Թեմաներ
Ուրբաթ 01 / 10 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/10/2025   15:01 Արտաքին հետախուզական ծառայության կայացման ընթացքը բավարար եմ գնահատում. Քրիստինե Գրիգորյան 01/10/2025   14:58 Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը տարհանվել է 01/10/2025   14:49 ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Արտաքին հետախուզության ծառայության գործունեության վերաբերյալ օրենքի նախագծին 01/10/2025   14:44 Ռուս տիեզերագնացը Կալիֆոռնիայի սարսափելի հրդեհից կադրեր է հրապարակել՝ արված տիեզերքից 01/10/2025   14:41 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը՝ 35 լեզուներով թարգմանված 01/10/2025   14:38 Ռուբեն Ռուբինյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 01/10/2025   14:32 Մոխրացած տներից մարմիններ են գտնում. Կալիֆոռնիայում բնակիչները սկսել են ընդվզել նահանգային իշխանությունների դեմ 01/10/2025   14:26 Չեմ կարծում, որ խաղաղության գործընթացին կարող են խանգարել առկա իրավական վեճերը, հակառակը՝ իրավական վեճերի իմաստն խաղաղության հաստատումն է. Կիրակոսյան 01/10/2025   14:24 17-ամյա աղջկա մարմինը գտել են զուգարանում՝ մոտը էլեկտրոնային ծխախոտ. ողբերգական դեպք՝ Բուրյաթիայում 01/10/2025   14:23 Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ՄԻՊ Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով եղել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 01/10/2025   14:15 ՀՀ օրհներգի քառատողերի տեղերը կփոխվեն. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին 01/10/2025   14:06 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նախագահին 01/10/2025   14:03 Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Դանիելյան 01/10/2025   14:03 Պեսկովն ասել է, որ Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ առանց նախապայմանի 01/10/2025   13:56 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն» 01/10/2025   13:47 Լոս Անջելեսի շերիֆը հրդեհի հետեւանքները համեմատել է ատոմային ռումբի պատճառած վնասների հետ 01/10/2025   13:41 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են․ հրդեհն այլևս հետաքննվում է որպես հրկիզում 01/10/2025   13:36 Թալանել են լրագրողի տունը՝ գողացել ոսկեղեն, թանկարժեք իրեր. ահազանգ 01/10/2025   13:01 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում . կան տուժածներ 01/10/2025   12:49 Շիրակի մարզում. բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 վիրավոր 01/10/2025   12:39 Տարադրամի փոխարժեքները հունվարի 10 -ին 01/10/2025   12:30 Սա տիպիկ օրինակ է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում. Առաքելյան 01/10/2025   12:23 Պլաստիկ վիրահատությունից հետո 56-ամյա կնոջ մահվան հանգամանքները դեպքից ամիսներ անց դեռ չեն պարզվել 01/10/2025   12:19 Փաշինյանն իր ճաշակով որոշել է ու օրհներգի տողերի տեղը պիտի փոխվի, արդեն օրենք է խախտվել. Գեղամ Մանուկյան 01/10/2025   12:10 Մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին ավանդների փոխհատուցում կտրամադրվի 01/10/2025   12:05 Եվրախորհրդարանի պատգամավորը ողջունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ Հայաստանի կառավարության որոշումը 01/10/2025   11:58 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ 01/10/2025   11:54 Անհետ կորած զինծառայողների ծնողներից մի քանիսն ԱԺ-ում են՝ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպման 01/10/2025   11:44 ՊԵԿ-ը Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր 01/10/2025   11:41 Հիմնահատակ ավերված Փասադենան՝ Կալիֆոռնիայում մոլեգնած ուժգին հրդեհներից հետո 01/10/2025   11:26 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 01/10/2025   11:15 Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է. Վահե Հովհաննիսյան 01/10/2025   11:15 ԱԺ-ն սկսում է աշխատանքները. պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստը. ուղիղ 01/10/2025   10:52 ԵՄ-ից տվյալներով՝ 2018-ից ի վեր ՀՀ-ից դեպի ԵՄ օդային տրանսպորտով ուղևորահոսքը աճել է շուրջ 400 %-ով. Փաշինյան 01/10/2025   10:30 Մոսկվայից զգուշացրել են, որ չեն պատրաստվում այլևս «աչք փակել» Հայաստանի՝ եվրոպացիների հետ խորացող «խաղերի» վրա. Աբրահամյան 01/10/2025   10:21 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի 01/10/2025   10:06 Զգուշացում վարորդներին. Շիրակի մարզում, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում և Չարենցավան քաղաքում մառախուղ է 01/10/2025   10:04 Այրվել է ավտոմեքենա 01/10/2025   08:36 Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան փարթին . «Ժողովուրդ» 01/10/2025   08:33 Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» 01/10/2025   08:31 ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը. այն կքննվի առաջնահերթության կարգով. «Ժողովուրդ» 01/10/2025   08:28 218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» 01/09/2025   23:52 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/09/2025   23:43 ՑԱԽԱԼ-ը Գազայում ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի գումարտակի հրամանատարին 01/09/2025   23:29 Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով․ ՀՀ ԱԳՆ 01/09/2025   23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/09/2025   23:09 Ու էս խելքով էլ տղերքը «գեոպոլիտկա են խաղում» ու «գեոպոլիտիկա են վերլուծում»․ քաղաքագետ 01/09/2025   23:00 Տղամարդկանց բացատրել են ամանորյա տոներից հետո պոտենցիայի հետ կապված խնդիրների թաքնված պատճառը 01/09/2025   22:51 Հայաստանին նախազգուշացրել են ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքների մասին 01/09/2025   22:44 Բերման են ենթարկվել նախկին պատգամավոր «Հոկտեմբերյանցի Նովոյի» որդին և ևս մի քանի հոգի
01/09/2025   17:22 Ուշագրավ դեպք Աստղիկ բկ-ում․ ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» միամատոզ հանգույց․․․ 01/08/2025   20:49 Հրդեհը մոտենում է Գլենդելին. տեսանյութը՝ Գայանե Ասլամազյանի էջից 01/09/2025   19:35 Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով 01/08/2025   17:20 Փետրվարի 1-ից 100 դրամանոց տոմս չի լինելու. Սուրեն Գրիգորյան 01/08/2025   20:30 Կնոջս հետ հերթապահելով ենք քնում, որպեսզի ոստիկանությունից զանգելու դեպքում անմիջապես արթնացնենք երեխաներիին ու դուրս գանք. Մարկոսյան 01/09/2025   08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ» 01/09/2025   17:19 Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին 01/09/2025   17:02 Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան 01/08/2025   23:38 Բաքվում ջղագրգիռ են արձագանքել Արարատ Միրզոյանի հայտարարություններին ու փաստացի ապացուցել ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումները 01/08/2025   23:54 Ինչ է կատարվում Փասադենայում. իրավիճակը ներկայացնում է Հովհաննես Հալաջյանը 01/08/2025   20:04 Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը 01/08/2025   23:23 Հրդեհը շարունակվում է տարածվել, մի շարք ընտանիքներ տարհանվել են․ Արամ Ա-ն կապ է հաստատել Լոս Անջելեսի Հայոց Թեմի առաջնորդի հետ 01/09/2025   12:08 Մե՞նք ենք մեղավոր, որ թոշակները բարձրացրել ենք՝ 35 000 ա դարձել, ուրեմն ինչքան քիչ ա եղել. Փաշինյան 01/08/2025   17:01 Կալիֆոռնիայում բռնկված հրդեհը խնդիրներ է ստեղծել նաեւ հայաբնակ մի շարք բնակավայրերի համար. Հայկական կազմակերպությունները հայտարարություն են տարածել 01/09/2025   20:32 Արևելյան Հայաստանը այսօր Ադրբեջանի տարածքում գտնվող տարածքներն են՝ Շուշի մայրաքաղաքով. Իսագուլյան (Տեսանյութ) 01/09/2025   20:42 Սրբազանը կոչով դիմել է հայությանը 01/08/2025   23:16 Վրաստանում սուգ է 01/08/2025   16:13 Արգիշտի Քյարամյանի սանիկը դատական համակարգից վերադարձավ քննչական մարմին․ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ 01/09/2025   23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/09/2025   20:54 Ռուսաստանի Նիժնեկամսկ-Մոսկվա չվերթի ուղևորը թռիչքի ժամանակ հայտարարել է, որ երկու ռումբ ունի

Երեւանի ավագանու նոր անդամները բացահայտում են քաղաքապետարանի կոռուպցիոն գործարքներն ու «ատկատները». Aravot 10/12/2018   16:34  |  Հարցազրույց

«Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Հրաչյա Սարգսյանը եւ «Լույս» դաշինքի ավագանու անդամ Անի Խաչատրյանը ներկայացրին Երեւանի քաղաքապետարանում կոռուպցիոն նախկին գործարքները, քննարկեցին Երեւանում բիզնեսի եւ առեւտրի կազմակերպման խնդիրները:

– Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստն էր, եւ առաջին ազդակը եկավ ԲՀԿ խմբակցության անդամներից: Նրանք հայտարարեցին, որ հրաժարվում են իրենց ծառայողական ավտոմեքենաներից ու դրա հետ կապված բոլոր ծախսերից: Դուք պատրաստվո՞ւմ եք հետեւել նրանց օրինակին եւ խնայողության այդ քայլն անել՝ հրաժարվել ծառայողական մեքենաներից:

Հրաչյա Սարգսյան.- Այս պահի դրությամբ կարծում եմ, որ օպտիմալացման խնդիր կա, բայց որոշում չունենք, որ ավտոմեքենայից հրաժարվելու ենք: Բացատրեմ ինչու. ավագանին բավականին գործառույթներ ունի, որ պետք է իրականացնի, եւ եթե այսօր, օրինակի համար, պետք է Սովետաշեն գնանք ինչ-որ գործով կամ ինչ-որ հանդիպում պիտի ունենանք, դա հանրային տրանսպորտով կազմակերպելու դեպքում զուտ տեխնիկական բավականին մեծ խնդիրներ կունենանք, օրվա ընթացքում հնարավոր է մենք մեկ հարց լուծենք դրանով, ոչ թե մի քանի, արդյունավետ չի լինի: Այո, ճիշտ է, խնայողությունները լավ են, բայց դրանք պետք է լինեն արդյունավետ:

Այս պահի դրությամբ խմբակցությունում ավտոմեքենաներից հրաժարման հարց առկա չէ, քանի որ մենք պատրաստակամ ենք մեր թիմով իրական արժեքներ ստեղծել մեր Երեւանի համար: Այն ոլորտներում, որտեղ հնարավոր է օպտիմալացում իրականացնել, միանշանակ տեղի է ունենալու, բայց դա պետք է ինքնանպատակ չլինի:

Մենք չենք կրճատի 70 ավտոմեքենա, եւ աշխատակիցները չիմանան՝ ինչպես են տեղ հասնելու: Ավագանու աշխատանքը նվազագույն աշխատավարձի չափով փոխհատուցվում է՝ 55 հազար դրամ, եւ քաղաքապետարանը պետք է ստեղծի համապատասխան միջավայր ավագանու աշխատանքի արդյունավետ գործունեության համար:

Եթե անձնական նպատակներով օգտագործվի այդ ավտոմեքենան, դա դատապարտելի է, եւ եթե արձանագրվի նման փաստ, անպայման դրա մասին բարձրաձայնեք:

Անի Խաչատրյան.– Մենք նույնպես չունենք որոշում մեքենայից հրաժարվելու: Անցած գումարման ավագանիում մենք օգտագործել ենք մեքենան, 1 օրում մենք մի քանի տեղ ենք գնացել: Օրինակ՝ ես ամբողջ Երեւանի դպրոցներում եմ շրջել մեկ օրում, ու դա հնարավոր չէր հանրային տրանսպորտով: Մեքենան ծառայել է ամբողջ խմբակցության աշխատանքների համար, այն անհրաժեշտ է: Չենք հրաժարվի, չունենք նման որոշում: Երեւի ԲՀԿ-ում ունեն իրենց անձնական մեքենաները, որն օգտագործում են: Մենք 14 հոգանոց ֆրակցիա էինք, 14-ն էլ օգտվում էին, հիմա էլ 3 հոգանոց ֆրակցիա ենք եւ կարիք ունենք: Մեր աշխատանքը տարբերվել է ՀՀԿ-ի աշխատանքից, մեզ անհրաժեշտ է մեքենան:

Հ. Ջ.- Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների ծառայողական մեքենաների ոչ թե գնման, այլ միայն նորոգման ու նոր մեքենաների վարձակալության համար այս տարվա համար տրամադրվել է 580 մլն դրամ, դա բավականին մեծ գումար է, դուք խնայողությունների կարիք տեսնո՞ւմ եք, որտե՞ղ կարելի է խնայողություն անել ու բյուջեն համալրել:

Հ. Ս.- Մենք հիմա ծրագրային բյուջետավորում չունենք, ու ցանկացած բյուջետային ծախս երբ իրականացվում է, կարեւոր են մուտքային տվյալները: Բավականին մեծ հնչեղություն էր ստացել, երբ Երեւանում անտուն կենդանիների ստերջացման համար 200 մլն գումար էին ծախսում: Այդ աղմուկից հետո այս տարի կարծեմ 120 մլն-ով գումարը նվազեցվեց: Դրա հիմքում դրված է, որ Երեւանում կա 45 հազար շուն:

Բայց ի՞նչ մեթոդներով են 45 հազար շուն հաշվարկել, թող բացատրեն: Մասնագետների հաշվարկով՝ Երեւանում ընդամենը 10-12 հազար շուն կա: Այսինքն՝ խնայողություններ իրականացնելու համար նախեւառաջ պետք է ունենանք տեղեկատվություն: Հիմա մի ծրագիր ենք փորձում նախաձեռնել, ու ապշեցնում է մի փաստ, որ պոլիկլինիկաներից տարեկան օգտվում է 5 մլն երեւանցի, պաշտոնական թվերն եմ ձեզ ասում:

Եթե մեր շրջապատում մոնիտորինգ անենք, ես, օրինակ, 5 անգամ պոլիկլինիկա չեմ գնացել բանակ զորակոչվելուց հետո: 5 մլն մարդ Երեւանի պոլիկլինիկաներից չի օգտվում, ենթադրում եմ, որ գումարներ դուրս գրելու համար է այդ ամեն ինչն իրականացվել:

Ա. Խ.– Տեսեք, մենք մոտ 2000 հաստիքացուցակով աշխատող ունենք քաղաքապետարանի ենթակայության տակ: Անցած գումարման ավագանիում մենք շատ պատահական այցելեցինք տարբեր թաղապետարաններ՝ հաստիքացուցակով, մտանք բաժիններ: Այս բաժնում գրանցված է այսքան աշխատող՝ չկան այդ աշխատողները: Հաստիքացուցակները պետք է ամբողջությամբ վերանայվեն, այդ աշխատավարձերը փոխանցվում են չգիտես ուր:

Հաստիքացուցակը վերանայելուց հետո բավականին մեծ գումար բյուջեում կավելանա, որովհետեւ այն անպետք աշխատանքները, որոնք գրված են հաստիքացուցակում… Պոլիկլինիկաներում մի բուժքույրը մի քանի բժշկի համար է աշխատում, բայց ստանում է մի աշխատավարձ, մնացած աշխատավարձերը չգիտես ուր են գնում: Այդպես թաղապետարաններում է, այդպես քաղաքապետարանի ենթակայության տակ բոլոր հիմնարկներում է:

Պետք է հաստիքացուցակները վերանայել, պետք է վերանայել նաեւ գույքահարկի համակարգը, որովհետեւ 2-սենյականոց բնակարանի համար մարդը վճարում է նույնքան, որքան ինչ-որ մեկի բարեկամը՝ հսկայական առանձնատան կամ շինության համար: Այդ ամեն ինչը վերանայելուց հետո Երեւանը կունենա շատ մեծ բյուջե:

– Երեւանում գործում են առեւտրի 8587 օբյեկտներ: Երբ նայում ենք տեղաբաշխվածությանը, առեւտրի շրջանառության ծավալի մոտ 90%-ը բաժին է ընկնում Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Էրեբունի եւ Շենգավիթ վարչական շրջաններին։ Մնացած 7 վարչական շրջանների տարածքներում իրականացվող առեւտրի շրջանառությունը կազմում է ընդամենը 0.03%-ից մինչեւ 6%։ Սա չի՞ նշանակում արդյոք, որ այդ համայնքներում բիզնեսի խթանման լուրջ անհրաժեշտություն կա, հնարավոր չէ՞ այնտեղ արտոնյալ պայմաններ սահմանվեն, ազատ տնտեսական գոտի հայտարարվի:

Հ. Ս.- Այն համայնքները, որ դուք նշեցիք, մեծ վարչական շրջաններ են, եւ բնակչության քանակը այնտեղ բավականին մեծ է: Վերջին տարիներին մրցակցային պայմաններից ելնելով՝ կենտրոնացվածությունը ցրվեց: Քաղաքապետարանը փորձելու է հստակ չափորոշիչներ սահմանել բոլորի համար՝ հավասար պայմաններ ստեղծել: Ես տնտեսագետ եմ եւ հավատում եմ այն կանոնին, որ շուկան ինքը կարող է կարգավորվել, բայց պետությունը պետք է պահակի դեր կատարի: Պետք է վերանայվեն հողի հարկը, գույքահարկը, որոշ արտոնություններ պետք է տրամադրվեն:

– Ժամանակին սուպերմարկետները, մոլերը մի կողմից՝ խեղդեցին փոքր ու միջին բիզնեսը, փոքր կրպակները փակվեցին, բայց մյուս կողմից էլ՝ քաղաքակիրթ առեւտրի մշակույթ բերեցին: Ո՞րն է գերադասելի՝ ՓՄՁ-ներին թողնել շնչե՞ն, թե՞ սուպերմարկետներին թույլ տալ, որ շարունակեն այսպես գործել, ՓՄՁ-ների համար արտոնություններ չպե՞տք է լինեն:

Հ. Ս.- Այժմ տենդենց է գնում՝ մրցակցային պայմաններով փոքր խանութներ կան, որոնք պարզապես առաքում են իրականացնում տուն՝ առանց հավելավճարի: Իրենց գործունեությունը փորձում են այդ ձեւով ծավալել, որ դիմանան մրցակցությանը, իսկ հավասար մրցակցությունը լավ բան է: Մարդիկ փորձում են մտածել, որ առեւտրով չզարգանան, զարգանան, օրինակ, IT տեխնոլոգիաներով, ներդրումներ անեն: Առեւտուրը սահմանափակ է, մեր բնակչությունը այդքան չի աճում, որ նոր առեւտրի կետեր լինեն, ունենալու էինք խնդիր, շահույթը կենտրոնացված մի անձի մոտ չի լինի, այլ կլինի տարբեր մարդկանց մոտ:

Ա. Խ.– Փողոցային առեւտուրը փչացնում էր քաղաքի տեսքը: Նույնն էլ կրպակները՝ տարբեր չափերի, գույների, քաղաքի վիզուալ տեսքը փչացնում էին, ես կողմ եմ, որ կրպակները գոնե գլխավոր փողոցներից վերանան, բայց մնացել են դեռ բակային տարածքներում: Խնդիրն այն էր, որ նախորդ իշխանությունների օրոք կային մենաշնորհներ, միայն «Երեւան սիթիներն» էին, «ՍԱՍ»-երը:

Հարցաքզրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում

Զրույցը վարեց ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԸ

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

12/25/2024   13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել Ադրբեջան

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]