ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք քաղաքական այս իրավիճակում պետք է մշտական երկխոսության մեջ լինենք. Նիկոլ Փաշինյանը Դաշնակցության հետ քննարկել է ներքաղաքական իրավիճակը 10/16/2018 17:51 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Արդեն քննարկումների նոր փուլն է և ուրախ եմ այս առիթի համար: Շատ եմ կարևորում այս երկխոսությունը և ուզում եմ ասել, որ բարձր եմ գնահատում ՀՅԴ-ի գործունեությունն ու դերը մեր ժամանակակից քաղաքական կյանքում: Հույս ունեմ, որ մեր խոսակցությունները, քաղաքական գործընթացները և քաղաքական իրավիճակը կընթանան համագործակցության շարունակության տրամաբանությամբ և, իհարկե, մենք պատրաստ ենք անելու ամեն ինչ դրա համար: Համոզված եմ, որ նաև ձեր ընկալումն է այդպիսին: Մենք քաղաքական այս իրավիճակում պետք է մշտական երկխոսության մեջ լինենք, քննարկենք խնդիրները: Ես չեմ ուզում ասել, որ մենք հույս ունենք, որ խնդիրներ չենք ունենա, դա ընդհանրապես լավ ռեժիմ չէ որևէ ժողովրդավարական երկրում, ուղղակի պետք է հուսալ, որ բոլոր խնդիրները հնարավոր կլինի քննարկել փաստարկների, երկխոսության և քաղաքական իրավիճակի հաշվառման և երկրի պետական ու ազգային շահերի, ժողովրդի շահերի տրամաբանության տեսանկյունից: Ուրախ եմ այս հանդիպման համար և շնորհակալ եմ նաև ձեր պատրաստակամության համար»:
Իր հերթին, Արմեն Ռուստամյանն ասել է. «Մենք ևս շնորհակալ ենք պարոն վարչապետ, բնականաբար, Դաշնակցությունն այն կուսակցությունն է, որ անկախ նրանից, թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան ներքաղաքական առումով, մենք հստակ ունենք մեր գաղափարներն ու քաղաքական դիրքորոշումները, որոնք անփոփոխ են մնալու: Մենք վստահ ենք, որ ի շահ մեր երկրի առջև կանգնած թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերների լուծման, անկախ հետագա որևէ դասավարումից՝ մենք միևնույն է պետք է շարունակենք միմյանց հետ համագործակցել ի շահ մեր երկրի, մեր պետության: Այդ առումով, Դաշնակցության լիարժեք աջակցությունը միշտ եղել է և կլինի: Իսկապես, շատ կարևոր է, որ այս փուլում մենք կարողանանք բոլոր խնդիրները լուծել փոխադարձ հարգանքով, միմյանց տեսակետները լսելով, համադրելով, որովհետև առողջ համագործակցությունը ենթադրում է նաև որոշակի հարցերի հետ կապված քննարկումներ, ինչու ոչ՝ բանավեճեր: Վստահ եմ, որ արդյունքում կարող ենք հանգել ընդհանուր հայտարարի, որովհետև մեր նպատակն իսկապես նույնն է: Մենք հենց սկզբից այս նոր իրադարձություններին, հեղափոխությանը, որ տեղի ունեցավ Հայաստանում, շատ մեծ արժևորում ենք տվել և իսկապես համարում ենք, որ հեղափոխությունն ունի փուլեր, որ պետք է անցնի: Մեզ համար մերժման փուլը նույնպես շատ կարևոր էր, որը ենթադրում էր մերժել անցյալի բոլոր բացթողումները, սխալները: Պետք է կարողանալ վերադասավորվել և անցնել արագ կառուցման և այդտեղ մեր ամբողջական աջակցության վրա Դուք կարող եք միշտ հույս ունենալ»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան