ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Եթե ԱԺ-ն խնդիրներ չհարուցի, ապա ԸՕ-ն կընդունվի, և դրանով կգնանք արտահերթ ընտրությունների». Դանիել Իոաննիսյան. 168.am 10/12/2018 12:33 | ԼՐԱՀՈՍ
Հաջորդ շաբաթվա վերջին տեղի է ունենալու Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստը, որտեղ քննարկվելու է նաև ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը։ Քննարկումներին ներկա կլինեն ՀՀ առաջին փոխվարչապետ, վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար Արարատ Միրզոյանը և հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։
Վերջինս 168.am-ի հետ զրույցում նշեց, որ 100%-անոց վստահություն չկա, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը կլինի ավելի շուտ, քան ՀՀ ԱԺ-ի կողմից ԸՕ փոփոխությունների ընդունումը, սակայն նախագծում արված շատ փոփոխություններ հենց Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի առաջարկություններով են պայմանավորված։
«Գործող ԸՕ-ի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի շատ առաջարկություններ չեն իմպլեմենտացվել նախկինում, և այժմ մենք դրանք, ոչ բոլորը, բայց շատերը իմպլեմենտացրել ենք այս նախագծում։ Ամեն դեպքում, Վենետիկի հանձնաժողովը դրական կամ բացասական եզրակացություն չի տալիս, այն տեսակետ է հայտնում ամեն կարգավորման վերաբերյալ։ Կարծում եմ՝ Վենետիկի հանձնաժողովը կողջունի շատ փոփոխություններ, որովհետև դրանք հենց իրենց նախկին առաջարկներն են»,- ասաց Դ. Իոաննիսյանը՝ նկատելով, որ Հայաստանը պարտավոր չէ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը իմպլեմենտացնել։
Ըստ նրա՝ անգամ ԵԽ անդամ երկրներ կան, որ իրենց ընտրական օրենսդրությունը չեն ուղարկում Վենետիկի հանձնաժողով, այսինքն՝ դա ընդամենը հնարավորություն է, որ երկիրն օգտվի այդ հանձնաժողովի փորձագիտական կառույցից։
«Ներկայիս տեսքով ԸՕ նախագիծը որքանո՞վ է համաձայնեցված հայաստանյան քաղաքական ուժերի հետ» հարցին Դ. Իոաննիսյանը պատասխանեց, որ շատ առաջարկներ իմպլեմենտացված են: Ավելին՝ օրինակ, ընտրագրավի նվազեցմանը հանձնաժողովը հակված չէր, բայց բազմաթիվ առաջարկներ էին եղել, ԱԺ-ի ուժերը կոնսենսուսով առաջարկել էին 10 մլն դրամից դարձնել 7.5 մլն, արտախորհրդարանական ուժերը ևս առաջարկել էին նվազեցնել, հանձնաժողովն ընդառաջ է գնացել։ Կամ՝ իմպլեմենտացվել է ՀՀԿ առաջարկը՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կիրառվող քվեաթերթիկների կարուսելների կանխարգելման մեխանիզմը կիրառել նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ։
Դիտարկմանը, որ ՀՀԿ-ականները դեռևս շատ խնդրահարույց կետեր են տեսնում նախագծում, Դ. Իոաննիսյանը պատասխանեց, որ ծանոթ չէ դրանց, հայեցակարգի և նախագծի հրապարակումից հետո ՀՀԿ-ի և մյուս խմբակցությունների հետ քննարկումներ դեռ չեն եղել, բայց կլինեն։
Դ. Իոաննիսյանը նշեց, որ, եթե ԱԺ-ն խնդիրներ չհարուցի, ապա ԸՕ-ն կընդունվի այնպիսի ժամկետներում, որ հնարավոր կլինի պատշաճ կերպով նախապատրաստել ու անցկացնել ԱԺ արտահերթ ընտրությունները. «Մենք, բնականաբար, կառուցողական տրամադրված ենք գնում, այսինքն՝ չի լինելու այնպիսի նախատրամադրվածություն, որ սա է նախագիծը, ու վերջ, և բոլոր առաջարկների վերաբերյալ լինելու են կառուցողական մոտեցում ճիշտ այնպես, ինչպես եղավ Քրեական և Վարչական իրավախախտումների օրենսգրքերում»։
Դ. Իոաննիսյանը խնդիր չի տեսնում, որ ԸՕ ընդունումից հետո ընտրությունները շուտ են կայանալու, և 1 տարի ժամկետ չկա՝ նախապատրաստական աշխատանքների համար։ Նա կարևորեց, որ ՀՀԿ-ն էլ նախկինում չի հետևել Վենետիկի հանձնաժողովի այդ խորհրդին, և նախկինում ընտրություններից 5-6 ամիս առաջ էին կատարվել ԸՕ ծավալուն փոփոխությունները։
Դ. Իոաննիսյանի խոսքով՝ հիմնական փոփոխված խաղի կանոնը ռեյտինգայինից հրաժարումն է, և դա նոր չէ, անակնկալ չի բերվում ԸՕ նախագծով, այն կար կառավարության ծրագրում, որին կողմ է քվեարկել ԱԺ-ն, ու բոլոր ուժերն արդեն ծանոթ են դրան։
Մյուս փոփոխությունները, ըստ նրա, կամ ընթացակարգային են և միտված են խախտումները բացառելուն, կամ նորանոր հնարավորություններ են տալիս. «Օրինակ՝ բանավեճը։ Դժվար թե կուսակցություններն ասեն, որ իրենց մեկ կամ կես տարի ժամկետ է պետք բանավեճերով ընտրություններին նախապատրաստվելու համար։ Հեռուստաբանավեճին նախապատրաստվելն ընդամենը մի քանի օրվա հարց է»։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից