Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

Երևանում շարունակվել են Հայաստանի և Կանադայի վարչապետների բարձր մակարդակի բանակցությունները 10/13/2018   16:39  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի միջև բարձր մակարդակի բանակցությունները շարունակվել են հոկտեմբերի 13-ին` պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջույնի խոսքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Պարոն վարչապետ, Ձեր այցը Հայաստանում շատ մեծ հետաքրքրություն և լավ տրամադրություն է առաջացրել: Հույս ունեմ, որ բանակցությունների արդյունքում կկարողանանք այս լավ տրամադրությունը վերածել կոնկրետ լավ գործերի և պայմանավորվածությունների: Կարող ենք ասել,  որ այս ընթացքում շատ լավ մթնոլորտ և տրամադրություն է մեր հարաբերություններում: Հիմա կարիք կա իսկապես այդ տրամադրությանը համապատասխան գործեր, ծրագրեր, նախագծեր իրականացնել և համագործակցությունը դնել ավելի շոշափելի հիմքերի վրա, ավելի շոշափելի արդյունքներ արձանագրել: Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայաստան: Մենք Ձեզ ընկալում ենք` որպես լավ բարեկամ, լավ ընկեր ու հույս ունեմ, որ այդպես էլ Դուք եք ընկալում մեր երկիրը, մեր կառավարությունը»:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նշել է. «Շնորհակալություն Նիկոլ, իսկապես փոխադարձ են այդ զգացմունքները Հայաստանի և Կանադայի միջև: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ և Հայաստանի ժողովրդին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը փայլուն և արտակարգ անցկացնելու համար: Հեշտ բան չէ նման միջազգային միջոցառում կազմակերպելը, իսկապես այն արտակարգ բարձր մակարդակով անցկացվեց: Մեր զրույցներում անպայման կփորձենք հասնել նրան, որպեսզի դյուրացնենք մեր ժողովուրդների միջև շփումները, որպեսզի հնարավորինս հեշտացվի նաև օդային հաղորդակցությունը, որպեսզի նպաստավոր միջավայր ստեղծվի ներդրումների համար, որպեսզի կարողանանք սատարել ձեռնարկատերերին, տնտեսության զարգացմանը՝ այդ ամենը բերելով ավելի մեծ բարգավաճման, ինչպես նաև ուշադրություն դարձնենք քաղաքական ասպարեզում և ժողովրդավարության ճանապարհին ձեր հաջողություններին ևս: Եվ ես ակնկալում եմ Ձեզ հետ արգասաբեր աշխատանք»:

Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական հարաբերությունների օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Քաղաքական, տնտեսական, գործարար, մշակութային, հումանիտար և մի շարք այլ ոլորտներում կապերն ակտիվացնելու համատեքստում երկու երկրների վարչապետները նախ և առաջ կարևորել են Հայաստանի և Կանադայի միջև օդային հաղորդակցության դյուրացումը և կոնկրետ քայլերի ձեռնարկումը: Այդ նպատակով կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հանձնարարել պատասխանատու գերատեսչություններին՝ բանակցություններ սկսել հարցի շուրջ  և ներկայացնել կոնկրետ առաջարկությունների փաթեթ:

Հայաստանի վարչապետը Կանադայի վարչապետին է ներկայացրել ՀՀ տնտեսությունը զարգացնելու, տնտեսական կառուցվածքը փոխելու, կոռուպցիան վերացնելու ուղղությամբ կատարվող քայլերը և բարեփոխումները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է մեր երկրի տնտեսությունում օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ և պատրաստ է օժանդակել տնտեսական գործունեություն ծավալելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր գործարարի հետևյալ 2 նախապայմանը հարգելու դեպքում՝ գործունեությունն իրականացնել օրենքին համապատասխան և վճարել հարկեր։ «Մենք ուզում ենք ձևավորել նոր իրավիճակ, նոր միջավայր և նոր հնարավորություններ», - նշել է ՀՀ վարչապետը՝ առաջարկելով Ջասթին Թրյուդոյին կանադական բիզնեսին փոխանցել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների տրամաբանությունը և ՀՀ կառավարության համագործակցության պատրաստակամությունը:

Անդրադառնալով տնտեսական կապերի ակտիվացման հարցին՝ վարչապետը, ի թիվս այլ ոլորտների, հեռանկարային է համարել ջրային ռեսուրսների կառավարման, ջրամբարաշինության, ենթակառուցվածքների բարելավման, բնական ռեսուրսների կառավարման բնագավառներում համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է նաև հանքարդյունաբերության լիցենզավորման, կառավարման և վերահսկման ոլորտում կանադական փորձը փոխառելու հարցում:

Կանադայի  վարչապետը ողջունել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել համատեղ ակտիվ աշխատել Հայաստանի վարչապետի նշած ուղղություններով՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կոնկրետ ծրագրեր իրականացնելու և հայ-կանադական կապերն էլ ավելի զարգացնելու համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ժողովրդավարության զարգացմանը, արդյունավետ կառավարմանը, քաղաքացիական հասարակությանը, հասարակական և քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր, փոխանակվել տեղեկատվությամբ այս ուղղություններով Հայաստանում և Կանադայում առկա իրավիճակի վերաբերյալ:

Կանադայի վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների հարցին՝ նշելով, որ կանայք կարող են լուրջ դերակատարներ լինել ժողովրդավարական գործընթացների հաջողման, տնտեսական առաջընթացի և կառավարման արդյունավետության բարձրացման գործում, և պետք է աջակցել ու խրախուսել նրանց:

Վարչապետ Փաշինյանը համակարծիք է եղել Կանադայի վարչապետի հետ՝ ընդգծելով, որ կանայք կարևոր մասնակցություն և մեծ դեր են ունեցել Հայաստանում թավշյա հեղափոխության հաջողման գործում, և ՀՀ կառավարությունը շահագրգռված է խթանելու նրանց ներգրավվածությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում, կառավարման համակարգում և բիզնես ոլորտում:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, միջազգային արդի խնդիրների և մարտահրավերների շուրջ:

ՀՀ վարչապետը Կանադայի վարչապետին ներկայացրել է ԼՂ հակամարտության էությունը՝ ընդգծելով, որ դա տարածքային վեճ չէ, ինչպես ներկայացնում է Ադրբեջանը: Խոսքը գնում է Արցախի բնակչության ապրելու իրավունքի մասին, և Հայաստանը կարևոր է համարում, որպեսզի միջազգային  գործընկերները տեղեկացված լինեն բանակցային գործընթացի և իրավիճակի մասին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը հարցի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային ընդունված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների ճանապարհով:

Կանադայի վարչապետը կարևորել է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ երկխոսության և միջազգային ընդունված ձևաչափով բանակցությունների շարունակումը:

Երկու երկրների վարչապետներն անդրադարձել են նաև հումանիտար ճգնաժամերի հաղթահարման, մասնավորապես, Սիրիայից պատերազմի հետևանքով գաղթած փախստականների խնդրին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ջերմությամբ է հիշում սիրիացի փախստականներին, այդ թվում՝ սիրիահայ ընտանիքներին Կանադայի կառավարության և անձամբ վարչապետի ցուցաբերած ընդունելությունը, որը հուզիչ էր և ոգևորիչ: Իր հերթին Ջասթին Թրյուդոն ասել է, որ սիրիացի փախստականներին ընդունելու, ապաստան տալու, նրանց հումանիտար կարիքները հոգալու և ինտեգրմանն աջակցելու հարցում Հայաստանի փորձը ևս օրինակելի է և գնահատելի:

Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Կանադայի վարչապետին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում Կանադայի հաստատակամ և ակտիվ դիրքորոշման համար:

Ջասթին Թրյուդոն բարձր է գնահատել կանադահայ համայնքի դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում և ընդգծել, որ Կանադան մշտապես բարեկամ Հայաստանի և հայ ժողովրդի կողքին է:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]