ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ վարչապետը փայլուն է որակում հայ-կանադական հարաբերությունները և դրանք ավելի ամրապնդելու հույս հայտնում 10/13/2018 12:08 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց Երևանում Կանադայի վարչապետի հետ ունեցած բանակցությունների վերաբերյալ: ՀՀ վարչապետը ողջունեց Կանադայի վարչապետի այցը Հայաստանի Հանրապետություն:
«Պարոն Թրյուդոն Կանադայի առաջին վարչապետն է, որ պաշտոնական այցով այցելում է Հայաստան: Սա, ըստ էության, պատմական իրադարձություն է, և ես հույս ունեմ, որ այս իրադարձության արդյունքում մեր հարաբերություններում պատմական զարգացումեր կլինեն: Մենք քննարկեցինք մեր հարաբերություններին և միջազգային կյանքին վերաբերվող հարցերի լայն շրջանակ: Այդ բանակցությունները երեկվանից էին սկսվել, երբ պարոն վարչապետի հետ դեմ առ դեմ հանդիպում ենք ունեցել և քննարկել ենք և ներհայաստանյան, և միջազգային և տարածաշրջանային կյանքին վերաբերվող հարցեր:
Եվ ուրախ եմ արձանագրել, որ բազմաթիվ հարցերի վերաբերյալ, և, ըստ էության, բոլոր հարցերի վերաբերյալ մենք ունենք ընդհանուր պատկերացումներ: Կանադայի վարչապետը լավ տեղեկացված է ներհայաստանյան իրադարձություններից, և ես ուրախ եմ, որ մենք ունենք պարոն Թրյուդոյի նման հեղինակավոր քաղաքական գործչի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության և օրենքի իշխանության զարգացման գործում: Որևէ կասկած չկա, որ Հայաստանի կառավարությունը և ժողովուրդն ամուր հենված են ժողովրդավարական արժեքների վրա և մենք այդ ճանապարհով հստակ քայլերով գնալու ենք առաջ»,- նշել է վարչապետը:
Անդրադառնալով Հայաստան-Կանադա հարաբերություններին՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այստեղ ունենք շատ լավ մթնոլորտ:
«Մենք հստակ ձևակերպեցինք խնդիր, որ անհրաժեշտ է այդ լավ մթնոլորտը վերածել լավ գործերի, որպեսզի ավելի շոշափելի համագործակցություն տեղի ունենա մեր երկրների կառավարությունների, գործարար շրջանակների միջև: Պարոն վարչապետի հետ խոսեցինք նաև մարդկային կապերի ամրապնդման կարևորությունից, որովհետև երկրների հարաբերություններն առաջին հերթին մարդկանց հարաբերություններն են:
Եթե այդ տեսակետից գնահատենք իրավիճակը, կարող ենք ասել, որ Հայաստանի և Կանադայի հարաբերությունները փայլուն են, որովհետև այս ընթացքում մենք մի քանի անգամ հանդիպելու առիթ ենք ունեցել պարոն Թրյուդոյի հետ, և կարող եմ ասել, որ ես իրեն այս հանդիպումների արդյունքում համարում եմ լավ ընկեր, լավ բարեկամ ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, ինչը հայտնի կարգավիճակ էր նաև մինչ այս հանդիպումները, նաև անձամբ իմ ընկերն ու բարեկամը: Ես ցանկանում եմ նաև իմ հիացմունքը հայտնել պարոն Թրյուդոյի անցած քաղաքական ճանապարհի և այն գործունեության համար, որ նա իրականացնում է իր երկրում և բազմաթիվ մարդկանց, երիտասարդների ոգեշնչում է լավատեսության ոչ միայն իր երկրում, այլ ամբողջ աշխարհում:
Փաշինյանը հույս հայտնեց, որ Կանադայի վարչապետի հետ հանդիպելու և խոսելու բազմաթիվ առիթներ կունենա:
«Հույս ունեմ, որ այդ շփումները իսկապես կոնկրետ արդյունքներ կբերեն մեր տնտեսական, քաղաքական, մշակութային կապերի խորացման համար»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ