ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեւանի ավագանու նոր անդամները բացահայտում են քաղաքապետարանի կոռուպցիոն գործարքներն ու «ատկատները». Aravot 10/12/2018 16:34 | Հարցազրույց
«Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Հրաչյա Սարգսյանը եւ «Լույս» դաշինքի ավագանու անդամ Անի Խաչատրյանը ներկայացրին Երեւանի քաղաքապետարանում կոռուպցիոն նախկին գործարքները, քննարկեցին Երեւանում բիզնեսի եւ առեւտրի կազմակերպման խնդիրները:
– Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստն էր, եւ առաջին ազդակը եկավ ԲՀԿ խմբակցության անդամներից: Նրանք հայտարարեցին, որ հրաժարվում են իրենց ծառայողական ավտոմեքենաներից ու դրա հետ կապված բոլոր ծախսերից: Դուք պատրաստվո՞ւմ եք հետեւել նրանց օրինակին եւ խնայողության այդ քայլն անել՝ հրաժարվել ծառայողական մեքենաներից:
Հրաչյա Սարգսյան.- Այս պահի դրությամբ կարծում եմ, որ օպտիմալացման խնդիր կա, բայց որոշում չունենք, որ ավտոմեքենայից հրաժարվելու ենք: Բացատրեմ ինչու. ավագանին բավականին գործառույթներ ունի, որ պետք է իրականացնի, եւ եթե այսօր, օրինակի համար, պետք է Սովետաշեն գնանք ինչ-որ գործով կամ ինչ-որ հանդիպում պիտի ունենանք, դա հանրային տրանսպորտով կազմակերպելու դեպքում զուտ տեխնիկական բավականին մեծ խնդիրներ կունենանք, օրվա ընթացքում հնարավոր է մենք մեկ հարց լուծենք դրանով, ոչ թե մի քանի, արդյունավետ չի լինի: Այո, ճիշտ է, խնայողությունները լավ են, բայց դրանք պետք է լինեն արդյունավետ:
Այս պահի դրությամբ խմբակցությունում ավտոմեքենաներից հրաժարման հարց առկա չէ, քանի որ մենք պատրաստակամ ենք մեր թիմով իրական արժեքներ ստեղծել մեր Երեւանի համար: Այն ոլորտներում, որտեղ հնարավոր է օպտիմալացում իրականացնել, միանշանակ տեղի է ունենալու, բայց դա պետք է ինքնանպատակ չլինի:
Մենք չենք կրճատի 70 ավտոմեքենա, եւ աշխատակիցները չիմանան՝ ինչպես են տեղ հասնելու: Ավագանու աշխատանքը նվազագույն աշխատավարձի չափով փոխհատուցվում է՝ 55 հազար դրամ, եւ քաղաքապետարանը պետք է ստեղծի համապատասխան միջավայր ավագանու աշխատանքի արդյունավետ գործունեության համար:
Եթե անձնական նպատակներով օգտագործվի այդ ավտոմեքենան, դա դատապարտելի է, եւ եթե արձանագրվի նման փաստ, անպայման դրա մասին բարձրաձայնեք:
Անի Խաչատրյան.– Մենք նույնպես չունենք որոշում մեքենայից հրաժարվելու: Անցած գումարման ավագանիում մենք օգտագործել ենք մեքենան, 1 օրում մենք մի քանի տեղ ենք գնացել: Օրինակ՝ ես ամբողջ Երեւանի դպրոցներում եմ շրջել մեկ օրում, ու դա հնարավոր չէր հանրային տրանսպորտով: Մեքենան ծառայել է ամբողջ խմբակցության աշխատանքների համար, այն անհրաժեշտ է: Չենք հրաժարվի, չունենք նման որոշում: Երեւի ԲՀԿ-ում ունեն իրենց անձնական մեքենաները, որն օգտագործում են: Մենք 14 հոգանոց ֆրակցիա էինք, 14-ն էլ օգտվում էին, հիմա էլ 3 հոգանոց ֆրակցիա ենք եւ կարիք ունենք: Մեր աշխատանքը տարբերվել է ՀՀԿ-ի աշխատանքից, մեզ անհրաժեշտ է մեքենան:
Հ. Ջ.- Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների ծառայողական մեքենաների ոչ թե գնման, այլ միայն նորոգման ու նոր մեքենաների վարձակալության համար այս տարվա համար տրամադրվել է 580 մլն դրամ, դա բավականին մեծ գումար է, դուք խնայողությունների կարիք տեսնո՞ւմ եք, որտե՞ղ կարելի է խնայողություն անել ու բյուջեն համալրել:
Հ. Ս.- Մենք հիմա ծրագրային բյուջետավորում չունենք, ու ցանկացած բյուջետային ծախս երբ իրականացվում է, կարեւոր են մուտքային տվյալները: Բավականին մեծ հնչեղություն էր ստացել, երբ Երեւանում անտուն կենդանիների ստերջացման համար 200 մլն գումար էին ծախսում: Այդ աղմուկից հետո այս տարի կարծեմ 120 մլն-ով գումարը նվազեցվեց: Դրա հիմքում դրված է, որ Երեւանում կա 45 հազար շուն:
Բայց ի՞նչ մեթոդներով են 45 հազար շուն հաշվարկել, թող բացատրեն: Մասնագետների հաշվարկով՝ Երեւանում ընդամենը 10-12 հազար շուն կա: Այսինքն՝ խնայողություններ իրականացնելու համար նախեւառաջ պետք է ունենանք տեղեկատվություն: Հիմա մի ծրագիր ենք փորձում նախաձեռնել, ու ապշեցնում է մի փաստ, որ պոլիկլինիկաներից տարեկան օգտվում է 5 մլն երեւանցի, պաշտոնական թվերն եմ ձեզ ասում:
Եթե մեր շրջապատում մոնիտորինգ անենք, ես, օրինակ, 5 անգամ պոլիկլինիկա չեմ գնացել բանակ զորակոչվելուց հետո: 5 մլն մարդ Երեւանի պոլիկլինիկաներից չի օգտվում, ենթադրում եմ, որ գումարներ դուրս գրելու համար է այդ ամեն ինչն իրականացվել:
Ա. Խ.– Տեսեք, մենք մոտ 2000 հաստիքացուցակով աշխատող ունենք քաղաքապետարանի ենթակայության տակ: Անցած գումարման ավագանիում մենք շատ պատահական այցելեցինք տարբեր թաղապետարաններ՝ հաստիքացուցակով, մտանք բաժիններ: Այս բաժնում գրանցված է այսքան աշխատող՝ չկան այդ աշխատողները: Հաստիքացուցակները պետք է ամբողջությամբ վերանայվեն, այդ աշխատավարձերը փոխանցվում են չգիտես ուր:
Հաստիքացուցակը վերանայելուց հետո բավականին մեծ գումար բյուջեում կավելանա, որովհետեւ այն անպետք աշխատանքները, որոնք գրված են հաստիքացուցակում… Պոլիկլինիկաներում մի բուժքույրը մի քանի բժշկի համար է աշխատում, բայց ստանում է մի աշխատավարձ, մնացած աշխատավարձերը չգիտես ուր են գնում: Այդպես թաղապետարաններում է, այդպես քաղաքապետարանի ենթակայության տակ բոլոր հիմնարկներում է:
Պետք է հաստիքացուցակները վերանայել, պետք է վերանայել նաեւ գույքահարկի համակարգը, որովհետեւ 2-սենյականոց բնակարանի համար մարդը վճարում է նույնքան, որքան ինչ-որ մեկի բարեկամը՝ հսկայական առանձնատան կամ շինության համար: Այդ ամեն ինչը վերանայելուց հետո Երեւանը կունենա շատ մեծ բյուջե:
– Երեւանում գործում են առեւտրի 8587 օբյեկտներ: Երբ նայում ենք տեղաբաշխվածությանը, առեւտրի շրջանառության ծավալի մոտ 90%-ը բաժին է ընկնում Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Էրեբունի եւ Շենգավիթ վարչական շրջաններին։ Մնացած 7 վարչական շրջանների տարածքներում իրականացվող առեւտրի շրջանառությունը կազմում է ընդամենը 0.03%-ից մինչեւ 6%։ Սա չի՞ նշանակում արդյոք, որ այդ համայնքներում բիզնեսի խթանման լուրջ անհրաժեշտություն կա, հնարավոր չէ՞ այնտեղ արտոնյալ պայմաններ սահմանվեն, ազատ տնտեսական գոտի հայտարարվի:
Հ. Ս.- Այն համայնքները, որ դուք նշեցիք, մեծ վարչական շրջաններ են, եւ բնակչության քանակը այնտեղ բավականին մեծ է: Վերջին տարիներին մրցակցային պայմաններից ելնելով՝ կենտրոնացվածությունը ցրվեց: Քաղաքապետարանը փորձելու է հստակ չափորոշիչներ սահմանել բոլորի համար՝ հավասար պայմաններ ստեղծել: Ես տնտեսագետ եմ եւ հավատում եմ այն կանոնին, որ շուկան ինքը կարող է կարգավորվել, բայց պետությունը պետք է պահակի դեր կատարի: Պետք է վերանայվեն հողի հարկը, գույքահարկը, որոշ արտոնություններ պետք է տրամադրվեն:
– Ժամանակին սուպերմարկետները, մոլերը մի կողմից՝ խեղդեցին փոքր ու միջին բիզնեսը, փոքր կրպակները փակվեցին, բայց մյուս կողմից էլ՝ քաղաքակիրթ առեւտրի մշակույթ բերեցին: Ո՞րն է գերադասելի՝ ՓՄՁ-ներին թողնել շնչե՞ն, թե՞ սուպերմարկետներին թույլ տալ, որ շարունակեն այսպես գործել, ՓՄՁ-ների համար արտոնություններ չպե՞տք է լինեն:
Հ. Ս.- Այժմ տենդենց է գնում՝ մրցակցային պայմաններով փոքր խանութներ կան, որոնք պարզապես առաքում են իրականացնում տուն՝ առանց հավելավճարի: Իրենց գործունեությունը փորձում են այդ ձեւով ծավալել, որ դիմանան մրցակցությանը, իսկ հավասար մրցակցությունը լավ բան է: Մարդիկ փորձում են մտածել, որ առեւտրով չզարգանան, զարգանան, օրինակ, IT տեխնոլոգիաներով, ներդրումներ անեն: Առեւտուրը սահմանափակ է, մեր բնակչությունը այդքան չի աճում, որ նոր առեւտրի կետեր լինեն, ունենալու էինք խնդիր, շահույթը կենտրոնացված մի անձի մոտ չի լինի, այլ կլինի տարբեր մարդկանց մոտ:
Ա. Խ.– Փողոցային առեւտուրը փչացնում էր քաղաքի տեսքը: Նույնն էլ կրպակները՝ տարբեր չափերի, գույների, քաղաքի վիզուալ տեսքը փչացնում էին, ես կողմ եմ, որ կրպակները գոնե գլխավոր փողոցներից վերանան, բայց մնացել են դեռ բակային տարածքներում: Խնդիրն այն էր, որ նախորդ իշխանությունների օրոք կային մենաշնորհներ, միայն «Երեւան սիթիներն» էին, «ՍԱՍ»-երը:
Հարցաքզրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում
Զրույցը վարեց ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԸ
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/10/2025 08:36 Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան փարթին . «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:33 Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:31 ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը. այն կքննվի առաջնահերթության կարգով. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:28 218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:25 Ինչ նվերներ են հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:22 Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/10/2025 17:40 Ձերբակալվել է փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ. գնում էին սնվելու
- 01/10/2025 14:03 Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Դանիելյան
- 01/10/2025 12:30 Սա տիպիկ օրինակ է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում. Առաքելյան
- 01/10/2025 11:15 Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/10/2025 13:01 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում . կան տուժածներ
- 01/10/2025 12:49 Շիրակի մարզում. բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 վիրավոր
- 01/10/2025 10:04 Այրվել է ավտոմեքենա
- 01/09/2025 23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/10/2025 15:43 Կինը երկվորյակներին լույս աշխարհ է բերել տարբեր օրերի
- 01/09/2025 16:36 Ճապոնիայում պոպուլյար է դարձել նախադպրոցական տարիքի երեխաներին լազերային էպիլիացիայի ենթարկելը
- 01/07/2025 12:52 Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ձևակերպել են ամուսնալուծությունը
- 01/07/2025 00:02 Շներ վարժեցնողը ցրել է պոչը թափահարող շների մասին առասպելը
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը