Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Նոր օրինագծով արգելված վայրերում ծխելու տուգանքները կանխարգելող նպատակ ունեն. Արսեն Թորոսյան 10/18/2018   15:50

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը շեշտում է, որ «Ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծով նախատեսված տուգանքների նպատակը ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ ծխելը կանխարգելելը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարը, անդրադառնալով դիտարկմանը, թե նախագծով նախատեսված տուգանքները բարձր են,  ընդգծեց, որ տուգանքի չափն էական չէ:

«Նպատակը ոչ թե մարդուն տուգանելն է, այլ ստիպելը, որ չխախտի օրենքը: Նպատակը ծխելը կանխարգելելն է: Ծխախոտն այն ռիսկի հիմնական գործոնն է, որը բերում է մահացության երկու պատճառներին՝ սրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ: Եթե մենք ցանկանում ենք ունենալ ցածր մահացություն այս հիվանդություններից, մենք պետք է պայքարենք դրա ռիսկի գործոնի դեմ: Մեր գործողությունները պետք է դիտել միայն դրա շրջանակներում»,- ասել է Թորոսյանը:

Անդրադառնալով հարցին, թե օրենքի ընդունումից հետո ինչպե՞ս են վերահսկելու, որպեսզի կանխեն չնախատեսված վայրերում ծխելու դեպքերը, Թորոսյանը պատասխանեց, որ վերահսկելու են այնպես, ինչպես վերահսկվում են բազմաթիվ կանոններ մեր առօրյա գործունեության մեջ: «Հիմա էլ կինոթատրոններում, մշակութային օբյեկտներում, դպրոցներում, հիվանդանոցներում ծխելը չի թույլատրվում: Նախագծով մենք ընդլայնում ենք ցանկը, սահմանափակում ենք այն վայրերը, որտեղ կարելի է ծխել»,- մանրամասնեց Արսեն Թորոսյանը:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ցանկանում են այնպես անել, որ մարդիկ քիչ հիվանդանան: Նա շեշտեց, որ կօգնեն այն մարդկանց, ովքեր ցանկանում են թողնել ծխելը, բայց չեն կարողանում:

Արսեն Թորոսյանը հավելեց, որ օրենքի նախագծի հետ կապված հարցեր կան, որոնց իրենք պարբերաբար պատասխանում են ու կպատասխանեն՝ հույս հայտնելով, որ այն համերաշխության մթնոլորտում կընդունվի Ազգային ժողովի կողմից:

«Ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծով մի շարք սահմանափակումներ ու արգելքներ են նախատեսվում: Ոլորտին առնչվող օրենսդրական այլ փոփոխությունների նախագծերով էլ առաջարկվում է ծանրացնել տուգանքները:

Նոր օրենքի ընդունումից հետո ծխելն արգելված կլինի փակ եւ կիսափակ հանրային տարածքներում, այդ թվում՝ շքամուտքերում, աշխատանքային տարածքներում՝ անկախ սեփականության ձեւից, բուժհաստատություններում, ուսումնական հաստատություններում, մանկապատանեկան մարզական կազմակերպությունների տարածքներում, երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում եւ խաղային պուրակներում, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում (բացառությամբ այն հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ), բնության հատուկ պահպանվող տարածքներում, հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ, hյուրանոցային տնտեսության օբյեկտների տարածքներում եւ այլն:

Տուգանքների առավելագույն շեմը 800 հազար դրամն է: Այդքան նախատեսված է ծխախոտային արտադրատեսակներ գովազդելու դեպքում: Տույժի կենթարկվի գովազդատուն: Տվյալ ապրանքի նմուշների անվճար իրացումը կպատժվի 100 հազար դրամի չափով:

Հասարակական տրանսպորտում ծխելու համար (բացառությամբ, ջրային եւ երկաթուղային տրանսպորտում այդ նպատակով առանձնացված հատուկ տարածքների), անձը կտուգանվի 50 հազար դրամով: Oդանավակայաններում (բացառությամբ ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների), ճոպանուղիների, երկաթուղու եւ մետրոպոլիտենի կայարանների, ավտոկայարանների, ավտոկայանների փակ տարածքներում, ուղեւորների սպասարկման համար նախատեսված տարածքներում, տրանսպորտի կանգառների ծածկերի տակ ծխելու համար նույնպես անձը կտուգանվի 50 հազար դրամով: Մասնավոր տրանսպորտային միջոցի վարորդն ընթացքի ժամանակ ծխելու համար կտուգանվի 10 հազար դրամով: Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելու համար առավել մեծ տույժ կնախատեսվի՝ 50 հազար դրամ:  

Ծխախոտային արտադրատեսակների վաճառքի կանոնների խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում 100 հազար դրամի չափով, այդ թվում՝ անչափահասներին վաճառելը: Զեղչ կիրառելն, օրենքի նախագծով, առավել ծանր «հանցանք» է համարվում եւ դրա համար նախատեսվող տույժը 200 հազար դրամ է: Նույնքան տուգանք կկիրառվի վաճառասրահներում դրանք ցուցադրելու համար:

Իսկ եթե վերը նշված տարածքներում ու շինություններում՝ առողջապահական ու կրթական հաստատություններ, աշխատանքային տարածքներ եւ այլն, խախտվեն ծխելն արգելող կանոնները, ապա ֆիզիկական անձանց դեպքում նախատեսվող տուգանքը 50 հազար դրամ է, պաշտոնատար անձանց դեպքում՝ 200 հազար:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:53 20/04/2018  |  ԱնցուդարձԾխելու հետևանքով առաջացող հիվանդություններից Թուրքիայում օրական 300 մարդ է մահանում
11:45 30/03/2018  |  ԱռողջությունԾխախոտի ծխի ազդեցության սահմանափակման հայաստանյան մոտեցումը համահունչ է եվրոպականին
18:10 07/02/2018  |  ԼՐԱՀՈՍՓորձել ենք շարժվել ծխելը վերացնելու ճանապարհով. նախարարն՝ արգելված վայրերում ծխելու համար նախատեսվող բարձր տուգանքների մասին
12:47 07/02/2018  |  ԼՐԱՀՈՍԾխելու համար առաջարկվող տուգանքներն անթույլատրելի բարձր են․ Պաշտպան
10:32 07/02/2018  |  ՄամուլԾխելու մասին օրենքում փոփոխություննե՞ր կարվեն. ՀՀԿ-ականները դժգոհ են. «Ժողովուրդ»
09:07 31/01/2018  |  ՄամուլԾխելու դեմ պայքարի վնասները. «Ժողովուրդ»
16:34 12/10/2017  |  ԼՐԱՀՈՍԾխելու արգելք հանրային վայրերում, ծխախոտի վաճառքի սահմանափակում
14:49 15/06/2017  |  ԼՐԱՀՈՍԾխելու դեմ ծրագիրը ներկայացվելու է հոկտեմբերին. Ալթունյան
17:23 24/10/2015  |  Անցուդարձ21-րդ դարում ծխելու հետևանքով աշխարհում մեկ միլիարդ մարդ կմահանա
13:11 29/03/2014  |  ԱռողջությունՀասարակական վայրերում ծխելու արգելքը նվազեցրել է վաղաժամ ծննդաբերությունների քանակը

Արխիվ

[]