ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միամիտ լոռեցու հարց՝ վարչապետին. «Վերև՞ ենք թռչելու, թե՞ ներքև». «168 ժամ» 10/11/2018 09:46 | Մամուլ
«168 ժամ» թերթը գրում է. ««Հոկտեմբերի 10-ի առավոտը բարի է բոլորի համար, բացի տնտեսագիտություն հասկացողներից»,- եթե ազգովի խաղայինք հայտնի մաֆիա խաղը՝ կասեր խաղավար Նիկոլ Փաշինյանը և կներկայացներ ֆինանսական վերջին ցուցանիշները: Դա, իհարկե, շատ կոգևորեր սկսնակ խաղացողներին, և նրանք առավոտը կհամարեին բարի, սակայն այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ հասկանում են տնտեսագիտությունից, կհասկանային, որ նման մանիպուլյացիայով սկսված առավոտը շատ հեռու է բարի լինելուց:
Ըստ վարչապետ Փաշինյանի առավոտյան ֆեյսբուքյան գրառման՝ հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս, բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը աճել են 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10.4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերն աճել են 4.3 տոկոսով: Ավանդներն աճել են 9.2 տոկոսով։ Վարչապետի այս հրապարակումը վերնագրված է՝ «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար»:
Ինչպես կասեր ժողովրդական բանահյուսությունը՝ թռիչքդ շաքարով կտրեմ, պարոն վարչապետ, բայց եկեք մի հատ հասկանանք, արդյոք հրապարակված տվյալները բավարա՞ր են տնտեսական թռիչքային զարգացում կանխատեսելու համար:
Այսպիսով, 2018 թվականի մայիս-օգոստոսին վարկերն աճել են 7.0 տոկոսով, իսկ ավանդները՝ 9.2 տոկոսով: Առաջին հարցը, որ կառաջանա նորմալ տնտեսագետի մոտ, վերաբերում է ժամանակահատվածին: Այդ ի՞նչ մոտեցում է՝ գնահատել մայիս-օգոստոսի ցուցանիշը: Բա ո՞ւր մնաց սեզոնայնությունը, հաշվետու ժամանակահատվածի սկիզբն ու ավարտը, տարեկան ցուցանիշը, եռամսյակային կտրվածքը և մնացած ժամանակային գործոնները, ի՞նչ է, տնտեսական կյանքը մայիս ամսի՞ն է սկսվել: Կամ եթե անգամ մայիս-օգոստոս եք ուզում համեմատել, տրամաբանական կլինի՝ դա համեմատեք գոնե նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, այլ ոչ թե՝ միայն ապրիլ ամսվա հետ:
Մի կողմ թողնելով ժամանակահատվածի նման ընտրությունը, անդրադառնանք բուն հարցին: Այո, վարկերի և ավանդների ծավալներն ավելացել են, բայց մի՞թե դա նորություն է մեզ համար: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների հիման վրա կառուցված գծապատկերը ցույց է տալիս, որ վերջին 15 տարում վարկերի և ավանդների ծավալները մշտապես աճել են, բայց դա միանշանակ հիմք չի կարելի համարել տնտեսական թռիչք կանխատեսելու համար: Վառ օրինակը 2008 և 2016 թվականներն են, երբ կար վարկերի և ավանդների ծավալների ավելացում, սակայն տնտեսությունը զարգանալու փոխարեն՝ 14.1 և 0.3 տոկոս անկում արձանագրեց: Եվ, ի վերջո, նախկինում ոչ մի ղեկավար վարկերի աճը տնտեսական թռիչքի նախադրյալ չի համարել:
Անդրադառնալով առանձին ցուցանիշների դրսևորած աճին, պետք է նշենք, որ նախ և առաջ՝ ավանդների ծավալների ավելացումը բնավ չի խոսում սպասվող տնտեսական թռիչքի մասին: Ավելին, այն ևս մեկ անգամ հիմնավորում է, որ մարդիկ չեն ցանկանում ներդրում կատարել բիզնեսում: Նրանք նախընտրում են փողը պահել բանկում, ստանալ տոկոսային՝ թեկուզ ցածր եկամուտ, քան թե ներդրում անել որևէ ոլորտի մեջ:
Ինչ վերաբերում է վարկերին, ապա խնդիրը հասկանալու համար պետք է տեսնել, թե որ ոլորտներին են ուղղվել վարկերը: Այսպես, ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն, վարկերի ծավալների ավելացմանն առավել մեծ նպաստումը եղել է սպառողական վարկերի հաշվին, որը կազմել է 7.3 տոկոս: Իսկ թե ինչպես պետք է սպառողական վարկերի ծավալների աճը նպաստի տնտեսական թռիչքին, մեղմ ասած, հասկանալի չէ:
Ամփոփելով վերոգրյալը, հասկանալի է դառնում, թե ինչո՞ւ առավոտը բարի չէր տնտեսագիտությունից հասկացողների համար, և այսպես շարունակելու դեպքում դեռ շատ ոչ բարի առավոտներ կարող է լինեն: Եվ այս ամենի արդյունքում, տնտեսական թռիչքի պատրաստվող կառավարությանը մնում է միայն հարցնել. պարոնայք, բայց դուք թռչել գիտե՞ք, թևեր ունե՞ք թռչելու համար, թե՞ այդ թռիչքը ևս մտացածին երևույթ է ու պետք չէ լուրջ ընդունել: Հասկացեք, եթե այդ ամենը բացակայում է, ապա թռիչքը միայն մի ուղղություն է ունենում՝ դեպի ներքև: Սա պետք է հասկանալ և լավ կշռադատել, որովհետև հետո ուշ կլինի, իսկ ասածը չհասկացողները լոռեցու միամտությամբ կհարցնեն՝ պարոն վարչապետ, բայց վերև՞ ենք թռչելու, թե՞ ներքև»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» -ի՝ 11.10.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ