենքի առաջ»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում չկան ու չեն լինելու արտոնյալներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից