ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՖՄԿ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունեցել Մոլդովայի նախագահի, Բելգիայի վարչապետի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ 10/11/2018 20:28 | ԼՐԱՀՈՍ
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 11-ին հանդիպել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մոլդովայի վարչապետը
շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ
և վստահություն հայտնել, որ տեղի ունեցող քննարկումները կլինեն արդյունավետ և կնպաստեն կազմակերպության հետագա զարգացմանն
ու անդամ պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր, այդ թվում` երկկողմ տնտեսական
փոխգործակցության զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Մոլդովայի հետ հարաբերությունների հետագա խորացումն
ու ընդլայնումը և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է փոխշահավետ ծրագրերի մշակմամբ ու իրականացմամբ:
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը ջերմորեն ողջունել է նրան Երևանում` շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և Հայաստան այցելելու համար: Վարչապետըկրկնակի արժեքավոր
է համարել Բելգիայի վարչապետի այցը հենց այս ժամանակահատվածում`հաշվի առնելով այս շրջանում միջազգային ասպարեզում Բելգիայի ծանրաբեռնված գործունեությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանում Շառլ Միշելին համարում են հայ ժողովրդի բարեկամը
նրա գործունեության և վերաբերմունքի համար:
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը ջերմորեն ողջունել է նրան Երևանում` շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և Հայաստան այցելելու համար:
Վարչապետը կրկնակի արժեքավոր է համարել Բելգիայի վարչապետի այցը հենց այս ժամանակահատվածում` հաշվի առնելով այս շրջանում միջազգային ասպարեզում Բելգիայի ծանրաբեռնված գործունեությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանում Շառլ Միշելին
համարում են հայ ժողովրդի բարեկամը նրա գործունեության և վերաբերմունքի համար:
Իր հերթին, Բելգիայի վարչապետը բարձր է գնահատել ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կատարած աշխատանքը և գոհունակություն հայտնել քննարկումների ընթացքից: Շառլ Միշելը նշել է, որ գագաթնաժողովի կազմակերպվածության բարձր մակարդակով այս օրերին Հայաստանը դարձել է ֆրանկոֆոն երկրների հավաքատեղի` իր վրա կենտրոնացնելով միջազգային հանրության ուշադրությունը:
Զրուցակիցները քննարկել են հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացմանը, իրենց նախորդ հանդիպման ընթացքում քննարկված հարցերի ուղղությամբ կատարված աշխատանքներին, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ հանդիպմանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի աշխատանքներին, որը լավ հնարավորություն է ինչպես ՖՄԿ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, այնպես էլ երկկողմ ծրագրերն ու հետագա անելիքները քննարկելու համար:
Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կայուն համագործակցության շարունակական ամրապնդումը և կազմակերպության հետևողական ուշադրությունը տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը նախ շնորհավորել է Հայաստանի վարչապետին ՖՄԿ գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ` նշելով, որ ուրախ է գտնվել Երևանում և մասնակցել ֆրանկոֆոն երկրներին միավորող այս կարևոր միջոցառմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև գործակցության, Կազմակերպության գործունեության նպատակների և ուղղությունների վերաբերյալ, անդրադարձել, մասնավորապես, գիտության, կրթության և մշակութային ժառանգությանպահպանման ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ