ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկու ամիս անց Հայաստանը կմտնի գործնականում լիովին նոր շրջափուլ՝ բացառիկ փուլ. «Ժամանակ» 10/11/2018 10:41 | Մամուլ
«Ժամանակ»-ը գրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական France 24 ալիքին տված հարցազրույցում ասել է, որ հրաժարական կտա մինչև հոկտեմբերի 16-ը, և դեկտեմբերի 9-ին կամ 10-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ:
Այդպիսով, այս հարցը թերևս հնարավոր է համարել վերջնականապես լուծված, այլապես հազիվ թե վարչապետը ֆրանսիական ալիքին, այն էլ Ֆրանկոֆոնիայի վեհաժողովի շրջանակում հայտարարեր այդ մասին:
«Թեև, խոշոր հաշվով, ինչպես առիթ ենք ունեցել խոսելու այս մասին, հարցի, այսպես ասած, ապագան պարզ էր դեռևս Նյու Յորքից, որտեղ Փաշինյանը ՄԱԿ ԳԱ ամբիոնից հայտարարեց արտահերթ ընտրություն անցկացնելու հաստատակամության մասին:
Այդ հայտարարություններն այդպիսի ամբիոններից արվում են գրեթե հարյուր տոկոս երաշխիքներ ունենալու պարագայում, և Նիկոլ Փաշինյանը չէր կարող այդ բարձր ամբիոնից իր առաջին իսկ ելույթում թույլ տալ որևէ ռիսկային հավաստիացում:
Այս պարագայում, իհարկե, հարց է առաջանում, իսկ կարո՞ղ է լինել արդյոք ֆորս-մաժոր, կամ ի՞նչը կարող է խանգարել արդեն իսկ գրեթե որոշված հարցի լուծմանը:
Այստեղ, իհարկե, կարող ենք դիտարկել տեսական ամենատարբեր վարկածներ, հավանականություններ և այլն, սակայն գործնականում չենք կարող մատնանշել քիչ թե շատ իրական մեկ նախադրյալ իսկ, որը կարող է հիմք տալ հնարավոր որևէ ֆորս մաժորի մասին լրջորեն խոսելու համար:
Իհարկե, կասկածից վեր է, որ Փաշինյանի հրաժարականից հետո հանրությունը մոտ երկու շաբաթ լինելու է լարված սպասման մեջ: Սակայն դա ոչ թե ֆորս-մաժորի հավանականության հարց է, այլ հակառակը՝ գուցե հենց հասարակության կանխարգելիչ ռեակցիայի գրավական:
Այսպիսով, երկու ամիս անց Հայաստանը կմտնի գործնականում լիովին նոր մի շրջափուլ, որը թերևս հնարավոր է չափել առնվազն հնգամյակով, թեև մեծ հավանականությամբ խոսքը միջնաժամկետ շրջափուլի մասին է:
Պետք է արձանագրել, որ դա կլինի առաջընթացի վկայություն՝ իր բոլոր խնդիրներով ու թերություններով հանդերձ: Հայկական նորանկախ պետականությունը իր գոյության երրորդ տասնամյակում թերևս քաղաքական առումով կհայտնվի, այսպես ասած, պրոֆիցիտի ռեժիմում: Մինչ այժմ մենք մշտապես եղել ենք դեֆիցիտի ռեժիմում, որն ուղեկցվել է ընտրական ինստիտուտի ոչնչացումով, ընտրակեղծիքներով, պետության և կոռուպցիայի սերտաճումով, իշխանություն, բիզնես, քրեական աշխարհ սերտաճումով և այլն»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ»-ի՝ 11.10.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ