ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի վերջո, ո՞ւմ է պետք ափալ-թափալ, առանց լուրջ քննարկման ընդունված որևէ օրենք, էլ չենք ասում՝ Ընտրական օրենսգիրքը. «Հայոց աշխարհ» 10/12/2018 10:40 | Մամուլ
«Հայոց աշխարհ»-ը գրում է. «Եվ այսպես, վարչապետը հայտարարեց հրաժարական տալու հնարավոր օրվա մասին, մնաց՝ հրաժարականի մասին հայտարարի: Դրանից հետո էլ թերեւս կհայտարարվի, որ կառավարության անդամները, վարչապետի գլխավորությամբ, դառնում են իրենց զբաղեցրած պաշտոններում ժամանակավոր պաշտոնակատար, մինչեւ նոր կառավարություն ձեւավորվի արդեն արտահերթ ընտրություններից հետո:
Այդ ընթացքում էլ պետք է նրա հայտարարության պահին հաջորդող 14 օրվա ընթացքում ԱԺ երկու ձեւական նիստ լինի՝ 7+7 օր տարբերակով, երկու անգամ վարչապետ չընտրվի, գործող ԱԺ-ն դրանից հետո հայտարարվի արձակված, ինչից հետո էլ՝ ոչ շուտ քան 30 եւ ոչ ուշ քան 45 օրվա ընթացքում, նշանակվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ:
Եթե Նիկոլ Փաշինյանին հանկարծակի նոր անհանգստություններ չհամակեն՝ վարչապետի պաշտոնը կորցնելու հետ կապված, եթե նա նոր քմահաճույքներ չդրսեւորի ներքաղաքական վիճակի մնացորդները այսուայնկողմ տատանելու համար (թե կուզեք՝ օրորելու, դրա համար էլ՝ «օրորոցային» վիճակ), ապա գործընթացն, ընդհանուր առմամբ, հիշյալ հունով էլ կգնա:
Որքանո՞վ է իրատեսական, որ առաջիկա 14-20 օրվա ընթացքում գործող ԱԺ-ն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն ընդունի:
«Կոճակ սեղմելու» առումով միգուցե հնարավոր է: Եթե հաշվի առնենք, որ ԲՀԿ-ն եւ էլի տպավորիչ թվով այլ պատգամավորներ «անցել են վարչապետի թրի տակով», ապա ընդհանրապես խնդիր չէ՝ «ադաբրյամսի» կոճակները կսեղմեն-կգնա Բայց եթե այդ մեխանիկական տարբերակով գնա գործող իշխանությունը, ապա, ըստ էության, դա կլինի հերթական սխալ քայլը:
Ի վերջո, ո՞ւմ է պետք ափալ-թափալ, առանց լուրջ քննարկման ընդունված որեւէ օրենք, էլ չենք ասում՝ Ընտրական օրենսգիրքը: Առավել եւս, հազիվ թե «Ելքի» ՔՊ-ական ներկայացուցիչներից բացի, որեւէ այլ ուժ հետաքրքրված լինի այդ օրենսգրքի փոփոխությունները նման ձեւով ընդունելուց:
Մանավանդ որ մի 10-15 օրից մանդատները պիտի վայր դնեն: Սակայն եթե անգամ ընդունեն այդ նախագծերը, ապա հիմա էլ արտահերթ ընտրությունների հնարավոր մասնակիցները բավարար ժամանակ չեն ունենա կատարվելիք բոլոր փոփոխություններին ու դրանց նրբություններին ծանոթանալու համար:
Հնարավոր թեկնածու-կուսակցությունները դեռ մի կողմ: Ընտրական գործընթացի համար պատասխանատու ընտրահանձնաժողովների անդամնե՛րը հազիվ հասցնեն: Համենայն դեպս, Ընտրական օրենսգրքի արագընթաց «թարմացումները» կարող են բացասաբար անդրադառնալ կայծակնային շտապողականությամբ անցկացվելիք ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպման ընթացքի եւ որակի վրա: Նման իրավիճակում ավելի խելամիտ է թվում եղած կամ գործող Ընտրական օրենսգրքով արտահերթ ընտրությունների գնալը:
Դա, ճիշտ է, կնշանակի նաեւ, որ կմնա նախկինում նույն Նիկոլ Փաշինյանի եւ իր կողմնակիցների կողմից նույնպես խստորեն քննադատված ռեյտինգային քվեարկության տարբերակը եւս:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ»-ի՝ 12.10.18թ. համարում:
Լուսանկարը՝ «Առավոտ»-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ